Կոստանտինայի մավզոլեում

Կոստանտինայի մավզոլեում (իտալ.՝ Mausoleo di Santa Costanza), 4-րդ դարի եկեղեցի Հռոմում, Վիա Նոմենտանա փողոցի վրա։ Կլոր կառույց է՝ լավ պահպանված նախնական հակատագծով և խճանկարներով։ Կառուցվել է Սանտ Այնեզե պայտաձև եկեղեցուն կից, որը ներկայումս ավերված է։ (Պետք է նկատի ունենալ, որ 4-րդ դարում կառուցված Սանտ Այնեզե ֆուորի լե Մուրա եկեղեցին, որը դեռևս գտնվում է մավզոլեումի մոտ, տարբերվում է հին համանուն ավերված եկեղեցուց)[2][3]։ Եվ՛ Մաուզոլեո դի Կոստանտինա եկեցեղին, և՛ հին Սանտ Այնեզեն, կառուցվել են կատակոմբների վրա, որտեղ ենթադրաբար թաղվել է Սուրբ Ագնեսսան։

Կոստանտինայի մավզոլեում
Mausoleo di Santa Costanza
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և roman mausoleum?
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՎատիկան
Հասցեvia Nomentana, 349 - Roma[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Կազմված էSarcophagus of Constantina? և Sarcophagus of Constantina?
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
Ճարտարապետական տիպբազիլիկ
Շինանյութաղյուս, բետոն
Քարտեզ
Քարտեզ
 Santa Costanza (Rome) Վիքիպահեստում
santagnese.org/mausoleo.htm

Ավանդական տեսանկյունից Կոստանտինայի մավզոլեումը կառուցվել է Կոստանդիանոս Մեծի օրոք, որպես դամբարան նրա դստեր՝ Կոստանտինայի համար, որը մահացել է 354 թվականին[4]։ Այնուամենայնիվ, վերջին բացահայտումները թվագրում են եկեղեցին կայսր Հուլիանոս Ուրացողի (361-363 թթ.) ժամանակաշրջանին։ Վերջինս պետք է կառուցած լիներ որպես դամբարանային կառույց իր կնոջ Ելենայի համար, որը մահացել էր 360 թվականին։ Ելենան նույնպես Կոստանդիանոս Մեծի դուստրն էր։ Եթե այդպես է, ապա կառույցը հիմնականում նվիրված էր Ելենային, և միայն երկրորդաբար նրա քրոջը՝ Կոստանտինային, որի քարատապանը նոր եկեղեցի բերվել է որևէ, ավելի վաղ կառուցված շինությունից։ Մի քանիսը կարծում են, որ դամբարանն ի սկզբանե ունեցել է հեթանոսական բնույթ, նշելով, որ խճանկարային պատկերների որոշ մասեր չեն կարող հստակորեն կապված լինել քրիստոնեական թեմաների հետ, և, որ շինությունն ավելի ուշ է վերագրվել որպես Կոստանտինային նվիրված եկեղեցի[5]։ Փաստ է, որ Կոստանտինայի երկրպագումը որպես "Santa Costanza" (Սուրբ Կոստանտինա) հայտնի է միայն 16-րդ դարից, իսկ նրա անունը ներառված չէ հռոմեական նահատակաբանության մեջ։ Վերջինիս հռչակը՝ որպես սուրբ, զարգացել է միջնադարում[6]։

Նախկին կառույցը, որում Ելենայի շիրիմն էր, կարող է տեղակայված լինել ներկայիս եկեղեցու տակ, ինչպիսին էր 1987 և 1992 թվականներին մասնակիորեն պեղված եռաթև կառույցը, որը Դեյվիդ Սթենլին վերականգնեց համակարգչով։ Դրանով ենթադրվում է, որ ներկայիս եկեղեցին երկրորդ քրիստոնեական եկեղեցին է այդ վայրում, և հնարավոր է, որ մի քանի տասնամյակ հետո կառուցվել է որպես Կոստանտինայի քրոջ՝ Ելենայի դամբարան, նրա ամուսին Հուլիանոսի կողմից։ Երկու ծիրանաքարե տապաններից մեծը հավանաբար պատկանել է Ելենային, իսկ փոքրը՝ Կոստանտինային։ Երկուսն էլ այժմ գտնվում են Վատիկանի թանգարաններում և իրենցից ներկայացնում են Ուշ անտիկ ժամանակաշրջանի արվեստի ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեցող օբյեկտ[7]։

