Իսմայիլ Աբդել Սալամ Ահմեդ Հանիա (արաբ․՝ إسماعيل هنية‎‎, մայիսի 8, 1963(1963-05-08)[1][2][3], հունվարի 29, 1963(1963-01-29)[4] կամ հունվարի 29, 1962(1962-01-29)[5], Al-Shati refugee camp, Գազա - հուլիսի 31, 2024(2024-07-31)[6][7], Թեհրան, Իրան[8], Համաս կազմակերպության ղեկավարներից մեկը, 2017 թվականից մինչև իր մահը եղել է «Համաս» կազմակերպության քաղբյուրոյի ղեկավար։ Կյանքի վերջին տարիներն ապրել է աքսորավայրում՝ Կատարում և Թուրքիայում[11]։

Իսմայիլ Հանիա
արաբ․՝ إسماعيل عبد السلام أحمد هنية‎‎
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1963(1963-05-08)[1][2][3], հունվարի 29, 1963(1963-01-29)[4] կամ հունվարի 29, 1962(1962-01-29)[5]
ԾննդավայրAl-Shati refugee camp, Գազա
Մահացել էհուլիսի 31, 2024(2024-07-31)[6][7]
Մահվան վայրԹեհրան, Իրան[8]
Քաղաքացիություն Պաղեստին
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
ԿրթությունԳազայի իսլամական համալսարան (1987)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններPrime Minister of the Palestinian National Authority? և Prime Minister of the Palestinian National Authority?
ԿուսակցությունHamas[9]
ԱնդամությունHamas[10]
 Ismail Haniyeh Վիքիպահեստում

Կենսագրություն

Իսմայիլ Հանիան ծնվել է 1963 թվականի հունվարի 29-ին, Գազայի հատվածում գտնվող ալ-Շատի պաղեստինյան փախստականների ճամբարում։ 1987 թվականին ավարտել է Գազայի Իսլամական համալսարանը և ստացել գրականագետի որակավորում։ 1989 թվականին նա ձերբակալվել է և երեք տարի բանտարկությունից հետո արտաքսվել հարավային Լիբանան։ 1990 թվականին վերադարձել է Գազա և նշանակվել Իսլամական համալսարանի դեկան։

1997 թվականին «Համաս» շարժման հիմնադիր Ահմադ Յասինն ազատվել է բանտից, որից հետո նա դարձել է «Համաս» շարժման քարտուղարը։ 2003 թվականի սեպտեմբերին վիրավորվել է Իսրայելի բանակի ավիահարվածից։

2005 թվականի դեկտեմբերին Պաղեստինի երկրորդ օրենսդրական խորհրդի ընտրություններում նա գլխավորել է «Համասի» «Փոփոխություն և բարեփոխումներ» նախընտրական ցուցակը։ 2006 թվականի հունվարի 25-ին դաշինքը ստացել է պատգամավորական մանդատների բացարձակ մեծամասնությունը օրենսդիր ժողովում։

2006 թվականի փետրվարի 16-ին «Համասն» ինքնավարության վարչապետի պաշտոնում առաջադրել է Իսմայիլ Հանիայի թեկնածությունը։ Փետրվարի 21-ին Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասը հանձնարարել է Իսմայիլ Հանիային ստեղծել նոր կառավարություն, որի հաստատումից հետո կառավարությունը լիազորություններ է ձեռք բերել Պաղեստինի օրենսդիր խորհրդի կողմից։

2006 թվականի մարտին վարչապետ Հանիա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այցելել Մոսկվա և բանակցություններ վարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում[12]։

2006 թվականի փետրվարի 25-ին Իսմայիլ Հանիեն «Վաշինգտոն Փոստ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ «Համասը» կվերանայի Իսրայելի հետ համաձայնագրերը և հավատարիմ կմնա միայն Պաղեստինի ժողովրդի շահերին համապատասխանող համաձայնագրերին՝ 1967 թվականի մայրաքաղաքի սահմանները Երուսաղեմում, ինչպես նաև պայմանագրեր, որոնք նախատեսում են ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին։

