Բացել գլխավոր ցանկը

Ջենիֆեր Շրեյդեր Լոուրենս (անգլJennifer Shrader Lawrence, օգոստոսի 15, 1990(1990-08-15)[2][3][4], Indian Hills, Ջեֆերսոն շրջան, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և մոդել։

Ջեննիֆեր Լոուրենս
Jennifer Lawrence at San Diego Comic-Con 2015.jpg
Լոուրենսը 2015 թվականին Comic-Con-ում
Հասակը171 սմ
Ծնվել էօգոստոսի 15, 1990 (29 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և կինոպրոդյուսեր
Ակտիվ շրջան2006-այժմ
Համատեղ ապրող(ներ)Դարրեն Արոնոֆսկի, Նիկոլաս Հոլտ և Քրիս Մարտին[1]
Պարգևներ և մրցանակներToronto Film Critics Association Award for Best Actress?, Vancouver Film Critics Circle Award for Best Actress?, Broadcast Film Critics Association Award for Best Actress?, Washington D.C. Area Film Critics Association Award for Best Actress?, MTV Movie Award՝ լավագույն կատարման համար, MTV կինոմրցանակ լավագույն կռվի համար, Ժողովրդի ընրտություն պարգև, Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում կանացի լավագույն դերակատարման համար, Երիտասարդության ընտրություն պարգև, «Անկախ ոգի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար, Kansas City Film Critics Circle Award for Best Actress?, Las Vegas Film Critics Society Award for Best Actress?, Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար, Կինոքննադատների ազգային միության մրցանակ՝ լավագույն կանացի դերի համար, Satellite Award for Best Actress – Motion Picture?, Southeastern Film Critics Association Award for Best Actress?, MTV կինոմրցանակ լավագույն համբույրի համար, AACTA International Award for Best Actress?, Broadcast Film Critics Association Award for Best Acting Ensemble?, MTV կինոմրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար, MTV կինոմրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար, MTV կինոմրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար, MTV կինոմրցանակ լավագույն կռվի համար, Օսկար, Ոսկե գլոբուս, BAFTA, Սատուրն մրցանակ, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ, Անկախ ոգի մրցանակ, «Empire» կինոմրցանակ, Central Ohio Film Critics Association Award for Best Actress?, Central Ohio Film Critics Association Award for Best Actress?, AACTA International Award for Best Supporting Actress?, ԱՄՆ կինոքննադատների ազգային ընկերության մրցանակ երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարման համար, People's Choice Award for Favorite Movie Actress?, AACTA International Award for Best Supporting Actress?, Critics’ Choice Movie Awards՝ լավագույն դերասանական կազմի համար, Premio Marcello Mastroianni?, Teen Choice Award for Choice Movie Actress - Sci-Fi/Fantasy?, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում, Dallas-Fort Worth Film Critics Association Award for Best Actress?, Dallas-Fort Worth Film Critics Association Award for Best Actress?, BAFTA մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում, Օսկար լավագույն դերասանուհու համար, Empire Award for Best Actress?, «Սատուրն» մրցանակ լավագույն կինոդերասանուհու համար, ԱՄՆ կինոդերասանների մրցանակ գլխավոր դերում կանացի լավագույն դերակատարման համար, Սան Դիեգոյի կինոքննադատների միության մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար և Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում
IMDbID 2225369
jennifer-lawrence.com

Առաջին նշմարելի դերը ստացել է «Բիլ Էնգվալի շոուում» (2007–2009), այնուհետև նկարահանվել է «Այրվող տափաստանը» (2008) և «Ձմեռային ոսկոր» (2010) ֆիլմերում, ընդ որում՝ վերջինի համար լավագույն դերասանուհու անվանակարգում առաջադրվել է Օսկարի, Ոսկե Գլոբուսի, Սեթըլայթի, անկախ ոգու և հեռուստադերասանների միության մրցանակի։ [5] Լոուրենսի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է «Հույսի շողերի հավաքածուն» (2012) ֆիլմը, որի համար հաղթել է հեռուստադերասանների միության, Սեթըլայթի, անկախ ոգու, Ոսկե գլոբուս և Օսկար մրցանակ՝ լավագույն դերասանուհու անվանակարգում՝ դառնալով տվյալ անվանակարգի երկրորդ ամենաերիտասարդ դերասանուհին (22 տարեկան)։