Մավզոլեումը շրջանաձև, կենտրոնագմբեթ շինություն է։ Կառուցվածքի նախկին տեսքը պահպանվում է։ Չնայած պատերի գունավոր երեսվածքների կորուստներին, խճանկարների վնասվածքներին և սխալ վերականգնումներին, շինությունը գերազանց վիճակում է՝ որպես վաղ քրիստոնեական արվեստի և ճարտարապետության օրինակ։

Պատմություն խմբագրել

Դիրք խմբագրել

Կոստանտինայի մավզոլեումը տեղակայված է Վիա Նոմենատա փողոցի վրա։ Ճանապարհը շարունակում է հին հռոմեական մայրուղուն, որն անցնում էր հյուսիսից-արևելք՝ Հռոմից դեպի Նոմենտում։ Տարածքը կայսերական տոհմական կալվածք էր, և երկու քույրերի մարմինները հուղարկավորելու համար բերվել են այստեղ։ Ամմիանուս Մարցելինուսը վկայում է, որ Կոստանտինայի մարմինը բերվել է Բութանիայից, իսկ Ելենայինը՝ Գալիայից:(Պատմություն XIV: 11, 6)[8]

 
 
 

Դամբարանը կառուցվել է կատակոմբների վրա, որոնք պարունակում էին Սուրբ Ագնեսսայի մասունքները։ Վերջինս նահատակվել է 13 տարեկանում։ Բազիլիկը ի սկզբանե որպես դամբարան էր, քան եկեղեցի։ Շինության դիրքը պայմանավորված է նրանով, որ քրիստոնյաները հավատում էին նրան, որ իրենց մարմինները առավելություն կունենան, եթե նահատակներին մոտ ամփոփվեն։ Հռոմում տարածված էր եկեղեցու կից դամբարաններ կառուցել։ Նախկին Սանտ Այնեզե բազիլիկի արտաքին պատերի միայն մեկ երրորդն է պահպանվել։ 7-րդ դարում բազիլիկը ավերվել է և չափազանց մեծ լինելու պատճառով չի վերանորոգվել։ Նրա տեղում, մի քանի մետր հեռավորության վրա կառուցվել է նույնանուն՝ Սանտ Այնեզե ֆուորի լե Մուրա բազիլիկը։

Նպատակ խմբագրել

Ըստ ավանդության համարվում է, որ շինության կառուցումը սկսվել է Կոստանդիանոս կայսեր կառավարման օրոք, կամ քիչ ավելի ուշ։ «Liber Pontificalis» գրքում վկայում է, որ Սեղբեստրոսը մկրտել է Կաստանտինային և նրա հորաքրոջը (335թ.) կայսեր կողմից պատրաստված մկրտարանում։ Ենթադրվում էր, որ սա այն կառույցն է, որ պահպանվել է։ Սակայն 1992 թվականի պեղումները հայտնաբերեցին ավելի վաղ ժամանակաշրջանի ստորգետնյա կառույց, իսկ առկա շինությունը թվագրվում է 350 թվականին՝ Ելենայի ամուսնու՝ կայսր Հուլիանոսի կառավարման շրջանին։ Եվ քանի որ Կոստանտինան մահացել է 354 թվականին, ապա նրա քարատապանը հավանաբար ի սկզբանե տեղադրված է եղել ստորգետնյա շինությունում[9]։

Կառույցը արտացոլում է իր նախնական գործառույթը՝ որպես դամբարան, Կոստանդիանոսի երկու դուստրերի համար։ Այն եկեղեցի դարձել է ավելի ուշ։ Կենտրոնացված ձևավորումը դամբարանների և մկրտարանների համար այդ ժամանակ ընդունելի էր, քանի-որ դրանով «ուղիղ ֆիզիկական շեշտադրում էր դրվում մարդու կամ այն վայրի մեջ, որը պատվելի է դառնում»[10]։

Հսկա դամբարան-դահլիճը կամ Կոստանտինյան բազիլիկը ավերվել է՝ պահպանելով արտաքին պատերի մեկ երրորդը, սակայն Կոստանտինայի մավզոլեումը ամբողջովին պահպանվել է։ Փաստագրվում է, որ Նիկողայոս I Պապը պատարագ է մատուցել այնտեղ 865 թվականին, որի ժամանակ առաջին անգամ էր, որ "Santa Costanza" վկայագրվում է իր անունով։ սակայն որպես եկեղեցի օծվել է 1254 թվականին Ալեքսանդր IV Պապի կողմից, որը մեծ քարատապանի միջի Կոստանտինայի կարծեցյալ մնացուկները տեղադրեց կենտրոնական խորանի տակ[11]։

