Հայաստան Մարզական Միություն (նախկինում՝ Սպարտակ Մարզական Միություն), սպորտային կազմակերպություն Երևան քաղաքում։ Հիմնադրվել է 1987 թվականին, իր մեջ միավորելով խորհրդային Հայաստանի չորս մարզական ընկերություններ[1]։

Հայաստան Մարզական Միություն
Изображение логотипа
«Հայաստան» մարզական միության գրասենյակը
Տեսակմարզադաշտ
Ընկերության տեսակՍպորտային կազմակերպություն
Անվանված է ի պատիվ«Սպարտակ» կարզական Միություն
(1935-1999)
«Հայաստան» մարզական միություն
(1999-այժմ)
Հիմնադրված է1935
ՎայրՀայաստան Երևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Կայքhayastanmhk.com
 Armenia Sports Union Վիքիպահեստում
Վազքի պարապմունք «Սպարտակ» մարզադաշտում

«Սպարտակ» կազմակերպությունը տեծղվել է 1935 թվականին, որպես համանուն համամիութենական կամավոր մարզական ընկերության (ԿՄԸ) ճյուղ Խորհրդային Հայաստանում՝ «Սպարտակ» մարզադաշտի հարևանությամբ (ամենահին կառուցված մարզադաշտը Երևանում և երկրորդ ամենահինը Հայաստանում՝ Գյումրիի քաղաքային մարզադաշտից հետո)։

Խորհրդային շրջանում «Սպարտակ» համամիութենական կազմակերպությունը կազմակերպել է 11 ճյուղային արհմիությունների՝ զանգվածային ֆիզդաստիարակումը և մարզական աշխատանքները։ 1960 թվականից դարձել է արհմիությունների անդամ։

«Սպարտակի» շնորհիվ 1930–1950-ական թվականներին խորհրդային սպորտում նշանակալի ճանաչման են հասել մազիկներ Յան Սպարրեն և Սերգո Համբարձումյանը (ծանրամարտ), Ն․ Կորոլյովը և Ն․ Շտեյնը (բռնցքամարտ), Սերաֆիմ և Գեորգի Զնամենսկի եղբայրները (թեթև աթլետիկա), Ստարոստին եղբայրները (ֆուտբոլ) և ուրիշներ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից 19 սպարտակցիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։ Սպարտակցիները նշանակալի ավանդ ունեն 1950–1970-ական թվականներին խորհրդային սպորտի ձեռք բերած նվաճումներում։ Այդ տարիներին անցկացված օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում չեմպիոններ և մրցանակակիրներ են դարձել Պյոտր Բոլոտնիկովը, Վլադիմիր Գոլուբնիչին, Նադեժդա Չիժովան (թեթև աթլետիկա), Ալբերտ Ազարյանը, Հրանտ Շահինյանը (սպորտային մարմնամարզություն), Տիգրան Պետրոսյանը (շախմատ), Բորիս Լագուտինը (բռնցքամարտ), Նիկիտա Սիմոնյանը, Իգոր Նետտոն, Սերգեյ Սալնիկովը (ֆուտբոլ), Բորիս Մայորովը, Վյաչեսլավ Ստարշինովը, Ալեքսանդր Յակուշևը (հոկեյ), Ալեքսանդր Բելովը (բասկետբոլ) և այլք։ 73 սպարտակցիներ ԽՍՀՄ հավաքականի կազմում 1980 թվականի Մոսկվայի ամառային օլիմպիական խաղերում նվաճել են 31 ոսկե, 11 արծաթե և 26 բրոնզե մեդալ։

1980 թվականին «Սպարտակ» միավորել է ավելի քան 28 հազար ֆիզկուլտուրային կոլեկտիվ (շուրջ 12 միլիոն անդամ)։ Սպարտակի համակարգում գործել է 250 ստադիոն, 94 լողավազան, 1900 մարզադահլիճ, 1370 ֆուտբոլի դաշտ, 420 մանկապատանեկան մարզադպրոց, 385 մարզական ճամբար։

Խորհրդային Հայաստանի Սպարտակի մարզիկներից ընկերության անդամ են եղել Գուրգեն Բաղդասարյանը, Ա․ Հայրապետյանը (ըմբշամարտ), Գ․ Վարդանյանը, Ֆ․ Փիլոյանը, Ա․ Զաքարյանը (սեղանի թենիս), Օգսեն Սիրգոյանը (ծանրամարտ), Ռաֆայել Վահանյանը (շախմատ)։

1982 թվականին ընկերության անդամ էին 113 հազար մարդ, 8 հայ սպարտակցիներ արժանացել են ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի, 6-ը՝ ԽՍՀՄ և ՀԽՍՀ վաստակավոր մարզչի կոչման։ Գործել է Սպարտակի 463 ֆիզկուլտուրային կոլեկտիվ, 6 մարզադպրոց։ Սպարտակի հավաքականը բազմիցս հաղթել է հանրապետական սպարտակիադաներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «մեր պատմությունը». hayastanmhk.com. Հայաստան մարզական միություն. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 59