2006 թվականի հոկտեմբերի 20-ին Գազայի հատվածում «ՖԱԹԽ» պաղեստինյան ռազմական կազմակերպության և քաղաքական կուսակցության ակտիվիստների կողմից մահափորձ է կատարվել վարչապետ Իսմայիլ Հանիայի դեմ։ Վարչապետի ավտոշարասյունը գնդակոծվել է զինված հրաձիգների կողմից[13]։

2006 թվականի դրությամբ «Համասի» կառավարությունը Իսմայիլ Հանիայի գլխավորությամբ հրաժարվել է կատարել միջազգային հանրության երեք հիմնական պահանջները՝[14][15][16][17]

  • ահաբեկչությունից հրաժարում
  • Իսրայելի ճանաչում
  • Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև նախկինում ստորագրված բոլոր համաձայնագրերի ճանաչումն ու իրականացումը։

Մահմուդ Աբբասի հրամանագրով Հանիայի կոալիցիոն կառավարությունը լուծարվել է, իսկ 2007 թվականի հունիսի 17-ին Աբբասը ստեղծել էնոր կառավարություն՝ Սալյամ Ֆայադի նախագահությամբ։ Սակայն «Համասի» կողմնակիցները չեն ճանաչել Աբբասի որոշումը և Ֆայադի կառավարության օրինականությունը, և Հանիայի կաբինետը շարունակել է իր աշխատանքը։

2013 թվականին Հանիան հատուկ ելույթ է ունեցել պաղեստինցի լրագրող, քաղաքագետ, պրոդյուսեր Աբդուլա Իսսայի[18][19] «Եվ մենք սիրում ենք կյանքը» գեղարվեստական ֆիլում, որը պատմում է պաշարված Գազայի հատվածի կյանքի մասին։

2018 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտ Իսմայիլ Հանիային որակավորել է ահաբեկիչ[20]։

2020 թվականի փետրվարին Հանիան հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ [Ռեջեփ Թայիփ Էրդողան]]ի հետ։

2020 թվականի օգոստոսին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ հեռախոսազրույցում Հանիան դատապարտել է Իսրայել-ԱՄԷ առաջիկա խաղաղության պայմանագիրը, որը ստորագրվել է նույն տարվա սեպտեմբերին։

2022 թվականի սեպտեմբերին Հանիան «Համասի» պատվիրակության գլխավորությամբ այցելել է Ռուսաստան, որի ընթացքում նա Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ[21], այցելել է Պետդումա, ինչպես նաև Կազանում հանդիպել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի հետ[22]։ «Համասի» պատվիրակությունը գոհ է մնացել այցից, և Հանիան նշել է, որ «Համասը» կիսում է «ռուսական արտաքին քաղաքականության բազմաթիվ դիրքորոշումներ»[23]։

2023 թվականի ապրիլին Հանիան Բեյրութում հանդիպել է Հեզբոլլահ լիբանանյան իսլամիստ կուսակցության գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի հետ[24]։

2023 թվականի հուլիսին Թուրքիայի միջնորդությամբ Անկարայում հանդիպում է տեղի ունեցել Իսմայիլ Հանիայի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի միջև[25]։

Իսմայիլ Հանիան «Համասի» համար դրամահավաք է հավաքել։ «Նաթիոնալ Փոստ», «Նյու Յորք փոստ», «Թայմ օֆ Ինդիա» պարբերականները, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի «АМА́Н» կառուցվածքային ստորաբաժանում և այլ աղբյուրներ նրա կարողությունները գնահատել են մոտ չորս միլիարդ դոլար[26][27][28][29][30]։ Ըստ «Նյու Յորք փոստի» նա միլիարդ դոլարի կարողություն է վաստակել շնորհիվ այն օգնության մեծ հոսքերի, որոնք աշխարհը աջակցել է պաղեստինցիներին։ Հրապարակման մեջ նշվել է նաև, որ դա արվել է այն ժամանակ, երբ Գազայի հատվածում այդ հատվածի բնակչության ավելի քան 80%-ն ապրում է աղքատության մեջ։ Ըստ «Թայմ օֆ Ինդիա» պարբերականի՝ Հանիան գումար է վաստակել նաև Եգիպտոսից Գազայի հատված եկող բոլոր ապրանքների քսան տոկոս հարկի շնորհիվ[31]։