Ճարտարապետություն խմբագրել

Կառույց խմբագրել

 
 

Կոստանտինայի մավզոլեումը շրջանաձև կենտրոնացված կառույց է, շրջանաձև ճեմասրահով, որն ամբողջանում է բարձր կենտրոնական գմբեթով, ինչը տեսանելի է արտաքին կողմից։ Կառուցված է աղյուսով-բետոնով, և կառուցվածքը հիմնականում երկու օղակներից է բաղկացած, որոնք հենվում են ուղղահայաց կենտրոնական առանցքի շուրջ տեղադրված սյուների վրա։ Ձևավորումը իրապես ստեղծում է երկու տարածք կամ երկու աշխարհ՝ ճեմասրահն ու վերին գմբեթը։ Միակ դուռը, որ շրջապատված է երկու կամարակապ խորշերով, ի սկզբանե եղել է ներքին կամար կամ դռնատեղ, որն ընդառաջում էր ուղիղ դեպի Կոստանտինյան բազիլիկ կամ դամբարան-դահլիճ։ Դռան ներսում կա կարճ գավիթ, որը բացվում է դեպի ճեմասրահ։ 12 զույգ գրանիտե սյուներով կամարակապ սրահը բաժանում է գմբեթը ճեմասրահից։ Այնտեղ ավելի մութ է, քանի որ վերնահարկի 12 պատուհաններից լույսը չի ընկնում։ Կենտրոնական տարածքը համեմատաբար լավ է լուսավորված։

Կամարների քանակը, սյուները և պատուհանները կարող էին վերագրվել 12 առաքյալներին։ Մուտքի դիմաց, այս կենտրոնական հատվածում կա ամպհովանի, որը վեր է խոյանում ծիրանաքարե մակերեսի վրա, որն էլ հավանաբար եղել է Կոստանտինայի կամ երկրորդ քարատապանի տեղը[12]:Եկեղեցում ամենալավ պահպանված խճանկարները ճեմասրահում են։ Պատերը հավանաբար ծածկված են եղել գունավոր մարմարի սալաքարերով, ինչպես ընդունված էր կայսերական կառույցներում։ Կոստանտինայի մավզոլեումը ինչ-որ չափով նոր տեսակի շինություն էր։ Տարբերվում էր տանիքով, որը նախկինում պատրաստվում էր փայտից, իսկ այստեղ այն ձևավորված էր որպես գմբեթ և պահոց[13]։

Խճանկարներ խմբագրել

 
 

Կոստանտինայի մավզոլեումի խճարնկարները վաղ քրիստոնեական արվեստի կարևոր նմուշներ են, և նույնիսկ աշխարհիկ պալատի խճանկարների հազվագյուտ օրինակներ։ Աբսիդները, կենտրոնական գավիթը և ճեմասրահը ևս ունեցել են խճանկարներ, չնայած գավիթում դրան չեն պահպանվել։ Ճեմասրահի պատերի վրա կան երկու մակերեսային աբսիդներ, յուրաքանչյուրում պատկերված է Հիսուսը որպես Ամենակարող, և հավանաբար թվագրվում են 5-7-րդ դարերին։ Այս ժամանակաշրջանի շատ խճանկարների նման, երկուսն էլ տուժել են վերականգնումից և երկուսում էլ հռոմեական կայսրության պատկերների տարրեր։ Աբսիդներից մեկում ներկայացված է «traditio legis»՝ բառացի՝ «օրենքի հանձնում»։ Քրիստոսը պատկերված է Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալների հետ, Պետրոսին մեկնել է օրենքը ներկայացնող փաթաթ՝ հետևյալ բառերով․ "DOMINUS LEGEM DAT," կամ "Տերը տալիս է օրենքը"։ Քրիստոսը ոսկեգույն թիկնոցով է, որը խորհրդանշում է նրա իշխանությունն ու գերակայությունը։ Երկրորդ աբսիդում Քրիստոսը պատկերված է ավելի պարզունակ՝ մանուշակագույն և ոսկե պարեգոտով։ Սա էլ խորհրդանշում է ոչ միայն նրա սուրբ իշխանությունը, այլ նաև մարդկային իշխանությունը։ Մանուշակագույնը թագավորական իշխանության գույնն է, իսկ ոսկե շերտագծերը խորհրդանշում են կապը հռոմեական կայսրության հետ։ Սրանք քրիստոնեական արվեստում առաջին օրինակներից մեկն են, որտեղ Քրիստոսը պատկերված է որպես գերիշխան։

