Յակուբ Մոդեր
Յակուբ Պիտեր Մոդեր (լեհ.՝ Jakub Piotr Moder,ապրիլի 7, 1999[1], Szczecinek, Szczecinek County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[2]), լեհ ֆուտբոլիստ, անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» ակումբի և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան։ Եվրոպայի երկու առաջնությունների մասնակից (2020 և 2024):
Յակուբ Մոդեր լեհ.՝ Jakub Moder | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Լեհաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 7, 1999[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Szczecinek, Szczecinek County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[2] | ||
Հասակ | 1,9 մետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
Վաղ կարիերա
Մոդերը ծնվել է Շչեցինեկում։ Ֆուտբոլում առաջին քայլերն արել է «Ֆորտունայում», իսկ 2011 թվականին միացել է «Վարդա» ակումբի ակադեմիային[3]։
«Լեխ»
2014 թվականին միացել է «Լեխի» ակադեմիային, իսկ 2016 թվականին տեղափոխվել է պահեստային թիմ։ 2018 թվականի ապրիլի 2-ին առաջին թիմի կազմում նորամուտն է նշել փոխարինման դուրս գալով Կրակովի «Վիսլայի» դեմ արտագնա խաղում։
Վարձակալություն «Օդրա»
2018 թվականի հունիսի 18-ին վարձակալությամբ է տրվել «Օդրա» (Օպոլե) թիմին[4]։
2019/2020 մրցաշրջան
«Օդրայում» վարձակալությունից վերադառնալուց հետո երկարաձգել է պայմանագիրը «Լեխի» հետ մինչև 2023 թվականը[5]։ Դարիուշ Ժուրավի գլխավորությամբ դարձել է մեկնարկային կազմի մշտական խաղացող։ «Լեխի» կազմում առաջին գոլային փոխանցումը կատարել է «Գուրնիկի» (Զաբժե) դեմ արտագնա խաղում, իսկ 2020 թվականի փետրվարին խփել է առաջին գոլը «Ռակուվի» դեմ տնային խաղում (3:0): 2020 թվականի հունիսի 20-ին տուգանային հրապարակից դուրս իրացրել է ազատ հարված, որն օգնել է Պոզնանի թիմին արտագնա խաղում հաղթել Գլիվիցեի «Պյաստին» (2:0)[6]։ 2020 թվականի հունիսին ճանաչվել է Էքստրակլասի ամսվա լավագույն երիտասարդ խաղացող[7]։ 2019/20 մրցաշրջանում օգնել է «Լեխին» ազգային առաջնությունում երկրորդ տեղում ավարտել մրցաշրջանը:
2020/2021 մրցաշրջան
Գոլային փոխանցում է կատարել Եվրոպայի լիգայի որակավորման փուլի «Վալմիերայի» դեմ տնային խաղում (3:0)[8]։ 2020 թվականի սեպտեմբերի 20-ին հաղթական գոլ է խփել «Վարդայի» դեմ տնային խաղում (1:0):
«Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»
2020 թվականի հոկտեմբերի 6-ին 6 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց պայմանագիր է կնքել անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» ակումբի հետ։
Վարձակալություն «Լեխում»
Մոդերն անմիջապես վարձակալվել է «Լեխում»[9]։ Չնայած Պոզնանի թիմի անհաջող մեկնարկին, օգնել է թիմին՝ խփելով 4 գոլ և դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: 2020 թվականի հոկտեմբերի 22-ին Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ տնային խաղում նորամուտն է նշել Եվրոպայի լիգայի խմբային փուլում։
Դեկտեմբերի 18-ին «Լեխի»՝ Եվրոպա լիգայից դուրս մնալուց հետո հայտարարվել է, որ դեկտեմբերի 31-ին հետ կկանչվի վարձակալությունից[10]։ Պոզնանյան ակումբի կազմում վերջին հանդիպումն անցկացրել է դեկտեմբերի 19-ին Կրակովի «Վիսլայի» դեմ:
2020/2021 մրցաշրջան
«Բրայթոնի» կազմում նորամուտը նշել է 2021 թվականի փետրվարի 10-ին՝ Անգլիայի գավաթի 5-րդ փուլում «Լեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղում խաղալով բոլոր 90 րոպեները[11]։ Փետրվարի 27-ին «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ արտագնա խաղում նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում՝ 84-րդ րոպեին փոխարինելով Բեն Ուայթին[12]։ Մոդերն առաջին անգամ «ճայերի» մեկնարկային կազմում հայտնվել է «Նյուքասլ Յունայթեդի» դեմ տնային խաղում[13]։
Մրցաշրջան 2021/2022
Օգոստոսի 24-ին Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթի երկրորդ փուլում Մոդերն առաջին գոլն է խփել «Բրայթոնի» կազմում՝ բացելով հաշիվը «Քարդիֆ Սիթիի» դեմ արտագնա խաղում (2:0), որը նույնպես նրա մեկնարկն էր Լիգայի գավաթում[14]։
