Նեյթան Ջեյմս Սայքս (անգլ.՝ Nathan James Sykes; ապրիլի 18, 1993(1993-04-18), Abbey, Gloucester, Միացյալ Թագավորություն[1] և Գլոստեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի երգիչ, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր։ Նա առավել հայտնի է որպես բրիտանական The Wanted բոյ բենդի ամենաերիտասարդ անդամ։ 2013 թվականին Սայքսը հայտնվել է իր խմբի հետ միասին E! ալիքի «The Wanted-ի կյանքը» հեռուստաշոուում[3]։ 2014 թվականի խմբի փլուզումից հետո Սայքսը սոլո կարիերա է սկսել։ Նրա դեբյուտային սինգլը՝ «Kiss Me Quick»-ը թողարկվել է 2015 թվականի հուլիսին։ Այն զբաղեցրել է ամերիկյան Dance Club Songs չարթի առաջին հորիզոնականը[4]։

Նեյթան Սայքս
Ծնվել էապրիլի 18, 1993(1993-04-18) (31 տարեկան)
Abbey, Gloucester, Միացյալ Թագավորություն[1] կամ Գլոստեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլIsland Records
ԿրթությունՍիլվիա Յանգի թատրոն դպրոց և Ribston Hall High School?
 Nathan Sykes Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Սայքսը ծնվել է 1993 թվականի ապրիլի 18-ին Հարի և Քարեն Սայքսերի ընտանիքում։ Նա կրտսեր քույր ունի՝ Ջեսիքա Սայքսը, ով նույնպես երգչուհի է[5]։ Նեյթանը հաճախել է Սիլվիա Յանգի թատրոնի դպրոցը և Ռիբսթոն Հոլ ավագ դպրոցը[6]։

Սայքսը սկսել է երգել վեց տարեկանում։ 2003 թվականին նա տարբեր մրցույթներ է հաղթել, ներառյալ Բրիթնի Սփիրսի «Karaoke Kriminals»-ը և Չելթենհեմ դրամատիկ արվեստի մրցակցական փառատոնը։ 2004 թվականին նա հայտնվել է ITV-ի «Քաոսի նախարարություն» հեռուստաշոուում և հաղթել է Door Youth Project-ի «Չբացահայտված երիտասարդական տաղանդների մրցույթը», որտեղ հանդես է եկել «Mack the Knife» երգով։ Դրանից հետո նա փորձել է ներկայացնի Միացյալ Թագավորությունը Մանկական Եվրատեսիլ 2004 երգի մրցույթում, որը տեղի է ունեցել Լիլեհամերում։ Սակայն եզրափակիչ փուլում Սայքսը երրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Born to Dance» երգով։ 2008 թվականին նա հանդես է եկել «Կենդանի և չստորագրված» երաժշտական մրցույթում։

Կարիերա խմբագրել

2009-2014․ The Wanted խմբագրել

[[ՊատկերNathan sykes.jpg|thumb|Սայքսը Սինգապուրի Չանջի օդանավակայանում]] 2009 թվականին՝ 16 տարեկանում Սայքսը մասնակցել է The Wanted բոյ բենդի լսումներին։ Լսումները կազմակերպվել են Ջեյն Քոլինզի կողմից։ Սայքսը ընտրվել է որպես խմբի հինգ անդամներից մեկը։ Խմբի կազմում էին նաև Մաքս Ջորջը, Սայվա Քեյնսվարանը, Թոմ Փարքերը և Ջեյ ՄաքԳինեսը։ Մեծ Բրիտանիայով և Միացյալ Նահանգներով շրջագայությունից հետո՝ 2014 թվականին խմբի անդամները որոշել են դադար վերցնել և զբաղվել սեփական կարիերաներով[7]։

Դրանից քիչ ժամանակ անց Սայքսը և ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն թողարկել են իրենց համատեղ սինգլը՝ «Almost Is Never Enough»-ը[8]։ 2014 թվականին Սայքսը պայմանագիր է կնքել Global Entertainment-ի հետ[9]։ 2014 թվականի հունիսին նա միացել է երգչուհի Ջեսսի Ջեյին Capital-ի Summertime Ball-ի բեմին «Calling All Hearts» երգով հանդես գալու համար[10]։

2015-այժմ․ «Unfinished Business» խմբագրել

2015 թվականի մարտին Սայքսը Vevo-ում թողարկել է իր դեբյուտային տեսահոլովակը «More Than You'll Ever Know» երգի համար[11][12]։ Նա ձեռնարկել է իր դեբյուտային սոլո շրջագայությունը 2015 թվականի ապրիլի 8-ին, որը ներառել է Մեծ Բրիտանիայով 6 սոլդ աութ համերգներ։ Պերիսկոպ հավելվածի միջոցով Սայքսը հայտարարել է իր դեբյուտային սինգլի՝ «Kiss Me Quick»-ի թողարկման մասին[13]։ Այն թողարկվել է 2015 թվականի հուլիսի 5-ին։ 2015 թվականին մայիսի 21-ին Սայքսը Vevo-ում թողարկել է իր «Kiss Me Quick» սինգլը[14]։ Երգը զբաղեցրել է UK Singles Chart-ի 14-րդ հորիզոնականը։