Լոուրենսի մասնակցությամբ այլ հայտնի ֆիլմերից են նաև «Իքս-մարդիկ: Առաջին դաս» (2011) «Քաղցած խաղեր» (2012) և այլն։ «Քաղցած խաղեր» կատարած դերակատարման համար բարձր գնահատականների է արժանացել քննադատների կողմից։

2013 թվականին նկարահանվել է նաև «Քաղցած խաղեր: Եվ բռնկվում է կրակը» ֆիլմում, նույն տարում նկարահանվել է Դեյվիդ Օ Ռասսելի «Խարդախություն Ամերիկյան Ձևով» ֆիլմում, որի համար արժանացել է իր երկրորդ Ոսկե Գլոբուսին, և երրորդ Օսկարի անվանակարգին, դառնալով ամենաերիտասարդ դերասանուհին, ով ներկայացվել է 3 Օսկարի։ Ջեննիֆերը համարվում է 2010-ականների սեքս սիմվոլներից մեկը։

Բովանդակություն

Վաղ կյանքըԽմբագրել

Ջենիֆեր Լոուրենսը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 15-ին Լուիզվիլում։ Նրա հայրը՝ Գերին եղել է շինարար, իսկ մայրը՝ Կարենը աշխատել է մանկական ճամբարում։ Արդեն 14 տարեկանում Ջենիֆերը վճռորեն որոշում է դառնալ դերասանուհի և ծնողների հետ մեկնում Նյու-Յորք, որպեսզի իր համար գործակալ գտնի։ Գործակալությունը բարձր է գնահատում նրա դերասանական ունակությունները, հաշվի չառնելով, որ Ջենիֆերը բարձրագույն կրթություն չի ստացել և դերասանական փորձ չունի։ Նա դպրոցը 2 տարի շուտ է ավարտում, որպեսզի կենտրոնանա իր դերասանական կարիերայի վրա։

ԿարիերաԽմբագրել

2006-2008 թվականներ: Առաջին աշխատանքներըԽմբագրել

Ջենիֆերը 2006 թվականից խաղացել է տարբեր ծրագրերի մեջ, որոնցից ավելի շատ գերիշխում էին սերիալները։ Նրա առաջին դերերը եղել են «Ընկերության քաղաքը» և «Դետեկտիվ Մոնկ» սերիալները։ Այնուհետև իրար են հաջորդել «Բիլ Էնգվալի շոու», «Մեդիում» և «Դետեկտիվ Ռաշ» սերիալները։ 2009 թվականին Ջենիֆերը «Բիլ Էնգվալի շոուի» համար ստանում է մրցանակ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում։ 2008 թ.-ից Ջենիֆերը սերիալային դերերից անցնում է ֆիլմերին։ Նրա առաջին ֆիլմը եղել է «Պարտեզային Երեկույթ», որը այնքան էլ մեծ դեր չէր։ Սակայն հենց նույն թվականին նա նկարահանվում է «Պոկերհաուս» ֆիլմում, այս անգամ որպես գլխավոր հերոսուհի։ Ջենիֆերը հայտնի դարձավ «Այրվող Տափաստան» ֆիլմի շնորհիվ, որտեղ նա մարմնավորում էր երիտասարդ Մարիանի դերը։ Ֆիլմում նրա խաղընկերներն էին Շարլիզ Թերոն և Քիմ Բեսինջեր: Չնայած, որ ֆիլմում խաղում էին հայտնի դերասաններ, այնուամենայնիվ ֆիլմը ձախողվեց կինովարձությում։ Սակայն երիտասարդ Ջենիֆերի խաղը կինոքննադատները բարձր գնահատեցին և նա ստացավ մրցանակ Վենետիկի կինոփառատոնում, որը նրան հանձնեց Մարչելլո Մաստրոյանին: 2007 թվականին առաջարկություն է ստանում խաղալ Բելլա Սվոնի դերը Մթնշաղ ֆիլմում, սակայն դերը անցնում է Քրիստեն Ստյուարտին: Ավելի ուշ նա «ուրախ» է լինում, որ դերը իրեն չի անցնում, քանի որ լրատվամիջոցները չափից շատ ուշադրություն էին հատկացնում Քրիստենին[6][7]։

