Ջորջ Միֆին Դալլաս (անգլ.՝ George Mifflin Dallas, հուլիսի 10, 1792(1792-07-10)[1][2][3], Ֆիլադելֆիա, ԱՄՆ - դեկտեմբերի 31, 1864(1864-12-31)[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ),  ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ 11-րդ փոխնախագահ (1845-1849)։

Ջորջ Դալլաս
անգլ.՝ George M. Dallas
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1792(1792-07-10)[1][2][3]
ԾննդավայրՖիլադելֆիա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 31, 1864(1864-12-31)[1][2][3] (72 տարեկան)
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԳերեզմանSt. Peter's Churchyard[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրոնԵպիսկոպոսյան եկեղեցի
ԿրթությունՓրինսթոնի համալսարան և Էդինբուրգի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան և դիվանագետ
ԱմուսինSophia Dallas?
Ծնողներհայր՝ Alexander J. Dallas?, մայր՝ Arabella Maria Smith?[2]
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ փոխնախագահ, Pennsylvania Attorney General?, United States ambassador to the Russian Empire?, ԱՄՆ դեսպան Միացյալ Թագավորությունում, դեսպան, ԱՄՆ սենատոր և խորհրդի անդամ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ԵրեխաներElizabeth Nicklin Dallas?
Ստորագրություն
Изображение автографа
 George M. Dallas Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ջորջ Դալլասը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում՝ Ալեքսանդր Ջեյմս Դալլասի և Արաբելլա Սմիթ Դալլասի ընտանիքում[5]։ Ծագումով շոտլանդացի է։ Կրթություն է ստացել Էդինբուրգում[5]։ 1810 թվականին ավարտել է Փրինսթոնի համալսարանը[5]։

Կարիերա

խմբագրել

Դիվանագիտություն

խմբագրել

1812 թվականի պատերազմի ժամանակ Ջորջը ցանկություն է հայտնել ռազմաճակատ մեկնել, սակայն հոր առարկումների պատճառով հետ է կանգնել այդ մտքից[5]։ Որոշ ժամանակ անց ընդունել է Ալբերտ Գալատինի անձնական քարտուղարը դառնալու առաջարկը[5]։ 1814 թվականի օգոստոսին Դալլասը Վաշինգտոն է տեղափոխել ԱՄՆ-ի և Անգլիայի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը։ Հետո, Ջորջը ԱՄՆ երկրորդ բանկի փաստաբան է դարձել[5]։ 1817 թվականին զբաղեցնում է Ֆիլադելֆիայի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը և պաշտոնավարում մինչև 1820 թվականը[5]։

Քաղաքականություն

խմբագրել
 
Դալլասի և Փոլկի նախընտրական պաստառը


1812 թվականի պատերազմից հետո Փենսիլվանիայում տիրել է քաղաքական քաոսային վիճակ․ Դեմոկրատական կուսակցության երկու ֆրակցիաներ պայքար են մղել իշխանության գալու համար։ Դալլասի ղեկավարած թևը այն համոզմանն է եղել, որ Սահմանադրությունը գերակա է։ Մյուս թևի ղեկավարը եղել է ապագա նախագահ Ջեյմս Բյուկենենը[5]։

1829 թվականին Ջորջ Դալլասը զբաղեցրել է Փենսիլվանիա նահանգի արևելյան շրջանի դատախազի պաշտոնը։ Այդ պաշտոնում մնացել է մինչև 1831 թվականը։ 1831 թվականի դեկտեմբերին Ջորջը ստանձնել է Սենատորի պաշտոնը[6]։ Վերընտրվելուց հրաժարվել է[7]։

1833-1835 թվականներին Դալլասը զբաղեցրել է Փենսիլվանիա նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը։ 1837-1839 թվականներին նախագահ Մարտին Վան Բյուրենի նշանակմամբ Սանկտ Պետերբուրգում պատվիրակ է եղել[7]։ Այդ պաշտոնում իր պաշտոնավարման տարիներին զգալիորեն նպաստել է դեպի Ռուսաստան ամերիկյան բամբակի և ծխախոտի արտահանման զարգացմանը։

1844 թվականին Դալլասը ընտրվել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում։

Ջորջ Դալլասը մահացել է 1864 թվականի դեկտեմբերի 31-ին՝ Ֆիլադելֆիայում։ Հուղարկավորվել է Ֆիլադելֆիայի Սուրբ Պետրոսի եկեղեցում[7]։


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «George Mifflin Dallas, 11th Vice President (1845-1849)». Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին.
  6. Barnard, Isaac Dutton, (1791 - 1834) (und).
  7. 7,0 7,1 7,2 «NationMaster — Encyclopedia: George M. Dallas». Արխիվացված է օրիգինալից 2012-01-23-ին. Վերցված է 2011-03-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 13 (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Դալլաս» հոդվածին։