Ֆելդքիրխն (գերմ.՝ Feldkirch, ալեմանյան բարբառ՝ Fealdkirch, Vêalkl), Ավստրիայի արևմուտքում գտնվող հին քաղաք, որը գտնվում է Ֆորարլբերգ դաշնային հողում[3]: Գտնվում է Հռենոս գետի Իլ վտակի վրա: Ավստրիայի ծայր արևմուտքում գտնվող քաղաք է, որը հեռու է Լիխտեյնշտայնից ընդամենը 3 կիլոմետր: Ըստ 2001 թվականի տվյալների բնակչության թիվը կազմում է 28.607 մարդ: Ֆելդքիրխը մեծությամբ երկրորդն է Ֆորարլբերգի քաղաքների մեջ` Դորնբիրնից հետո, բնակչության թվով գերազանցում է գավառի կենտրոն Բրեգենցին:

Բնակավայր
գերմ.՝ Feldkirch
Զինանշան
Wappen at Feldkirch.svg

Feldkirch Marktplatz1.JPG
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Հիմնադրված է1218 թ.
Մակերես34,35 կմ², 34,34 կմ²
ԲԾՄ458 մետր
Բնակչություն33 420 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ05522
Փոստային ինդեքսներ6800[2]
Ավտոմոբիլային կոդFK
Պաշտոնական կայքfeldkirch.at(գերմ.)
##Ֆելդքիրխ (Ավստրիա) (Ավստրիա)
Red pog.png

Աշխարհագրություն և տրանսպորտԽմբագրել

Քաղաքը գտնվում է Բրեգենցից 35 կիլոմետր հեռավորության վրա, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից 660 կիլոմետր դեպի արևմուտք: Քաղաքը ծովի մակարդակից գտնվում է 458 մետր բարձրության վրա: Վարչականորեն քաղաքը բաժանվում է 7 շրջանի: Ավտո- և երկաթգծային մայրուղին քաղաքից տանում է դեպի հյուսիս` Բրեգենց, դեպի արևելք` Արլբերգ դարավանդի ուղղությամբ (այն կապում է Ֆորալբերգը և Տիրոլը): Գնացքով Վիեննայից Ֆելդքիրխ կարելի է հասնել 5,5 ժամում, Բրեգենցից` 30 րոպեում: Քաղաքային տրանսպորտը բաղկացած է ավտոբուսներից:

ՊատմությունԽմբագրել

Ֆելդքիրխն առաջին անգամ հիշատակվում է 830 թվականին, որպես Վելդկիրիխում: 1190 թվականին քաղաքը պատկանել է Մոնֆոր դուքսին: Քաղաքի կարգավիճակ ստացել է 1218 թվականին[4]: 1375 թվականին մտել է Հաբսբուրգների միապետության մեջ: 1697 թվականին քաղաքը զգալիորեն տուժել է խոշոր հրդեհից, սակայն հրդեհից փրկված հին տների մեծ մասը գնահատվում է մինչև օրս:

Տեսարժան վայրերԽմբագրել

  • Շաթենբուրգի ամրոց - կառուցվել է քաղաքի հանդեպ խոյացող լեռան վրա՝ 1260 թվականին: Այն եղել է Մոնֆոր դքսերի նստավայրը: Ֆորալբերգի հին պալատներից ամենամեծն ու լավ պահպանվածն է: Այժմ այդտեղ գտնվում է երկրագիտական թանգարան:
  • Սուրբ Նիկողայոսի տաճար - կառուցվել է 1478 թվականին գոթական ոճով, հին տաճարի տեղում: Սուրբ Աննայի խորանը (1521 թվական) կառուցվել է քաղաքի բնակիչ` գեղանկարիչ և քանդակագործ Վոլֆ Հուբերի կողմից:
  • Քաղաքային խորհուրդի շենքը - կառուցվել է 1493 թվականին: Ճակատը զարդարված է որմնանկարներով:
  • Քաթցենթուրմ կամ Կատուների աշտարակ - միջնադարի ամենահայտնի և ամուր պահպանված 4 աշտարակներից մեկն է: Կառուցվել է 1507 թվականին:

ՄշակույթԽմբագրել

2003 թվականից Ֆելդքիրխում անց է կացվում ավստրիական պոեզիայի մրցանակաբաշխությունը, որի հաղթողին շնորհվում է Ֆելդքիրխի մրցանակ:

ԿրթությունԽմբագրել

Միջնադարում քաղաքն ուներ կրթական խոշոր կենտրոնի համբավ: 1649 թվականին քաղաքում հիմնադրվել է ճիզվիտական ուսումնարան, որը հայտնի էր Ստելլա Մատուտինա (Առավոտյան աստղ) անվանումով: Ուսումնարանը որպես Ֆելդքիրխի Բունդեսգիմնազիա գործում է առ այսօր: 1875-1876 թվականներին այդտեղ սովորել է Արթուր Կոնան Դոյլը: Բունդեսգիմնազիայից բացի Ֆուլդքիրխում կան նաև 7 մեծ ուսումնական կենտրոններ:

ՍպորտԽմբագրել

Քաղաքում է գործում ավստրիական ուժեղագույն հոկեյի ակումբներից մեկը՝ Ֆելդքիրխը:

Քաղաքական իրավիճակԽմբագրել

2005 թվականին քաղաքապետ է ընտրվել Վիլֆրիդ Բերխթոլդը (Ավստրիական ժողովրդավարական կուսակցություն): Համայնքի խորհուրդը (գերմ.՝ Gemeinderat) կազմված է 36 անդամից[5].

  • ԱԺԿ-ը՝ 24 տեղ
  • ԱՍԴԿ-ը՝ 5 տեղ
  • Կանաչների կուսակցությունը՝ 5 տեղ
  • Ավստրիական ազատության կուսակցությունը (ԱԱԿ)՝ 2 տեղ։

ՆկարագրությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Քաղաքային կայք Archived 2017-06-16 at the Wayback Machine.