Հանիան ապրել է Կատարի մայրաքաղաք Դոհայում[32]։

2024 թվականի մայիսի 20-ին Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը պահանջել է ձերբակալել Իսմայիլ Հանիային՝ որպես Իսրայելի վրա «Համասի» հարձակման ժամանակ պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ «բնաջնջման, սպանության, պատանդ վերցնելու, բռնաբարության և գերության մեջ սեռական բռնության համար պատասխանատու»[33]։

Սպանություն

2024 թվականի հուլիսի 31-ին իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Իսմայիլ Հանիան սպանվել է Իրանում, որտեղ նա մասնակցել է նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալությանը[34]։

Ընտանիք

Իսմայիլ Հանիայի քույրերը՝ Խալիդիան, Լեյլան և Սաբահը ապրում են Իսրայելի Թել Շևա քաղաքում, իսկ նրանց երեխաները ծառայել են Իսրայելի Պաշտպանության բանակում[35]։ Նրանք այրիներ են և Իսրայելից սոցիալական ապահովագրություն են ստանում ամուսիններին կորցնելու համար։

2024 թվականի ապրիլի 1-ին Հանիայի քույրը՝ Սաբահը, ձերբակալվել է Իսրայելի իշխանությունների կողմից՝ Համասի անդամների հետ կապեր ունենալու, ահաբեկչություն հրահրելու և ահաբեկչական գործունեությանը աջակցելու կասկածանքով[36]։