2009-2011: Կարիերայի թռիչքըԽմբագրել

2009 թվականին Ջենիֆերը չխաղաց ֆիլմերի մեջ, դրա փոխարեն շարունակեց խաղալ «Բիլ Էնգվալի շոու» սերիալում։ Սերիալը նույն թվականին ավարտվեց և Լոուրենսը խաղաց Ջուդի Ֆոսթերի «Կուղբ» ֆիլմում Մել Գիբսոնի հետ երկրորդական դերում, իսկ 2010 թվականին նկարահանվեց «Ձմեռային Ոսկոր» ֆիլմում այս այնգամ որպես գլխավոր հերոսուհի։ Ջենիֆերը ֆիլմում մարմնավորում էր 17-ամյա Ռի Դոլիին, ով փորձում էր գտնել իր հորը։ Ֆիլմը բարձր գնահատականի է արժանանում քննադատների կողմից և ներկայացվում Օսկար մրցանակաբաշխության 4 անվանակարգում ներառլալ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասանուհի»: Եվ այդ ամենը 20 տարեկանում։ Սակայն ֆիլմը ոչ-մի անվանակարգում չհաղթեց, իսկ «Լավագույն ֆիլմում» հաղթեց Թագավորի ելույթը ֆիլմը։ Այդ տարի լավագույն դերասանուհու մրցանակը բաժին հասավ Նատալի Փորտմանին: Լոուրենսը մեծ հռչակ ձեռք բերեց այդ ֆիլմի օգնությամբ։ 2011 թվականին դուրս եկավ միանգամից 3 ֆիլմ Լոուրենսի մասնակցությամբ՝ ֆանտաստիկ բլոկբասթեր Իքս-մարդիկ: Առաջին դաս[8] և քիչ բյուջետով ֆիլմեր՝ «Տունը Փողոցի Վերջում», «Ինչպես Մի Խելագար»: Իքս-մարդիկ: Առաջին դաս ֆիլմը Ջենիֆերի մասնակցությամբ առաջինն էր, որը ուներ մեծ բյուջետ։ Ֆիլմում Ջենիֆերը մարմնավորում էր մուտանտ Միստիկին։

2012 - ներկա ժամանակներԽմբագրել

 
Ջենիֆեր Լոուրենսը Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ, 2012

2012 թվականը Լոուրենսի կարիերայի համար մեծ նշանակություն ունեցավ։ Նա նկարահանվում է Սյուզան Քոլլինսի գրքի հիման վրա նկարահանված Քաղցած խաղեր[9][10] ֆանտաստիկ[11] թրիլերում, որտեղ մարմնավորել է Քեթնիս Էվերդինին և Դեվիդ Օ. Ռասսելլի Հույսի շողերի հավաքածուն կատակերգություն դրամա ֆիլմում՝ Թիֆընի Մաքսվելի դերում։ Սկզբնապես ֆիլմի գլխավոր դերի համար պահանջվում էին Էն Հեթուեյը, Ռեյչել Մաքադամսը, Էլիզաբեթ Բենքսը, Ռունի Մառան և Օլիվիա Ուալդը, սակայն վերջնականապես գլխավոր դերը անցավ Ջենիֆերին։ Ֆիլմը ներկայացվեց Օսկար մրցանակաբաշխությանը, այդ թվում նաև «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Այս անգամ Ջենիֆերը ստացավ Օսկարի արձանիկը և նա այնքան էր հուզվել, որ բեմ բարձրանալիս վար ընկավ։ 2013 թվականին Լոուրենսը խաղաց Քաղցած խաղեր ֆիլմի երկրորդ մասում՝ Քաղցած խաղեր: Եվ բռնկվում է կրակը, որի բյուջեն մի քանի անգամով գերազանցեց առաջին ֆիլմի գրանցած թվերը հասնելով՝ 864 միլիոն դոլլարի: Ֆիլմին հաջորդեց Խաբեություն ամերիկյան ձևով աշխատանքը, որտեղ նա մարմնավորեց Ռոսալինի դերը։ Ֆիլմում կատարած դերի համար նա առաջադրվեց Օսկարի որպես «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» անվանակագում, սակայն մրցանակը անցավ Լյուպիտա Նիոնգոին: 2014 թվականին դուրս եկավ Լոուրենսի մասնակցությամբ Իքս-մարդիկ: Անցած ապագայի օրերը երկրորդ ֆիլմը։ Այժմ Ջենիֆերը նկարահանվում է «Սերենա» ֆիլմում, որը նրա երրրորդ աշխատանքն է Բրեդլի Քուպերի հետ և Քաղցած խաղեր: Կեղծ ճայ մաս 1, որտեղ երրորդ անգամ մարմնավորելու է Քեթնիս Էվերդինին։