Միջազգային կարիերա
2020 թվականի սեպտեմբերի 4-ին ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի 2020/2021 խաղում Նիդեռլանդների հավաքականի դեմ խաղում նորամուտ է ունեցել Լեհաստանի հավաքականի կազմում՝ փոխարինելով Պյոտր Ժելինսկուն։ Ռոբերտ Լևանդովսկու բացակայությամբ նորամուտի ժամանակ ստացել է 9 համարի մարզաշապիկը: 2020 թվականի նոյեմբերի 11-ին հավաքականում Արկադիուշ Միլիկին փոխարինելուց ընդամենը մի քանի վայրկյան անց առաջին գոլն է խփել Ուկրաինայի դեմ ընկերական խաղում (2:0): 2021 թվականի մարտի 31-ին 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում երկրորդ գոլն է խփել Լեհաստանի կազմում՝ օգտվելով Ջոն Սթոունզի սխալից[15]։
2021 թվականի մայիսի 17-ին ընդգրկվել է Լեհաստանի հավաքականի 26 ֆուտբոլիստների ցուցակում՝ 2020 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար, ընդ որում, կորոնավիրուսի հետ կապված տեղափոխման պատճառով մրցաշարը կայացել է 2021 թվականի ամռանը[16][17]։ Հունիսի 13-ին փոխարինման է դուրս եկել 85-րդ րոպեին՝ փոխարինելով Մատեուշ Կլիխին Սլովակիայի դեմ Լեհաստանի առաջին խաղում, որտեղ լեհերը 1:2 հաշվով պարտվել են համանուն քաղաքի «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտում[18]։ Իսպանիայի դեմ Լեհաստանի երկրորդ խմբային խաղում խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, որտեղ սեփական դարպասը 11 մետրանոց է իրացրել և ստացել դեղին քարտ: Սակայն Ժերար Մորենոն դիպել է դարպասաձողին, և Սևիլիայի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած հանդիպումն ի վերջո ավարտվել է 1:1 հաշվով[19]։ Մոդերը Յան Բեդնարեկի հետ վնասվածքներ են ստացել Շվեդիայի դեմ վճռորոշ խաղում, որում Լեհաստանը 2:3 հաշվով պարտվել է Սանկտ Պետերբուրգում՝ ավարտելով իր մրցաշարը և զբաղեցնելով վերջին տեղը E խմբում[20]։
Ակումբային վիճակագրություն
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդամենը | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | ||
Լեխ II | 2016/17[21] | Երրորդ լիգա | 28 | 5 | — | — | — | — | 28 | 5 | ||||
2017/18[22] | 25 | 2 | — | — | — | — | 25 | 2 | ||||||
2019/20[23] | Երկրորդ լիգա | 8 | 0 | — | — | — | — | 8 | 0 | |||||
Ընդամենը | 61 | 7 | — | — | — | — | 61 | 7 | ||||||
Լեխ | 2017/18[22] | Էքստրակլաս | 1 | 0 | 0 | 0 | — | — | — | 1 | 0 | |||
2019/20[23] | 26 | 5 | 4 | 0 | — | — | — | 30 | 5 | |||||
2020/21[24] | 14 | 4 | 1 | 0 | — | 10 | 0 | — | 25 | 4 | ||||
Ընդամենը | 41 | 9 | 5 | 0 | — | 10 | 0 | — | 56 | 9 | ||||
Օդրա (Օպոլե) (վարձավճար) | 2018/19[25] | Առաջին լիգա | 31 | 4 | 4 | 0 | — | — | — | 35 | 4 | |||
Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն | 2020/21 | Պրեմիեր լիգա | 12 | 0 | 1 | 0 | — | — | — | 13 | 0 | |||
2021/22 | 10 | 0 | 0 | 0 | 2 | 1 | — | — | 12 | 1 | ||||
Ընդամենը | 22 | 0 | 1 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 1 | ||
Ընդհանուր | 155 | 20 | 10 | 0 | 2 | 1 | 10 | 0 | 0 | 0 | 177 | 21 |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ Interview with Jakub Moder Արխիվացված է Հոկտեմբեր 23, 2021 Wayback Machine-ի միջոցով: laczynaspilka.pl
- ↑ «Moder wypożyczony do Odry Opole» (լեհերեն). Lech Poznań. 2018-06-18. Արխիվացված է օրիգինալից 2018-07-22-ին. Վերցված է 2018-12-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Talent zostaje w Lechu. Moder przedłużył kontrakt». Przegląd Sportowy (լեհերեն). 2019-07-17. Արխիվացված է օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2020-12-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Media, Wirtualna Polska (2020-06-21). «PKO Ekstraklasa. Ależ to umieścił! Kapitalny gol Jakuba Modera w meczu Piast - Lech (wideo) - WP SportoweFakty». sportowefakty.wp.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2020-12-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Meczyki.pl. «Jakub Moder najlepszym młodzieżowcem miesiąca. Druga z rzędu nagroda dla Lecha Poznań». Meczyki.