Բացել գլխավոր ցանկը

Յան Բեդնարեկ (լեհ.՝ Jan Kacper Bednarek, ապրիլի 12, 1996(1996-04-12)[1], Słupca, Greater Poland Voivodeship, Լեհաստան), լեհ ֆուտբոլիստ, «Սաութհեմփթոն» ակումբի և Լեհաստանի հավաքականի պաշտպան: 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից:

Football pictogram.svg
Յան Բեդնարեկ
լեհ.՝ Jan Bednarek
Jan Bednarek WC 2018.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը լեհ
Քաղաքացիությունը Flag of Poland.svg Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 12, 1996(1996-04-12)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Słupca, Greater Poland Voivodeship, Լեհաստան
Հասակ 189 սմ
Քաշ 77 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ «Սաութհեմփթոն»
Համար 35
Պատանեկան կարիերա
Լեհաստան Լեխ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—2017 Լեհաստան Լեխ 31 (1)
2015—2016  Լեհաստան Գուրնիկ 17 (0)
2017—մ.հ. Անգլիա «Սաութհեմփթոն» 5 (1)
Ազգային հավաքական
2010 Լեհաստան Լեհաստան (մինչև 15) 1 (0)
2012—2013 Լեհաստան Լեհաստան (մինչև 17) 8 (0)
2013 Լեհաստան Լեհաստան (մինչև 18) 1 (0)
2014—2015 Լեհաստան Լեհաստան (մինչև 19) 6 (0)
2017—մ.հ. Լեհաստան Լեհաստան (մինչև 21) 2 (0)
2017—մ.հ. Լեհաստան Լեհաստան 6 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յանի մեծ եղբայրը՝ Փիլիպը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է:

Ակումբային կարիերաԽմբագրել

 
Բեդնարեկը «Սաութհեմփթոն» ակումբի կազմում

Բեդնարեկը «Լեխ» ակումբի սան է: 2013 թվականին՝ «Պյաստ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Լեհաստանի առաջնությունում: 2015 թվականին Բեդնարեկը օգնել է թիմին հաղթել առաջնությունում: Նույն թվականի ամռանը Բեդնարեկը վարձավճարով տեղափոխվել է «Գուրնիկ» ակումբ: Օգոստոսի 29-ին՝ «Պյաստ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[2]: Վարձավճարի ավարտից հետո նա վերադարձել է «Լեխ» ակումբ: 2016 թվականի օգոստոսի 12-ին՝ «Կրակովիա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը իր հարազատ թիմում[3]:

2017 թվականի ամռանը Բեդնարեկը տեղափոխվել է անգլիական «Սաութհեմփթոն» ակումբ: Ապրիլի 17-ին «Չելսի» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը անգլիական Պրեմիեր Լիգայում[4]: Նույն խաղի ժամանակ Յանը խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում:

Միջազգային կարիերաԽմբագրել

2017 թվականին Բեդնարեկը Լեհաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում նա մասնակցել է Սլովակիայի[5], Շվեդիայի[6] և Անգլիայի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին[7]:

Սեպտեմբերի 4-ին Յանը 2018 թվականի աշխարի առաջնության ընտրական խաղի շրջանակներում կայացած Ղազախստանի հավաքականի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Լեհաստանի հավաքականի կազմում[8]:

2018 թվականին Բեդնարեկը մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը: Մրցաշրջանում նա մասնակցել է Սենեգալի[9], Կոլումբիայի[10] և Ճապոնիայի հավաքականների դեմ խաղերին[11]: Ճապոնիայի հավաքականի դեմ խաղի ժամական Բեդնարեկը խփել է իր առաջին գոլը Լեհաստանի հավաքականի կազմում:

Գոլերը Լեհաստանի հավաքականի կազմումԽմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արձյունք Մրցություն
01. 28 հունիսի, 2018 Վոլգոգրադի արենա, Վոլգոգրադ, Ռուսաստան   Ճապոնիա 0:1 0:1 2018 թվականի աշխարհի առաջնություն

ՁեռքբերումներԽմբագրել

Ակումբային

  «Լեխ»

  •   Լեհաստանի ֆուտբոլի առաջնություն — 2014/2015

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Пяст VS. Гурник Ленчна 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-08-29 
  3. «Лех VS. Краковия 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-12 
  4. «Саутгемптон VS. Челси 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-04-14 
  5. «Польша (до 21) VS. Словакия (до 21) 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-16 
  6. «Польша (до 21) VS. Швеция (до 21) 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-19 
  7. «Англия (до 21) VS. Польша (до 21) 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-22 
  8. «Польша VS. Казахстан 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-09-04 
  9. «Польша VS. Сенегал 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018—06—19 
  10. «Польша VS. Колумбия 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2018—06—24 
  11. «Япония VS. Польша 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018—06—28 

Արտաքին հղումներԽմբագրել