Պայմանագիր Դիորի հետԽմբագրել

2013 թվականի փետրվարին Ջենիֆերը պայմանագիր կնքեց «Miss Dior» կազմակերպության հետ, և գովազդելու է վերջինիս պայուսակները։ Նկարահանումների տնօրենը՝ Դոմա Ռաֆֆ Սիմոնսը, ամենասկզբից ծանոթացել է Ջենիֆերի ֆիլմերի հետ և որոշել, որ հենց նա պետք է գովազդի իր ապրանքանիշը։ Ջենիֆերը ասել է. «Ես անչափ ուրախ եմ, որ աշխատելու եմ «Դիոր» կազմակերպության հետ և հագնելու եմ Սիմոնսի ստեղծագործությունները»: Ջենիֆերից առաջ ապրանքանիշը գովազդում էր Միլա Կունիսը:

Անձնական կյանքԽմբագրել

2011 թվականից Ջենիֆերը սկսեց հանդիպել Նիկոլաս Հոլտի հետ, ում հետ ծանոթացավ Իքս-մարդիկ: Առաջին դաս ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Հույսի շողերի հավաքածուն ֆիլմից հետո շշուկներ էին պտտվում, որ նա հանդիպում է Բրեդլի Քուփերի հետ, բայց այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Ընդհանրապես Լոուրենսը չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին։ Նա ասել է. «Դուք հաստատ չեք ցանկանա, որ ձեր անձնական կյանքը քննարկվի թերթերում, բայց ինչքան շատ եք փորձում թաքցնել այն, այնքան ավելի մասսայական ինֆորմացիայի աղբյուրներ են ցանկանում պարզել դա»:

Բարեգործական աշխատանքներըԽմբագրել

Լոուրենսը բարեգործական աշխատանքներ է տարելի շատ հայտնի կազմակերպությունների հետ ինչպիսիք են՝ «World Food Programme», «Feeding America», և «The Thirst Project»[12]: Նա ավելի շուտ է կազմակերպել Քաղցած խաղեր: Եվ բռնկվում է կրակը ֆիլմի ցուցադրությունը, որպեսզի հասույթի մեծ մասը տրամադրի «Սուրբ Մարիա» բարեգործական կազմակերպությանը։ Ջենիֆերը հանդիսանում է «Special Olympics» բարեգործական կազմակերպության դեսպանը, որն աշխարհի ամենամեծ սպորտային կազմակերպությունն է հաշմանդամ երեխաների և մեծահասակների համար։

ՄրցանակներԽմբագրել

Ջենիֆեր Լոուրենսը մեծ հաջողությունների է հասել կինոյի ասպարեզում։ Հույսի շողերի հավաքածուն ֆիլմը նրան բերեց Օսկարի[12] արձանիկը, որպես «Լավագույն դերասանուհի»: Նաև ստացել է 4 մրցանակ «Critics' Choice Movie Award»[13][14] մրցանակաբաշխությունից Հույսի շողերի հավաքածուն, «Քաղցած խաղեր» և «Խաբեություն ամերիկյան ձևով» ֆիլմերի համար։ Ստացել է Ոսկե Գլոբուս «Հույսի շողերի հավաքածուն» և «Խաբեություն ամերիկյան ձևով»[15][16] ֆիլմերի համար։ 2014 թվականին ստացել է BAFTA Խաբեություն ամերիկյան ձևով ֆիլմի համար։