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2020-12-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Lech Poznan - Valmiera FC, Aug 27, 2020 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2020-12-28-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Brighton sign Polish duo Jakub Moder and Michal Karbownik». Sky Sports (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-11-25-ին. Վերցված է 2020-12-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Moder recalled from Lech Poznan». Brighton & Hove Albion F.C. Արխիվացված է օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2020-12-24-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «FA Cup: Leicester 1-0 Brighton: Kelechi Iheanacho scores winner». BBC Sport. 2021-02-10. Արխիվացված է օրիգինալից 2021-02-21-ին. Վերցված է 2021-02-10-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «West Brom 1-0 Brighton: Bizarre defeat for Seagulls after free-kick confusion». BBC Sport. 2021-02-27. Արխիվացված է օրիգինալից 2021-10-23-ին. Վերցված է 2021-02-27-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Brighton & Hove Albion: 3-0 Newcastle United: Seagulls boost survival hopes - BBC Sport». BBC Sport. 2021-03-20. Արխիվացված է օրիգինալից 2021-10-23-ին. Վերցված է 2021-03-20-ին.
- ↑ «Cardiff City 0-2 Brighton & Hove Albion: Seagulls into Carabao Cup third round - BBC Sport». BBC Sport. 2021-08-24. Արխիվացված է օրիգինալից 2021-08-25-ին. Վերցված է 2021-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «England 2-1 Poland: Harry Maguire scores late winner for England». BBC Sport. BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2021-03-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Paulo Sousa ogłosił powołania na UEFA EURO 2020» [Paulo Sousa announced appointments for UEFA Euro 2020]. Polish Football Association (լեհերեն). 2021-05-17. Արխիվացված է օրիգինալից 2021-05-19-ին. Վերցված է 2021-05-17-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Resolution of the European football family on a coordinated response to the impact of the COVID-19 on competitions». UEFA.com. Union of European Football Associations. 2020-03-17. Արխիվացված է օրիգինալից 2020-04-29-ին. Վերցված է 2020-03-17-ին.
- ↑ «Poland 1-2 Slovakia: Milan Skriniar scores winning goal in Euro 2020 Group F opener - BBC Sport». BBC Sport. 2021-06-13. Արխիվացված է օրիգինալից 2021-10-31-ին. Վերցված է 2021-06-30-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Spain 1-1 Poland: Robert Lewandowski scores as Spain draw again - BBC Sport». BBC Sport. 2021-06-19. Արխիվացված է օրիգինալից 2021-10-31-ին. Վերցված է 2021-06-30-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Sweden 3-2 Poland: Emil Forsberg scores twice as Sweden knock Poland out of Euro 2020 - BBC Sport». BBC Sport. 2021-06-23. Արխիվացված է օրիգինալից 2021-10-31-ին. Վերցված է 2021-06-30-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Sezon 2016/17» (լեհերեն). 90minut. Արխիվացված է օրիգինալից 2021-10-23-ին. Վերցված է 2019-07-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 22,0 22,1 «Sezon 2017/18» (լեհերեն). 90minut. Արխիվացված է օրիգինալից 2020-10-09-ին. Վերցված է 2019-07-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 23,0 23,1 «Sezon 2019/20» (լեհերեն). 90minut. Արխիվացված է օրիգինալից 2020-06-06-ին. Վերցված է 2019-07-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Sezon 2020/21» (լեհերեն). 90minut. Արխիվացված է օրիգինալից 2020-10-08-ին. Վերցված է 2020-10-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Sezon 2018/19» (լեհերեն). 90minut. Արխիվացված է օրիգինալից 2019-08-21-ին. Վերցված է 2019-07-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակուբ Մոդեր» հոդվածին։ |