2015 թվականի հոկտեմբերին Սայքսը հայտարարել է իր երկրորդ սինգլի մասին՝ «Over and Over Again» անվանմամբ։ Երգի համար տեսահոլովակը թողարկվել է Մեծ Բրիտանիայում 2015 թվականի հոկտեմբերի 28-ին, իսկ ամբողջ աշխարհում՝ 2015 թվականի նոյեմբերի 20-ին։ Հայտարարվել է նաև, որ 2016 թվայանաի մարտին Նեյթանը աջակցելու է Little Mix-ին նրանց The Get Weird շրջագայության ժամանակ։ «Give It Up» երրորդ սինգլը թողարկվել է 2016 թվականի մայիսի 13-ին, իսկ դրա տեսահոլովակը՝ 2016 թվականի ապրիլի 27-ին։ Ավելի ուշ այն արգելվել է հեռուստատեսությամբ բազմաթիվ տեսարանների պատճառով, որոնք անհարիր էին հանդիսատեսի մեծամասնության համար։

2016 թվականի հունիսի 11-ին Սայքսը իր կարիերայի ընթացքում արդեն 7-րդ անգամ հանդես է եկել Capital-ի Summertime Ball-ի բեմին (2010, 2011, 2012, 2013 թվականներին The Wanted-ի հետ, 2014 թվականին որպես Ջեսսի Ջեյի հյուր, 2015 և 2016 թվականներին որպես մենակատար ելույթ ունեցող)[15][16][17]։

2016 թվականի հուլիսի 11-ին Սայքսը հայտարարել է իր թվիթթերյան կայքէջում, որ միանալու է Ալեսիա Կարային Միացյալ Նահանգներով նրա Know-It-All հեդլայն շրջագայության ժամանակ։ 2016 թվականի հոկտեմբերի 12-ին հայտարարվել է նաև դեբյուտային՝ «Unfinished Business» ստուդիական ալբոմի թողարկման ամսաթիվը։

Անձնական կյանք խմբագրել

2012 թվականի ամռանը նա սկսել է հանդիպել Դիոն Բրոմֆիլդի հետ, սակայն զույգը բաժանվել է 2013 թվականի սկզբին[18]։ 2013 թվականի օգոստոսից դեկտեմբեր նա սիրային հարաբերությունների մեջ էր գտնվում Արիանա Գրանդեի հետ[19]։ 2013 թվականի ապրիլի 18-ին՝ Նեյթանի ծննդյան օրը, նրան վիրահատություն են արել կոկորդի հանգույցը հեռացնելու համար։ «The Wanted-ի կյանքը» հեռուստաշոուի ընթացքում Սայքսը հաճախ նշում էր, որ նրա կոկորդը ցավում և այրվում է։ Վերականգնվելուց հետո նա մենակատար ելույթ է ունեցել 2013 թվականի Summertime Ball-ի բեմին «I Found You» երգով, զարմացնելով երկրպագուներին[20]։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2013 Հետապնդելով շաբաթները Chasing the Saturdays Ինքն իր դերում Դրվագ․ «DeepFriedSats»
The Wanted-ի կյանքը The Wanted Life Ինքն իր դերում
Ֆիլմ
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 Կախարդական դուռը The Magic Door Էլֆ զինվոր

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Անվանում Մանրամասնություններ Բարձրագույն դիրքեր չարթերում
UK
[21]
SCO
[22]
US Heat.
[23]
Unfinished Business 11 19 2

Սինգլներ խմբագրել

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքեր չարթերում Ալբոմ
UK
[21]
SCO
[24]
US
Dance

[25]
«Kiss Me Quick» 2015 14 19 1 Unfinished Business
«Over and Over Again»
(Սոլո կամ Արիանա Գրանդեի մասնակցությամբ)
8 6 1
«Give It Up»
(G-Eazy-ի մասնակցությամբ)
2016 56 32 39
«Famous» 28 10
«There's Only One of You» 65 29

Գովազդային սինգլներ խմբագրել

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքեր չարթերում Ալբոմ
UK
[21]
IRE
[26]
SCO
[24]
US
[27]
«Almost Is Never Enough»
(Արիանա Գրանդե՝ Նեյթան Սայքսի մասնակցությամբ)
2013 49 56 60 82 The Mortal Instruments: City of Bones և Yours Truly
«More Than You'll Ever Know» 2015 Unfinished Business
«Twist» 2016
«Have Yourself a Merry Little Christmas» Ոչ ալբոմային սինգլ

