Հենրիխ Ֆոգտ

գերմանացի աստղագետ
(Վերահղված է Հենրիխ Վոգտից)

Հենրիխ Ֆոգտ (գերմ.՝ Heinrich Vogt, հոկտեմբերի 5, 1890(1890-10-05)[1], Գաու-Ալգեսհայմ, Gau-Algesheim, Մայնց Բինգեն, Ռայնլանդ Պֆալց[2] - հունվարի 23, 1968(1968-01-23)[3], Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի աստղագետ, աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարանում։

Հենրիխ Ֆոգտ
Heinrich Vogt
Ծնվել էհոկտեմբերի 5, 1890(1890-10-05)[1]
Գաու-Ալգեսհայմ, Gau-Algesheim, Մայնց Բինգեն, Ռայնլանդ Պֆալց[2]
Մահացել էհունվարի 23, 1968(1968-01-23)[3] (77 տարեկան)
Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]
ԳերեզմանHandschuhsheim Cemetery
Բնակության վայր(եր)Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանական ռայխ և  Գերմանիա[2]
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հայդելբերգի համալսարան և Ենայի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունՍԱ, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա և Հայդելբերգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան[4]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[2] և պրոֆեսոր[2]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[5]
Գիտական ղեկավարՄաքս Վոլֆ[4]
Եղել է գիտական ղեկավարHermann Lambrecht?[4] և Helmut Werner?[4]
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
 Heinrich Vogt (astronomer) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հենրիխ Ֆոգտը ծնվել է ֆերմերական Ֆիլիպ և Մագարետ Ֆոգտերի ընտանիքում[6]

1911 թվականին, Մանցում դպրոցը ավարտելուց հետո, Ֆոգտը ընդունվեց Հայդելբերգի համալսարան ուսանելու աստղագիտություն, մաթեմատիկա և ֆիզիկա, Մաքս Վոլֆի ղեկավարության տակ[7]։ Նրա ուսումը ընդհատվեց Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, սակայն հետագայում նա շարունակեց իր գիտական կարիերան և ստացավ դոկտորական կոչում 1919 թվականին։ Նրա դոկտորական աշխատությունը կոչվում էր «Ալգոլի փոփոխականի տեսության մասին»։ 1921 թվականին նա հրատարակեց «Պերսեոսի h և χ քլաստերների ֆոտոմետրիկ ուսումնասիրությունները և պայծառության չափումները»։

Հենրիխ Ֆոգտը ամուսնացած է եղել Մարգարետ Բրաունի հետ և ունեցել է մեկ որդի և մեկ դուստր։

Աշխատամնքը և ակադեմիկական նշանակումները խմբագրել

1926 թվականին Ֆոգտը նշանակվեց որպես պրոֆեսոր Հայդելբերգի համալսարանում, ինչպես նաև գլխավոր դիտարկող Հայդելբերգի լանդային աստղադիտարանում։ 1929-ին նա նշանակվեց պրոֆեսոր Ենայի համալսարանում որպես Ենայի աստղադիտարանի տնօրեն։

1931 թվականին նա դարձավ Նացիստական կուսակցության անդամ և ընտրվեց որպես այս կուսակցության ղեկավար իր համալսարանում։ 1933 թվականին Ֆոգտը ներգրավվեց Գրոհային ջոկատների կազմի մեջ, որը Նացիստական կուսակցության կիսառազմականացված թևն էր, ստանալով Օբերշտուրմանֆյուրերի կոչում[8]։

1933 թվականին Ֆոգտը փոխարինեց Մաքս Վոլֆին Հայդելբերգի համալսարանի պրոֆեսորի և Հայդելբերգի լանդային աստղադիտարանի տնօրենի պաշտոնում[7]։ 1945 թվականին նա թողեց աստղադիտարանի տնօրենի պաշտոնը, սակայն շարունակեց դասախոսական աշխատանքը մինչև 1957 թվականին թոշակի անցնելը։ Նա ավելի շատացրեց ուսուցողական գործունեությունը և սկսեց գրել աստղագիտության և կոսմոլոգիայի մասին հանրամատչելի գրքեր[7]։

Նվաճումները խմբագրել

Հենրիխ Ֆոգտը և Հենրի Ռասելը իրարից անկախ հայտնաբերել են Ֆոգտ-Ռասելի թեորեմը[9]։ 1912 թվականի դեկտեմբերի 9-ին Ֆոգտը հայտնաբերել է (735) Մարգհաննա աստերոիդը, որը նա անվանել է իր մոր և բարեկամուհու պատվին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://d-nb.info/gnd/117468002/about/lds / German National Library
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Deutsche Nationalbibliothek Record #117468002 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Biographical Encyclopedia of AstronomersNYC: Springer Science+Business Media, 2007. — ISBN 978-0-387-31022-0doi:10.1007/978-0-387-30400-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 Mathematics Genealogy Project — 1997.
  5. CONOR.Sl
  6. Kollnig-Schattschneider, E. «Heinrich Vogt 5.10.1890-23.1.1968». Astronomische Nachrichten. 292: 45–46.
  7. 7,0 7,1 7,2 Hockey, Thomas; Trimble, V.; Williams, Th.; Bracher, K.; Jarrell, R.; Marché, J.D.; Ragep, F.J. (2007). Biographical Encyclopedia of Astronomers. Springer. էջ 1184. ISBN 978-0-387-31022-0.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Ernst Klee: Das Personenlexikon zum Dritten Reich. Wer war was vor und nach 1945. Fischer Taschenbuch Verlag, Zweite aktualisierte Auflage, Frankfurt am Main 2005, ISBN 978-3-596-16048-8, p. 643.
  9. Carroll, Bradley W. & Ostlie, Dale A. (2007). An Introduction to Modern Astrophysics. Addison-Wesley. էջ 333.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Ֆոգտ» հոդվածին։