Միլենա Ռուդնիցկայա
Միլենա Իվանովնա Ռուդնիցկայա (ուկրաիներեն՝ Мілена Іванівна Рудницька, լեհ.՝ Milena Rudnycka, հուլիսի 15, 1892, Զբորով, Ուկրաինա - մարտի 29, 1976, Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ուկրաինացի ազգայնական, քաղաքական և հասարակական գործիչ, լրագրող, մանկավարժ, Ուկրաինական ազգային-դեմոկրատական միավորման ակտիվիստ, Ուկրաինուհիների խորհրդի կենտրոնական կառավարման ղեկավար (1928 թվականից)։ 1928-1935 թվականներին եղել է լեհական երկրորդ և երրորդ կադենցիայի սեյմի պատգամավոր։
Միլենա Ռուդնիցկայա ուկրաիներեն՝ Мілена Рудницька | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1892 |
Ծննդավայր | Զբորով, Ուկրաինա |
Մահացել է | մարտի 29, 1976 (83 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Գերեզման | Լիչակիվ գերեզմանատուն[1] |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա, Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետություն և Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն |
Մայրենի լեզու | լեհերեն և ուկրաիներեն |
Կրթություն | Լվովի համալսարան և Վիեննայի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, քաղաքական գործիչ և գրող |
Ամուսին | Պավլո Լիսյակ |
Կուսակցություն | Ukrainian National Democratic Alliance? |
Անդամություն | Ukrainian Women's Union? |
Երեխաներ | Իվան Լիսյակ Ռուդնիցկի |
Milena Rudnytska Վիքիպահեստում |
Միլենա Ռուդնիցկայան եղել է դպրոցի ուսուցչուհի, իսկ 1921-1928 թվականներին՝ Լվովում Մանկավարժական բարձրագույն դասընթացների դասավանդող։ Եղել է Լվովի Ուկրաինացիների միության կենտրոնական խորհրդի նախագահ, 1934 թվականին Ստանիսլավովում (այժմ՝ Իվանո-Ֆրանկովսկ) մասնակցել է ուկրաինացի կանանց համագումարին[2]։ Եղել է Ուկրաինացիների համաշխարհային ասոցիացիայի և «Իշխանուհի Օլգայի գունդ» կազմակերպության անդամ։
Եղել է Ուկրաինական ազգային-դեմոկրատական միավորման ակտիվ անդամ։ 1928—1935 թվականներին եղել է լեհական սեյմի պատգամավոր, այնտեղ կրթության և արտաքին գործերի կոմիտեների անդամ[3]։ Որպես այսպես կոչված Ուկրաինական խորհրդարանական ներկայացուցչության լիազոր՝ խնդրագրեր է հղել Ազգերի լիգային, այդ թվում՝ կապված 1930 թվականին Արևելյան Գալիցիայի խաղաղեցման և 1932—1933 թվականների Ուկրաինական ԽՍՀ-ում համընդհանուր սովի հետ[4][5]։
1936—1939 թվականներին եղել է Լվովում ուկրաինական Կոնտակտային կոմիտեի նախագահության կազմի անդամ։ 1935—1939 թվականներին խմբագրել է երկշաբաթյա «Жінка» թերթը։
Խորհրդային զորքերի՝ Լեհաստան ներխուժելուց և Լվովում Կարմիր բանակի հաստատվելուց հետո որդու հետ լքել է քաղաքը՝ փախչելով Լեհաստանի գերմանական օկուպացիոն տարածք։ Սկզբում ապրել է Կրակովում, 1940 թվականի ամռանը գնացել է Բեռլին[6], իսկ 1943 թվականին՝ Պրահա։ 1945 թվականից եղել է վտարանդի, նախ ապրել է Ֆելդքիրխում, իսկ 1946 թվականից՝ Ժնևում, որտեղ գնացել է միջազգային Կարմիր խաչի հրավերով, իսկ 1946-1950 թվականներին եղել է Ուկրաինական օգնության կոմիտեի նախագահ։ 1950—1958 թվականներին եղել է Նյու Յորքի «Ազատություն» ուկրաինական թերթի թղթակից։ 1956—1960 թվականներին աշխատել է Մյունխենի «Ազատություն ռադիոյում»։ Ապրել է Նյու Յորքում, Հռոմում, Մյունխենում։ 1948—1950 թվականներին եղել է Շվեյցարիայում Ուկրաինական ժողովրդական ռադայի նախագահ։
Միլենա Ռուդնիցկայայի ամուսինը եղել է Պավլո Լիսյակը[7][8], որդին՝ Իվան Լիսյակ Ռուդնիցկին, եղբայրը՝ Իվան Կեդրին Ռուդնիցկին։
1997 թվականի սեպտեմբերի 20-ին նրա աճյունը վերահուղարկավորվել է Լիչակովի գերեզմանատանը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Степанович К. Л. Личаківський некрополь (укр.) — 2006. — P. 305. — ISBN 978-966-8955-00-5
- ↑ Encyclopedia of Ukraine, 1993
- ↑ Гавришко, 2010
- ↑ Zhurzhenko, 2006, էջ 473
- ↑ Онишко, 2012
- ↑ Himka, 2014
- ↑ Zhurzhenko, 2006, էջ 471
- ↑ Сніцаpчук, 2016
Գրականություն խմբագրել
- Kto był kim w Drugiej Rzeczypospolitej (redakcja naukowa Jacek M.Majchrowski przy współpracy Grzegorza Mazura i Kamila Stepana), Warszawa, 1994, wyd. BGW, ISBN 8370665691 s. 417, biogram opracował Czesław Brzoza.
