Սեղբեստրոս I
Սեղբեստրոս I (լատ.՝ Silvester I, 3-րդ դար, Հռոմ - դեկտեմբերի 31, 335, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ 314 թ. առ 335 դեկտեմբերի 31։ Հաջորդել է Միլտիադեսին։ Ընդհանրական եկեղեցու տոնելի սուրբ։ Նրա կյանքի մասին ստույգ քիչ բան է հայտնի։
Սեղբեստրոս I լատ.՝ Silvester I | |
![]() | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա |
---|---|
Ծնունդ | 3-րդ դար Հռոմ |
Մահ | դեկտեմբերի 31, 335 Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Թաղված է | Catacomb of Priscilla |
Նրա պապ լինելու ընթացքում Հռոմում կառուցվել են մի շարք եկեղեցիներ, այդ թվում՝ Լատերանի Սբ Հովհաննեսը, Սբ Պետրոսի բազիլիկ եկեղեցին։
501-08 թթ. կազմված «Սուրբ Սեղբեստրոսի վարքը» միջնադարում թարգմանվել է ասորերեն, հունարեն և հայերեն (հայերեն թարգմանությունը՝ 678 թ.[1])։
Ավանդազրույց Խմբագրել
Ավանդույթը (հավանաբար V-VI դարերի) կապում է Սեղբեստրոսի գործունեությունն ու Կոստանդիանոսի քրիստոնեության ընդունումը։ Կոստանդիանոսը, լինելով հեթանոս, Հռոմում հալածանքներ է սկսում քրիստոնյաների հանդեպ։ Որպես պատիժ՝ նա ծանր հիվանդանում է։ Կայսրը գտնում է Սեղբեստրոսին, ով այդ ժամանակ Soracte լեռան վրա էր, և ապաշխարում։ Վերջինս կայսրին մկրտում է, որից հետո նա առողջանում է։ Որպես շնորհակալություն՝ Կոստանդիանոսը որոշ առավելություններ է տալիս քրիստոնեական եկեղեցիներին, դադարեցնում հալածանքները, իսկ Սեղբեստրոսին կարգում հռոմեական եկեղեցու հոգևոր առաջնորդ, ավելի ուշ՝ նրան ու նրա հաջորդներին է տալիս նաև կայսրության արևմտյան մասին աշխարհիկ իշխանությունը (Կոստանդիանոսի պարգև)։ Այս ավանդույթը տարածում է գտել լատինական, հունական և արևելյան գրություններում։