Վաղուհաս, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 52 կմ հարավ-արևմուտք` Թարթառ գետի աջ ափին՝ 800-900 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1483 հեկտար[2]։

Գյուղ
Վաղուհաս
ադրբ.՝ Qozlu
ադրբ.՝ Vaqaus
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ988 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն638[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվաղուհասցի
Ժամային գոտիUTC+4
Վաղուհաս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Վաղուհաս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 1480,18 հա տարածք, որից 581,86 հա գյուղատնտեսական նշանակության, 691,63 հա անտառային հողեր։ Վաղուհաս համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 30 աղբյուրներ` «Կյուքին», «Հաթումեն յաթաղի», «Կտվենին տակեն», «Շուղկաթ», «Շենին ճուր», «Սալաթին», «Սևունց թաղեն», «Ներքին ուկահին», «Տակեն», «Զկռոտ թլեն», «Քոռ», «Պըլըպուղուն», «Վանին», «Ցորտ», «Անուշ», «Սրականց տափեն», «Թռուսխեն», «Խաչունց», «Շաշմա», «Պեխե», «Դնգդնգան», «Կուքին», «Շահրամանեն», «Եփրեմեն», «Շոր», «Շենեն», «Բաջին», «Ճինջիքարեն», «Իշխանեն» և «Լալախկեն»։

Վաղուհասը Արցախյան ազատամարտում խմբագրել

1988 թվականին Վաղուհասում կազմավորվել է կամավորական ընդհատակյա ջոկատ (հրամանատարներ՝ Հայկ Աղաբեկյան, Բորիկ Բախշիյան), որը հետագայում վերակազմավորվել է վաշտի։ Ջոկատը և վաշտը առանձին, 1992 թվականի սեպտեմբերից Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվել են Սլավիկ Պետրոսյանը, Բորիկ Բախշիյան։ ԼՂՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Գ. Սևյանը, Գ. Մուրադյանը։ Վաղուհասից զոհվել է 30 ազատամարտիկ[2]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Վաղուհաս համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 678 մարդ, կա 194 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 644 654 680

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Կան պատմամշակութային հուշարձաններ` Մայրաքաղաք կամ Տիրամայր վանք (1183 թ.), գերեզմանոց (XII-XIII դդ.), գյուղատեղի «Հին Վաղուհաս» (միջնադար), մատուռ (VIII-IX դդ.), Կարմիր վանք (1224 թ.), Խաթարվանք (1204 թ.), հաշվառված է 125 հուշարձան։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 151 աշակերտներ[4]։

Կրթություն խմբագրել

2012 թվականի մայիսի 23-ին գյուղում հանդիսավորությամբ բացվեց Հայաստան համահայկական հիմնադրամի կառուցած նորակառույց դպրոցը[5]։ Հիմնադրամն ԱՄՆ Արևելյան շրջանի տեղական մարմնի ֆինանսավորմամբ էլ 2013 թ.-ին դպրոցում հիմնվեց համակարգչային դասասենյակ[6]։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 612։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 201.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Բացվեցին Վաղուհաս գյուղի նորակառույց դպրոցը
  6. Համակարգչային դասասենյակ Վաղուհասի դպրոցում