Մաքս Վոլֆ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վոլֆ (այլ կիրառումներ)
Մաքսիմելիան Ֆրանց Յոզեֆ Կոռնելիուս Վոլֆ (գերմ.՝ Maximilian Franz Joseph Cornelius Wolf, հունիսի 21, 1863[1][2][3][…], Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն - հոկտեմբերի 3, 1932[1][2][3][…], Հայդելբերգ, Բադենի Հանրապետություն, Վայմարյան Հանրապետություն), գերմանացի աստղագետ, աստղալուսանկարչության առաջին օգտագործողը։ 1924 թվականի դեկտեմբերի 6-ից դարձել է Ռուսական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1925 թվականից - ԽՍՀՄ ԳԱ)։ 1902-1932 թվականներին եղել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի լանդային աստղադիտարանի տնօրեն։ Իր ներդրումն է ունեցել 14P/Վոլֆի և Վոլֆի-Հարինգտոնի գիսաստղերի հայտնաբերման գործում։
1930 թվականին պարգևատրվել է Կետրին Բրյուսի մեդալով։ Նրա պատվին են անվանվել 1916 թվականին Յոհան Պալիսայի կողմից հայտնաբերված (827) Վոլֆիանա աստերոիդը և խառնարան Լուսնի տեսանելի կողմի վրա (1935 թվականին)։
Ընդհանուր առմամբ Վոլֆը հայտնաբերել է 248 աստերոիդ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://books.google.se/books?id=aeAg1X7afOoC&pg=PA47&dq=412+Elisabetha&hl=sv&sa=X&ei=_tzNUqzXHoX_ygOV5YCgBQ&ved=0CEAQ6AEwAg#v=onepage&q=412%20Elisabetha&f=false