Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայդելբերգ-Կյոնիգշտուլի լանդային աստղադիտարան (գերմ.՝ Landessternwarte Heidelberg-Königstuhl), աստղադիտարան Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում՝ Կյոնիգշտուլ բլուրի մոտ։ Այս աստղադիտարանի նախորդը, սկզբից բացվել էր 1774 թ. Մանհայմ քաղաքում, սակայն դիտարկումների պայմանների վատթարացումը ստիպեցին այն տեղափոխել Կյոնիգշտուլի մոտ 1898 թ.։ Աստղադիտարանը Հայդելբերգի համալսարանի Աստղագիտության կենտրոնի մասն է։ Մաքս Պլանկի աստղագիտության ինստիտուտը բացվեց աստղադիտարանից ոչ հեռու 1967 թ.։ 2006 թ. տվյալներով աստղադիտարանի տնօրենն է Անդրեաս Քյուրենբախը (գերմ.՝ Andreas Quirrenbach)։
Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարան Landessternwarte Heidelberg-Königstuhl | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Կառավարող | Հայդելբերգի համալսարան |
Աստղադիտարանի կոդ | 024 |
Երկիր | Գերմանիա |
Վայր | Հայդելբերգ |
ԲԾՄ | 560 մետր |
Հիմնադրվել է՝ | 1774 |
Կայք | lsw.uni-heidelberg.de |
Landessternwarte Heidelberg-Königstuhl Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱստղադիտարանի գործիքները սկզբում օգտագործվում էին Մանգեյմի աստղադիտարանում։ Դիտարկման պայմանների վատթարացման պատճառով աստղադիտարանը ժամանակավորապես տեղափոխվեց Կառլսռուե 1880 թ.։ Հետագայում, 1898 թ. հունիսի 20-ին նոր աստղադիտարանը բացվեց Կյոնիգսթուլում։ Աստղագիտական ինստիտուտը ներառում էր երկու բաժին, աստղաֆիզիկայի, որը ղեկավարում էր Մաքս Վոլֆը և աստղաչափական, Կառլ Վալենտայնի ղեկավարությամբ։ Վալենտայնը Մանգեյմի և Կարլսռուեի աստղադիտարանների տնօրենն էր։
Աստղադիտարանի հիմնական հետազոտությունների ուղղությունները եղել են՝ միգամածությունների հետազոտությունները և աստերոիդների որոնումը։ Վոլֆը, նրա աշխատակիցները և հետնորդները հայտնաբերել են ավելին քան 800 աստերոիդներ, ներառյալ առաջին հայտնաբերված Յուպիտերի տրոյացի աստերոիդը (588) Աքիլլեսը 1906 թ.։ Աստղադիտարանը դադարեց լինել գերմանական ֆեդերացիայի ինստիտուտ 2005 թ., երբ այլ երկու հաստատությունների հետ, Տեսական աստղաֆիզիկայի ինստիտուտի (Institute of Theoretical Astrophysics) և Աստղագիտական հաշվողական ինստիտուտի (Astronomical Calculation Institute), միավորվեց այժմյան Հայդելբերգի համալսարանի մեջ։