Յստադ (շվեդ.՝ Ystad), քաղաք Շվեդիայում, Սքանե կոմսության Յստադ կոմունայի վարչական կենտրոնը։ 2010 թվականին քաղաքում բնակվում էր 18350 բնակիչ[3]։

Բնակավայր
Յստադ
շվեդ.՝ Ystad[1]
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Մակերես1099±0,5 հեկտար
Բնակչություն20 133 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0411
Պաշտոնական կայքystad.se
Յստադ (Շվեդիա)##
Յստադ (Շվեդիա)

Պատմություն խմբագրել

Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1244 թվականին[4]։ Ֆրանցիսկյան միաբանության Գրավդրակլոստրետ վանքը հիմնադրվել է 1267 թվականին։ 14-րդ դարում Յստադը միացել է Հանզային։ 1599 թվականի կանոնադրությունը քաղաքին տալիս էր խոշոր եղջերավոր անասունների առևտրի իրավունք։ 1658 թվականին քաղաքը, Սկոնե նահանգի հետ միասին, Դանիայից գնաց Շվեդիա՝ համաձայն Ռոսքիլեի հաշտության պայմանագիր, այն ժամանակ նրա բնակչությունը կազմում էր մոտավորապես 1600 մարդ[5]։ 1850 թվականին բնակչությունը հասել է 5000-ի, 1866 թվականին Յստադում կառուցվել է երկաթգիծ, 1890-ական թվականներին այն սկսել է համարվել կայազոր։ Հետո նրա բնակչությունը հասավ 10 հազար մարդու։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լաստանավային հաղորդակցություն բացվեց դեպի Լեհաստան և Դանիայի Բորնհոլմ կղզի։

Մեր օրերում խմբագրել

Քաղաքի տնտեսության մեջ գլխավոր դերը խաղում են առևտուրը, արհեստները և զբոսաշրջությունը։ Քաղաքն իր գեղատեսիլ հին տներով ու փողոցներով համարվում է Սքանե նահանգի լավագույն պահպանված քաղաքներից մեկը։

Քաղաքում կան երկու մեծ միջնադարյան եկեղեցիներ՝ Սուրբ Պետրոս եկեղեցին, որը նաև հայտնի է որպես «Կլոստրետ» (շվեդերեն՝ Klostret) և Մարիամ Աստվածածին եկեղեցի (շվեդ.՝ Mariakyrkan)։ Երկու եկեղեցիների ճարտարապետության վրա էլ ազդված է Հանզեական գոթականը, որը նկատելի է Բալթիկ ծովի ափին կառուցված եկեղեցիներում, օրինակ՝ Հելսինգբորգում, Մալմյոյում և Ռոստոկում։

Յստադն ամբողջ աշխարհում հայտնի է որպես քաղաք, որտեղ տեղի են ունենում Հենինգ Մանկելի բազմաթիվ վեպեր, որոնց գլխավոր հերոսն է տեսուչ Կուրտ Վոլանդերը։

Յստադից կան լաստանավեր դեպի Բորնհոլմ և Սվինոյսցի։ Քաղաքը երկաթուղով կապված է նաև Մալմյոյի, Սիմրիշամնի և Կոպենհագենի հետ։

Անուն խմբագրել

1285 թվականին վկայվում է Ystath-ի ուղղագրությունը։ Անվան իմաստը լիովին պարզ չէ, թեև ենթադրվում է, որ սկզբնական y-ը կապված է հնագույն բառի հետ, որը նշանակում է դաջված ծառ[6]։ -stad շվեդերեն նշանակում է քաղաք, ավելի ճիշտ տեղ: Դանիական տիրապետության ժամանակ մինչև 1658 թվականը քաղաքի անվանումը գրանցված էր որպես Ysted։

Սպորտ խմբագրել

Յստադում ամենահայտնի սպորտաձևը հանդբոլն է, որը ներկայացված է երկու ակումբներով. 2008 թվականին ԻՖ-ը գլխավորում էր Շվեդիայի ազգային առաջնությունը(շվեդ.՝ Elitserien), իսկ IFK Ystad-ը դասվում էր ցածր լիգաներում (շվեդ.՝ Division 1)։ Այս ակումբներով շատ հայտնի խաղացողներ են անցել, որոնցից ամենահայտնին հավանաբար Պեր Կարլինն էր։

Թերթեր խմբագրել

Քաղաքի միակ թերթը՝ Ystads Allehanda-ն, տարածվում է նաև հարևան Սկուրուպ (գերմաներեն), Թումելիլա (գերմաներեն), Սիմրիշամն և Սյոբու (անգլերեն) քաղաքներում։ Թերթը հիմնադրվել է 1873 թվականին[7]։

Զույգ քաղաքներ խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Յստադում կան հաշվիչներ լուսասյուների վրա[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2019.
  2. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2021.
  3. «Tätorternas landareal, folkmängd och invånare per km2 2005 och 2010» (շվեդերեն). Официальная статистика Швеции. Արխիվացված է օրիգինալից (xls) 2016 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  4. «Информация о городе www.ystad.se». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  5. «CyberCity / Ystad / Befolkning». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  6. Шведский топонимический лексикон, 2003
  7. «Ystads Allehanda site». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  8. Foro Coches Eléctricos: ¡Farolas con tomas trifásicas! (շվեդ.)

Արտաքին հղումներ խմբագրել