ՖիլմագրությունԽմբագրել

ՖիլմերԽմբագրել

Տարին Անվանումը Դերը Նշումներ
2008 Պարտեզային երեկույթ Տիֆ
2008 Պոկերհաուս Ագնես
2008 Այրվող տափաստան Մարիաննա
2010 Ձմեռային ոսկոր Ռի Դոլի
2011 Ինչպես մի Խելագար Սեմ
2011 Կուղբը Նոռա
2011 Իքս-մարդիկ: Առաջին դաս Ռեյվն Դարքհոլմ/Միստիք
2012 Քաղցած խաղեր Քեթնիս Էվերդին
2012 Քո իմացած սատանան Երիտասարդ Զոի
2012 Տունը փողոցի վերջում Էլիսսա
2012 Հույսի շողերի հավաքածուն Թիֆընի Մաքսվել
2013 Քաղցած խաղեր: Եվ բռնկվում է կրակը Քեթնիս Էվերդին
2013 Խաբեություն ամերիկյան ձևով Ռոսալին
2014 Իքս-մարդիկ: Անցած ապագայի օրերը Ռեյվն Դարքհոլմ/Միստիք
2014 Սերենա Սերենա Պեմբերթոն
2014 Քաղցած խաղեր: Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1 Քեթնիս Էվերդին
2015 Քաղցած խաղեր: Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2 Քեթնիս Էվերդին
2015 Ջոյ Ջոյ
2016 Իքս-մարդիկ: Ապոկալիպսիս Ռեյվն Դարքհոլմ/Միստիք Փոստ-պրոդաքշն
2016 Ուղևորները Աուրորա Նկարահանվում է

ՀեռուստատեսությունԽմբագրել

Տարին Անվանումը Դերը Նշումներ
2006 Ընկերության քաղաքը Քեյթլին
2007 Միայն թե ոչ հերթական դպրոցական շոուն Կատաղի աղջիկ
2006 Վանական Մասկոտ 1 էպիզոդ
2007 Մեդիոում Քլեր Չեյս 1 էպիզոդ
2007 Սառը դեպք Էբի Բրեդֆորդ 1 էպիզոդ
2007–2009 Բիլ Էնգվալի շոու Լոուրեն Փիրսոն 30 էպիզոդ
2008 Մեդիում Երիտասարդ Էլիսոն 1 էպիզոդ
2013 Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Հաղորդավար Էպիզոդը՝ «Ջենիֆեր Լոուրենս»

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://people.com/movies/jennifer-lawrence-chris-martin-split-why-they-broke-up/amp/
  2. Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. Encyclopædia Britannica
  4. filmportal.de — 2005.
  5. Pomerantz Dorothy (հունիսի 30, 2014)։ «Jennifer Lawrence Tops Our List Of The Most Powerful Actresses»։ Forbes։ Վերցված է հունիսի 30, 2014 
  6. «Jennifer Lawrence Is 'Relieved' She Lost Twilight Role To Kristen Stewart»։ Entertainment Wise։ դեկտեմբերի 14, 2012։ Վերցված է ապրիլի 18, 2013 
  7. «Jennifer Lawrence happy about not playing Bella Swan in Twilight»։ New Delhi Television Limited։ դեկտեմբերի 16, 2012։ Վերցված է մարտի 29, 2014 
  8. Wells Jeffrey (հոկտեմբերի 24, 2010)։ «Lawrence on the Line»։ Hollywood elsewhere։ Վերցված է նոյեմբերի 22, 2010 
  9. Galloway Steven (փետրվարի 1, 2012)։ «Jennifer Lawrence: A Brand-New Superstar»։ The Hollywood Reporter։ Վերցված է փետրվար 7, 2012 
  10. Radish, Christina (փետրվար 5, 2013)։ «Jennifer Lawrence Talks Silver Linings Playbook, The Hunger Games, Catching Fire, Her Early Work, Wanting to Direct, Oscar Nominations, and More»։ Collider.com։ Վերցված է մարտի 29, 2014 
  11. «First Look at The Hunger Games: Catching Fire Starring Jennifer Lawrence, Josh Hutcherson, and Sam Claflin»։ collider.com։ Վերցված է սեպտեմբերի 14, 2012 
  12. 12,0 12,1 «Winners and Nominees for the 85th Academy Awards»։ Լոս ԱՆջելես, Կալիֆորնիա: Academy of Motion Pictures Arts and Sciences։ Վերցված է հունվարի 26, 2014 
  13. «18TH ANNUAL CRITICS' CHOICE MOVIE AWARDS (2013)»։ Los Angeles: The Broadcast Films Critics Association։ Վերցված է հունվարի 26, 2014 
  14. «19TH ANNUAL CRITICS' CHOICE MOVIE AWARDS (2014)»։ Los Angeles: The Broadcast Films Critics Association։ Վերցված է հունվարի 26, 2014 
  15. «2013 Golden Globe Awards»։ Los Angeles: Hollywood Foreign Press Association։ Վերցված է հունվարի 26, 2014 
  16. «2014 Golden Globe Awards»։ Los Angeles: Hollywood Foreign Press Association։ Վերցված է հունվարի 26, 2014 

Արտաքին հղումներԽմբագրել