Տեսահոլովակներ խմբագրել

Անվանում Տարեթիվ Ռեժիսոր
«Almost is Never Enough» 2013 Նև Տոդորովիչ[28]
«More Than You'll Ever Know» 2015 Թոմաս Բրայանթ[29]
«Kiss Me Quick» Էմիլ Նավա[30]
«Over and Over Again» Ֆրենք Բորին[31]
«Give It Up» 2016 Թոմաս Բրայանթ[32]
«Famous» Իվաննա Սմիրնովա[33]
«There's Only One of You» Թոմաս Բրայանթ[34]
«Have Yourself a Merry Little Christmas» Անհայտ

Շրջագայություններ խմբագրել

Հեդլայն

  • Nathan Sykes Live (2015)

Աջակցություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Nathan Sykes Biography». biography.com. 2015 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  3. Siegel, Melissa (2013 թ․ հունիսի 24). «NATHAN SYKES NEARLY QUIT 'A WANTED LIFE'! WHY DID WANTED SINGER WANT OUT OF E! REALITY SHOW? [VIDEO]». hollywoodtake.com.
  4. «Dance Club Songs. The Week of August 22, 2015». Billboard. 2015 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  5. «VIDEO: Move over Nathan Sykes, sister Jess proves singing talent». Gloucester Citizen. 2013 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին.
  6. «Nathan Sykes». Glamour. 2015 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  7. «Nathan Sykes: 'The Wanted Split Will Be Lengthy'». MTV. 2014 թ․ մարտի 1.
  8. Vena, Joselyn (2013 թ․ օգոստոսի 25). «Ariana Grande Admits The Wanted's Nathan Sykes 'Sang The Hell Out Of' Duet». MTV.
  9. «Nathan Sykes». Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  10. Davidson, Amy (2014 թ․ հունիսի 24). «Watch Nathan Sykes of The Wanted join Jessie J and DJ Cassidy on stage». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  11. Mohamed, Adam (2015 թ․ մարտի 12). «Nathan Sykes' voice will amaze you in his new video for More Than You'll Ever Know». Daily Star.
  12. Roth, Madeline (2015 թ․ մարտի 12). «Nathan Sykes Oozes Sex Appeal in New Video: Watch». MTV.
  13. Sykes, Nathan (2015 թ․ ապրիլի 8). «Nathan Sykes Announces Debut Single 'Kiss Me Quick released in June'».
  14. Sykes, Nathan (2015 թ․ մայիսի 21). «Nathan Sykes releases music video for debut single 'Kiss Me Quick'».
  15. «Kiss Us Quick Nathan! The UK Singing Sensation Joins Our Summertime Ball Line Up». Capital. 2015 թ․ մայիսի 22.
  16. «Nathan Sykes Gives The #CapitalSTB Crowd A Surprise Duet… With X Factor's Louisa Johnson!».
  17. «Nathan Sykes – Nathan Sykes performs to over 80,000 people at the Capital FM Summertime Ball!!». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  18. Sperling, Daniel (2013 թ․ ապրիլի 16). «Dionne Bromfield confirms Nathan Sykes split: 'No hard feelings'». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  19. Pocklington, Rebecca (2014 թ․ հունվարի 31). «Ariana Grande opens up about split from Nathan Sykes and says it happened 'a while ago'». mirror. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
  20. Sampson, Izzy. «The Wanted's Nathan Sykes talks about his throat surgery: "I was pretty scared"». www.mirror.co.uk. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  21. 21,0 21,1 21,2 Peak positions in the United Kingdom:
  22. «Chart Archive > 18 November 2016 – 24 November 2016». Officialcharts.com/. Official Charts Company. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  23. «Nathan Sykes – Chart History: US Heat». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  24. 24,0 24,1 Peak positions for singles in Scotland:
  25. «Nathan Sykes – Chart History: Dance Club Songs». Billboard.
  26. «Discography Nathan Sykes». Irish Charts Portal. Hung Medien.
  27. Peak positions for singles in the US:
  28. «ARIANA GRANDE'S NEW MUSIC VIDEO HAS A LOT OF PROBLEMS». Toborrow Buy. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  29. «Nathan Sykes Goes High Glam In 'More Than You'll Ever Know' Video». Pop Dust. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
  30. «Nathan Sykes - Kiss Me Quick». Entertainment Focus. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  31. «Nathan Sykes - Over and Over Again». MSN. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  32. «Nathan Sykes - Give It Up». Entertainment Focus. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  33. Currinn, Jonathan. «Nathan Sykes - Famous». CriticJonni. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  34. «Nathan Sykes - There's Only One of You». VEVO. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեյթան Սայքս» հոդվածին։