Հանիան 13 երեխայի հայր էրй[37]։ 2024 թվականի ապրիլի 10-ին Իսրայելի բանակի օդային հարվածի հետևանքով Գազայի հատվածում գտնվող Շատիի փախստականների ճամբարում զոհվել են Հանիայի երեք որդի ու երեք թոռը։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Palestinian National Register of Citizens
  2. 2,0 2,1 بعد 20 عاما في قيادة حماس.. إسماعيل هنية يلحق بياسين والرنتيسي (بروفايل)Anadolu Agency, 2024.
  3. 3,0 3,1 https://dunyanews.tv/en/World/827708-who-was-hamas-leader-ismail-haniyeh
  4. 4,0 4,1 https://www.jpost.com/israel-hamas-war/article-812652
  5. 5,0 5,1 https://www.middleeastmonitor.com/20240731-hamas-chief-ismail-haniyeh-killed-in-iran-group-says/
  6. 6,0 6,1 6,2 Hamas-leder Ismail Haniyeh drept i IranVG.
  7. 7,0 7,1 7,2 Hamas leader Ismail Haniyeh killed in Iran, group saysnews.sky.com, 2024.
  8. 8,0 8,1 8,2 Hamas leader Ismail Haniyeh is killed in Iran by an alleged Israeli strike, threatening escalationAP, 2024.
  9. Más de 430 muertos en Israel y Gaza por ataque de Hamas y respuesta de Jerusalén
  10. Los impactantes videos de los ataques de Hamás a Israel — 2023.
  11. Livni, Ephrat (2024-07-31). «What We Know About Ismail Haniyeh». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2024-07-31-ին.
  12. «Первый канал, 3 марта 2006. Визит делегации движения ХАМАС в Москву». Արխիվացված օրիգինալից 2018-04-09-ին. Վերցված է 2018-04-12-ին.
  13. «Аббас напал на ХАМАС, 15.12.06». Արխիվացված է օրիգինալից 2012-01-11-ին. Վերցված է 2009-01-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «ХАМАС отверг призывы «квартета» к разоружению и признанию Израиля, 31.01.06». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2010-04-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. ХАМАС отверг призыв к миру с Израилем. Արխիվացված է Հունվար 14, 2008 Wayback Machine-ի միջոցով: BBC, 31.01.06.
  16. ХАМАС на поле боя и в правительстве, 15 февраля 2006 г., Стела Пенде Արխիվացված է Դեկտեմբեր 10, 2017 Wayback Machine-ի միջոցով: : Կաղապար:Не переведено 3
  17. «ХАМАС продолжает публично дурить Россию, 03.04.2010». Արխիվացված է օրիգինալից 2010-04-07-ին. Վերցված է 2010-04-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Радиостанция «Эхо Москвы» — Инсинуации на смерть Ясира Арафата». Արխիվացված է օրիգինալից 2018-10-09-ին. Վերցված է 2020-04-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 26 (օգնություն)
  19. «IMDb — Internet Movie Database». Արխիվացված է օրիգինալից 2016-04-10-ին. Վերցված է 2015-04-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 5 (օգնություն)
  20. «Hamas: Who are the group's most prominent leaders?» (բրիտանական անգլերեն). 2023-10-17. Վերցված է 2024-02-29-ին.
  21. «Лавров встретился с лидером ХАМАС в Москве». РБК. 2022-09-12. Արխիվացված օրիգինալից 2023-10-11-ին. Վերցված է 2023-10-12-ին.
  22. «Гости из Палестины: зачем в Казань приехал лидер движения «ХАМАС»?». 2022-09-14. Արխիվացված օրիգինալից 2023-10-14-ին. Վերցված է 2023-10-12-ին.
  23. «Лидер ХАМАС прокомментировал визит в Москву». РИА Новости. 2022-09-14. Արխիվացված օրիգինալից 2023-10-12-ին. Վերցված է 2023-10-12-ին.
  24. «Исмаил Хания встретился в Бейруте с сейедом Хасаном Насруллой». 2023-04-09. Վերցված է 2023-10-12-ին.
  25. «Турецкое миротворчество добралось до палестинцев». КоммерсантЪ. 2023-07-28. Արխիվացված օրիգինալից 2023-07-28-ին. Վերցված է 2023-10-12-ին.
  26. «'Donate us some money': Eretz Nehederet takes a crack at Hamas leaders in latest skit». Արխիվացված օրիգինալից 2023-12-16-ին. Վերցված է 2023-12-16-ին.
  27. «Катар, Турция, Ливан, Сирия и Иран: главари ХАМАСа руководят войной, прячась за границей». Արխիվացված օրիգինալից 2023-11-28-ին. Վերցված է 2023-12-16-ին.
  28. «'Hamas's top 3 leaders are worth staggering $11 billion'». Արխիվացված օրիգինալից 2023-11-14-ին. Վերցված է 2023-12-16-ին.
  29. «Hamas leaders worth staggering $11B revel in luxury — while Gaza's people suffer». Արխիվացված օրիգինալից 2023-12-15-ին. Վերցված է 2023-12-16-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 52 (օգնություն)
  30. «Israeli fighter jets strike Gaza home of Hamas' billionaire leader Ismail Haniyeh». Արխիվացված օրիգինալից 2023-12-16-ին. Վերցված է 2023-12-16-ին.
  31. «Who is Ismail Haniyeh? Senior Hamas leader who leads a lavish lifestyle in Qatar». Արխիվացված օրիգինալից 2023-11-26-ին. Վերցված է 2023-12-16-ին.
  32. Максим Макарычев В Газе разрушен дом главы ХАМАСа Исмаила Хании Արխիվացված է Նոյեմբեր 7, 2023 Wayback Machine-ի միջոցով: Российская газета
  33. «В Тегеране убит один из лидеров ХАМАС Исмаил Хания». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024-07-31-ին.
  34. «Главарь ХАМАСа Исмаил Хания ликвидирован в Тегеране». vesty (ռուսերեն). 2024-07-31. Վերցված է 2024-07-31-ին.
  35. «Сестры лидера ХАМАСа живут в Израиле и имеют гражданство — СМИ». Արխիվացված օրիգինալից 2023-11-17-ին. Վերցված է 2023-11-17-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 57 (օգնություն)
  36. יובל זוזוט עסיס. «שב"כ והמשטרה עצרו את אחותו של איסמעיל הנייה – תושבת הנגב». Արխիվացված օրիգինալից 2024-04-01-ին. Վերցված է 2024-04-01-ին.
  37. עינב חלבי. «שלושה מבניו של איסמעיל הנייה חוסלו בעיר עזה». Արխիվացված օրիգինալից 2024-04-10-ին. Վերցված է 2024-04-10-ին.