Ջորջ Դալլաս
Ջորջ Միֆին Դալլաս (անգլ.՝ George Mifflin Dallas, հուլիսի 10, 1792[1][2][3], Ֆիլադելֆիա, ԱՄՆ - դեկտեմբերի 31, 1864[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ 11-րդ փոխնախագահ (1845-1849)։
Ջորջ Դալլաս անգլ.՝ George M. Dallas | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 10, 1792[1][2][3] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 31, 1864[1][2][3] (72 տարեկան) |
Մահվան վայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Գերեզման | St. Peter's Churchyard[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան և Էդինբուրգի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փաստաբան և դիվանագետ |
Ամուսին | Sophia Dallas? |
Ծնողներ | հայր՝ Alexander J. Dallas?, մայր՝ Arabella Maria Smith?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | ԱՄՆ փոխնախագահ, Pennsylvania Attorney General?, United States ambassador to the Russian Empire?, ԱՄՆ դեսպան Միացյալ Թագավորությունում, դեսպան, ԱՄՆ սենատոր և խորհրդի անդամ |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Երեխաներ | Elizabeth Nicklin Dallas? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Կենսագրություն
Ջորջ Դալլասը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում՝ Ալեքսանդր Ջեյմս Դալլասի և Արաբելլա Սմիթ Դալլասի ընտանիքում[5]։ Ծագումով շոտլանդացի է։ Կրթություն է ստացել Էդինբուրգում[5]։ 1810 թվականին ավարտել է Փրինսթոնի համալսարանը[5]։
Կարիերա
Դիվանագիտություն
1812 թվականի պատերազմի ժամանակ Ջորջը ցանկություն է հայտնել ռազմաճակատ մեկնել, սակայն հոր առարկումների պատճառով հետ է կանգնել այդ մտքից[5]։ Որոշ ժամանակ անց ընդունել է Ալբերտ Գալատինի անձնական քարտուղարը դառնալու առաջարկը[5]։ 1814 թվականի օգոստոսին Դալլասը Վաշինգտոն է տեղափոխել ԱՄՆ-ի և Անգլիայի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը։ Հետո, Ջորջը ԱՄՆ երկրորդ բանկի փաստաբան է դարձել[5]։ 1817 թվականին զբաղեցնում է Ֆիլադելֆիայի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը և այդ պաշտոնավարում մինչև 1820 թվականը[5]։
Քաղաքականություն
1812 թվականի պատերազմից հետո Փենսիլվանիայում տիրել է քաղաքական քաոսային վիճակ․ Դեմոկրատական կուսակցության երկու ֆրակցիաներ պայքար են մղել իշխանության գալու համար։ Դալլասի ղեկավարած թևը այն համոզմանն է եղել, որ Սահմանադրությունը գերակա է։ Մյուս թևը ղեկավարը եղել է ապագա նախագահ Ջեյմս Բյուկենենը[5]։
1829 թվականին Ջորջ Դալլասը զբաղեցրել է Փենսիլվանիա նահանգի արևելյան շրջանի դատախազի պաշտոնը։ Այդ պաշտոնում մնացել է մինչև 1831 թվականը։ 1831 թվականի դեկտեմբերին Ջորջը ստանձնել է Սենատորի պաշտոնը[6]։ Վերընտրվելուց հրաժարվել է[7]։
1833-1835 թվականներին Դալլասը զբաղեցրել է Փենսիլվանիա նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը։ 1837-1839 թվականներին նախագահ Մարտին Վան Բյուրենի նշանակմամբ Սանկտ Պետերբուրգում պատվիրակ է եղել[7]։ Այդ պաշտոնում իր պաշտոնավարման տարիներին զգալիորեն նպաստել է դեպի Ռուսաստան ամերիկական բամբակի և ծխախոտի արտահանման զարգացմանը։
1844 թվականին Դալլասը ընտրվել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում։
Մահ
Ջորջ Դալլասը մահացել է 1864 թվականի դեկտեմբերի 31-ին՝ Ֆիլադելֆիայում։ Հուղարկավորվել է ունեցել Ֆիլադելֆիայի Սուրբ Պետրոսի եկեղեցում[7]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «George Mifflin Dallas, 11th Vice President (1845-1849)». Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին.
- ↑ Barnard, Isaac Dutton, (1791 - 1834) (und).
- ↑ 7,0 7,1 7,2 «NationMaster — Encyclopedia: George M. Dallas». Արխիվացված է օրիգինալից 2012-01-23-ին. Վերցված է 2011-03-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 13 (օգնություն)
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Դալլաս» հոդվածին։ |