Ջոուի Անսա ( անգլ.՝ Joey Ansah, նոյեմբերի 24, 1982(1982-11-24), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոդերասան, ռեժիսոր և սցենարիստ, որը հայտնի է «Բորնի վերջնագիրը» ֆիմում խաղացած երկրորդական դերով։ «Փողոցային մարտիկ։ Մարդասպանի բռունցքը» մինի սերիալի ստեղծողներից մեկը։

Ջոուի Անսա
Ծնվել էնոյեմբերի 24, 1982(1982-11-24) (40 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունOxford Brookes University? և Devonport High School for Boys?
Մասնագիտությունդերասան, մարտարվեստի վարպետ, կինոռեժիսոր, թեքվանդոյի մարզիկ, կինոդերասան և կասկադյոր
Ծնողներհայր՝ Kofi Ansah?

Կենսագրություն և կարիերաԽմբագրել

Ջոուի Անսան ծնվել է 1982 թվականին Լոնդոնում՝ նորաձևության դիզայներ Գանա Քոնֆի Անսայի և նրա կնոջ՝ Նիկոլի ընտանիքում[1][2]։ 10 տարի Ջոուին ապրել է Լոնդոնում, որից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Գանա։ Այնտեղ նա 4 տարի զբաղվել է թեկվոնդոյով, ինչպես նաև հիփ հոփ պարերով և սովորել է մոտոցիկլետ վարել։ 15 տարեկանում Ջոունին իր մոր և քրոջ հետ վերադարձել է Անգլիա։

2005 թվականին «Բեթմեն։ Սկիզբը» ֆիլմում նկարահնվել է փոքր դերակատարմամբ, այնուհետև հայտնվել է մի քանի ինդի ֆիլմերում։ 2007 թվականին «Բորնի վերջնագիրը» հոլիվուդյան բլոկբաստերում Անսան անցել է դերասանական քասթինգ։ Դերասանը խաղացել է Դեշ անունով մարդասպանի դեր, որը հետապնդում էր Ջեյսոն Բորնին։ Անսայի կերպարի և Մեթ Դեյմոնի հերոսի միջև մենամարտը ներկայացվել է MTV Movie Awards-ի «լավագույն մենամարտ» անվանակարգում[3]։

2010 թվականին Ջոուի Անսան գրել է սցենար և դարձել է «Փողոցայի մարտիկ։ Ժառանգություն» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորը, որը հիմնված է եղել Street Fighter տեսախաղերի շարքի վրա, ինչպես նաև խաղացել է խաղի հերոսներից մեկի՝ Ակումայի դերը։ Շարունակությունը եղել է 2014 թվականին «Փողոցային մարտիկ։ Մարդասպանի բռունցքը» մինի սերիալի տեսքով, որտեղ Անսան կրկին դարձել է ռեժիսոր և սցենարիստ[4]։ 2016 թվականին թողարկվել է երկրորդ եթերաշրջանը, որը անվանվել է «Փողոցային մարտիկ։ Հարություն»։

ՖիլմագրությունԽմբագրել

ԴերասանԽմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆ Բեթմեն։ Սկիզբը Batman Begins ստվերի Լիգայի անդամ
2005 ֆ Մեռնել լքված Left for Dead քիքբոքսինգ #1
2005 ս Ուրվական Spooks Աբադ
2005 ֆ Խենթի պես սիրահարված Love Struck Մանգո
2006 ս Ժամանակի սանդղակ Timewatch իմպերատոր Գետա
2007 ս Բորնի վերջնագիրը The Bourne Ultimatum Դեշ Բուքսան
2008 ս Բժիշկները Doctors Ֆիլ Ռուրկ
2009 հֆ Տեսիլքների անիծված քաղաքը Ghost Town Բոնեսերա
2010 Փողոցային մարտիկ։ Ժառանգություն Street Fighter: Legacy Ակումա (նաև ռեժիսոր և սցենարիստ)
2010 ֆ Հեռախոսային խցիկ Knock Out մարտիկ
2011 ս Բենիդորմ Benidorm Ռիկի
2012 ֆ Ես և Աննան I, Anna Բուլ
2012 ֆ Սպիտակաձյունիկը և որսորդը Snow White and the Huntsman Ալդան
2012 ֆ Ներխուժում դրսից U.F.O. ոստիկանության սպա / զինվոր «Black Ops»
2012 ֆ Թվային ռադիոկայան The Numbers Station Դերն
2014 ս Փողոցային մարտիկ։ Մարդասպանի բռունցքը Street Fighter: Assassin's Fist Ակումա (նաև ռեժիսոր և սցենարիստ)
2017 ֆ Ինչպես խոսել աղջիկների հետ երեկույթներում How to Talk to Girls at Parties Բոբ
2018 ֆ Առաքելությունն անհնար է։ Հետևանքները Mission: Impossible - Fallout օգնական
2019 ֆ Ալադին Aladdin պահապան Ջաֆար
2020 ս Անծանոթը The Stranger Ստյուրարտ Հոուփ
2020 ֆ Անմահ գվարդիա The Old Guard Կին

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Alfred Tamakloe. Celebration of local fabrics. Djembe Online – No 28.
  2. «Artdress website.»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-10-ին։ Վերցված է 2017-08-20 
  3. Bourne Ultimatum: Review, Rolling Stone. Retrieved 28 May 2012. Archived August 11, 2007, at the Wayback Machine.
  4. "This Could Be The Best Street Fighter Film Ever Created". Kotaku, Australia (May 2010). Retrieved 28 May 2012.