- Рудницька Мілена Іванівна w: Енциклопедія історії України: Т. 7. Редкол.: В. А. Смолій (голова) та ін. НАН України. Інститут історії України. — Київ 2010, Wyd. «Наукова думка». ISBN 966-00-0632-2.
- Гачковський М. Мілена Рудницька — українська жіноча та національна діячка, депутат польського Сейму в 1928—1935 рр. / М. Гачковський // Гуманітарні науки. — 2011. — № 2. — С. 126—133.
- Amar, Tarik Cyril (2015). The Paradox of Ukrainian Lviv: A Borderland City between Stalinists, Nazis, and Nationalists. Ithaca, New York: Cornell University Press. ISBN 978-1-5017-0083-5.
- Чорновол (Chornovol), Ігор (Igor) (2005 թ․ մարտի 4). «Львівські феміністки. Мілена Рудницька» [Lviv feminists. Milena Rudnytska] (Ukrainian). No. 41 (607). Lviv, Ukraine: Gazeta Lwowska. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Гавришко (Gavryshkiv), Марта (Marta) (2010 թ․ դեկտեմբերի 29). «Галицькі феміністки 1930-х: нацистське "Кухня-Церква-Діти" не для нас» [Galician feminist 1930: Nazi "Kitchen Kids Church" not for us] (Ukrainian). Kiev, Ukraine: Історичну правду. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Гудзик (Gudzyk), Клара (Clara) (2001 թ․ մարտի 7). «Поборниця жіночого рівноправя» [Womens Champion] (Ukrainian). Kiev, Ukraine: The Day. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Martyniuk, Irene (1994). Milena Rudnytska and Ukrainian Feminism: The Art of the Possible. Albany, New York: University at Albany, State University of New York, Department of History.
- Онишко (Onishko), Леся (Les) (23–30 December 2012). «Мілена Рудницька: штрихи до портрету» [Milena Rudnytska: finishing touches to the portrait] (Ukrainian). No. 52. Warsaw, Poland: Наше слово. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Rudnytsky, Ivan Lysiak (1987). Essays in Modern Ukrainian History. Edmonton, Alberta, Canada: Canadian Institute of Ukrainian Studies. ISBN 978-0-920862-47-6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
- Сніцаpчук (Snitsapchuk), Л. В. (L. V.) (2016). «ЛИСЯЌ Павло» [Lysiaќ Paul]. Енциклопедії Сучасної України (Contemporary Encyclopedia of Ukraine) (Ukrainian). Kiev, Ukraine: Institute Encyclopedic Research of Ukraine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Zhurzhenko, Tatiana (2006). «Rudnytska, Milena (1892–1979)». In de Haan, Francisca; Daskalova, Krassimira; Loutfi, Anna (eds.). Biographical dictionary of women's movements and feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th centuries. Budapest, Hungary: Central European University Press. էջեր 470–474. ISBN 978-9-637-32639-4 – via Project MUSE.
{{cite book}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - «Rudnytska, Milena». Encyclopedia of Ukraine. Toronto, Canada: Canadian Institute of Ukrainian Studies. 1993. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
- Himka, John-Paul (2014 թ․ նոյեմբեր). «A Man Much Missed: Remembering Ivan Lysiak-Rudnytsky». Krytyka. Kyiv, Ukraine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Клара Гудзик, Поборниця жіночого рівноправ’я, День, 7 marca 2001
- Львівські феміністки. Мілена Рудницька // Газета по-львівськи, 4.03.2005 Արխիվացված 2007-12-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլենա Ռուդնիցկայա» հոդվածին։ |