 
Ճեմասրահի խճանկար

4-րդ դարում ստեղծված ճեմասրահի պահոցի խճանկարները ստեղծվել են կառույցի հետ միաժամանակ, և ըստ էության աշխարհիկ լինելով պարունակում են երկրաչափական նախշերով վահանակներ, շրջանակում ներառված փոքր գլուխներ կամ ֆիգուրաներ, թռչուններ և ծառերի տերևներ ու ճյուղեր, սափորներ և այլ իրեր, գինեգործության և բերքահավաքի նախշեր։ Այս վերջին տեսարաններից կան նաև Կոստանտինայի քարատապանի վրա։ Աբսիդների խճանկարներn ունեն շատ հստակ քրիստոնեական պատկերավորում, իսկ ճեմասրահի խճանկարները շատ ավելի աշխարհիկ են, և խաղողների, մրգերի, թռչունների և դիցաբանական ֆիգուրների պատկերները կարող են համարվել Դիոնիսական[14]։ Նման ոճով ձևավորված են նաև հատակի խճանկարները։ Սա ցույց է տալիս հեթանոսական և քրիստոնեական արժեքների միձուլումը Հռոմում[15]։

Կենտրոնական գավթի խճանկարները այլևս գոյություն չունեն, սակայն նրա նկարներից դեռևս կարելի է վերականգնել, քանի որ 1538-1540 թվականներին Ֆրանչեսկո դ՛Օլանդան ջրաներկով կրկնօրինակել է պահպաված մասերը։ Խճանկարների վերին շարքում, որի հիմնական մասը վերացել է 16-րդ դարում, հավանաբար տեսարաններ են եղել Նոր Կտակարանից։ Այս խճանկարներն ունեցել են կարիատիդներ, ականթի զարդաքանդակներ և վերին շարքում՝ սրբերի օրացույց։ Քրիստոնեական պատկերավորման մեծամասնությունը կարելի է տեսնել այստեղ և երկու աբսիդներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. Åsa Ringbom (2003). Dolphins and mortar dating – Santa Costanza reconsidered (PDF). In: Songs of Ossian: Festschrift in honour of Professor Bo Ossian Lindberg. Taidehistoriallisia Tutkimuksia – Konsthistoriska Studier (Art Historical Studies) 27. Helsinki. p. 22-42. Retrieved December 2015."In all this confusion we are certain of one thing: it is premature to claim that Santa Costanza was erected between 337 and 350 as a mausoleum for and by Constantina, daughter of Constantine the Great."
  3. Roth, Leland M. (1993). Understanding Architecture: Its Elements, History and Meaning (First ed.). Boulder, CO: Westview Press. p. 249. ISBN 0-06-430158-3.
  4. John Lowden, Early Christian & Byzantine Art (London: Phaidon Press Limited, 1997), 41.
  5. Johannes G. Deckers, "Constantine the Great and Early Christian Art" (New Haven: Yale University Press, 2007), 95-96.
  6. https://www.heiligenlexikon.de/BiographienK/Konstantia.htm Joachim Schäfer, Konstantia, in Ökumenisches Heiligenlexikon (online version of an ecumenical dictionary of saints, CD-ROM, 2003, ISBN 3-00-012997-9; German)
  7. John Lowden, Early Christian & Byzantine Art (London: Phaidon Press Limited, 1997), 43.
  8. Webb, 250-251
  9. Webb, 249; for a superimposed plan of the two buildings see File:Santakonstanza mausoleo oinplano.jpg
  10. Michael Gough, The Origins of Christian Art (New York: Praeger Publishers, Inc., 1973), 58.
  11. Webb, 251
  12. Richard Krautheimer, Early Christian and Byzantine Architecture (New York: Penguin Books, 1979), 68.
  13. Walter Lowrie, Monuments of the Early Church (New York: The MacMillan Company, 1923), 139.
  14. John Beckwith, Early Christian and Byzantine Art (Baltimore: Penguin Books, 1970), 12.
  15. Marilyn Stokstad, Medieval Art (New York: Harper & Row Publishers, 1986), 29.

Աղբյուրներ խմբագրել

  • Beckwith, John. Early Christian and Byzantine Art, Penguin Books, 1970
  • Krautheimer, Richard. Early Christian and Byzantine Architecture, Penguin Books, 1965
  • Lowden, John. Early Christian and Byzantine Art, Phaidon Press Limited, 1997
  • Milburn, Robert. Early Christian Art and Architecture, University of California Press, 1988.
  • Webb, Matilda. The churches and catacombs of early Christian Rome: a comprehensive guide, google books

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստանտինայի մավզոլեում» հոդվածին։