Մկրտարան, վաղ քրիստոնեության շրջանում տարածում գտած շինություն (եկեղեցուն մոտ կամ կից) մկրտության ծիսակատարության համար։ Ճարտարապետորեն առնչվում է հեթանոսական շրջանում ջրի պաշտամունքին նվիրված հատուկ շինություններին, ինչպիսիք Էին Արզնիի մկրտարանի (VI դար) հատակագիծը Բարձր Հայքից մինչև Հռոմ փռյուգիացիների տարածած Փռյուգիանումը, հելլենիստական Նիմփեոնը և, հավանաբար, Հայաստանի Թուխ Մանուկ կոչված կառույցները։ Մկրտարաններն ունեցել են երկու լուծում՝ ա) մկրտության ավազանը տեղադրվել է հատուկ շենքում, որը կոչվել է մկրտատուն (կառուցվել են մինչե 14-րդ դարը, հետագայում՝ Տրիդենտյան ժողովի որոշումով արգելվել են, որի հետևանքով մկրտության արարողությունը տեղափոխվել է եկեղեցու ներսը), բ) ավազանը տեղադրվել է եկեղեցու ներսում կամ դրան կից։ Երկու լուծումներն Էլ հայ եկեղեցու կանոնների համաձայն (Սահակ Պարթևի կանոնախումբ, 5-րդ դար, Դվինի ժողով, 554 թվական) կիրառվել են վաղ քրիստոնեության շրջանից սկսած և բնորոշ են հայ ճարտարապետությանը։ Մկրտատանի և ավազանի հատակագծային ձևերը՝ ուղղանկյուն, բոլորաձև, վեցանիստ, ութանիստ, խաչաթև, ունեցել են հեթանոսությունից փոխանցված նշանաբանական իմաստ։ 4-րդ դարից այդ ձևերը հաստատվել են նախ արևելքում, ապա՝ արևմուտքում եկեղեցիների կողմից։

Մկրտարան
Սան Ջովաննի մկրտարանը Ֆլորենցիայում
Ճարտարապետական ոճՏաճարային ճարտարապետություն
Օգտագործվում էՄկրտություն

Հայ ճարտարապետության հնագույն մկրտարաններից է Ողջաբերդի մկրտատունը (4-րդ դար)։ Ավերակ այս կառույցն ունի քառակուսի հատակագիծ, արևելքից աբսիդ, ութանիստ թմբուկով գմբեթ։ Ասորիքում կան Ողջաբերդի տիպի ավելի ուշ շրջանի կառույցներ՝ Դար Քիտա (422) Ռբեհա (4-րդ դար)։ Փոքր չափերի կենտրոնակազմ, գմբեթածածկ կառույցների մի մասը Հայաստանում հավանաբար եղել են մկրտատներ, որոնք հետագայում օգտագործվել են որպես մատուռ։ Դրանցից է Արզնիի Սուրբ Կիրակին (4-րդ դար), որն ունի արտաքուստ ութանիստ, ներքուստ՝ քառաթև, կիսաշրջան վերջավորություններով հատակագիծ։ Ութանիստ փոքրաչափ կառույցը որպես մկրտատուն տարածված է եղել 4—5-րդ դարերում, հատկապես Իտալիայում (Միլանի Սան Ջովաննի դի Սանտիա Տեկլա, Սանա Ակուիլինո դի Սան Լորենցո, ինչպես և Ռավեննայի, Պարենցոյի, Պարմայի, Ֆլորենցիայի մկրտատնները)։ Հայկական Մկրտատների դասական տիպերից են խաչաթև գմբեթավոր կառույցները (Ծռվիզի Սուրբ Աստվածածին, 5-րդ դար, Տայքի Սուրբ Խաչ, 5-րդ դար, Օշականի մանկանոց, 7-րդ դար)։ Այն դեպքում, երբ մկրտատուն չի կառուցվել, ավազանը տեղադրվել Է՝ ա) եկեղեցու ներսում, հյուսիսային պատի արևելյան մասի խորշում՝ Աշտարակի Ծիրանավոր, Շենիկի Սուրբ Աստվածածին (պահպանվել են մկրտության ծիսակատարության որմնանկարի հետքեր), ուշագրավ է Էջմիածնի Մայր տաճարի (4-րդ դար) Մկրտատներիի օրինակը (հորի ձևով ավազանը տեղադրված է եղել ավանդատան մեջ), բ) ավազանը տեղադրվել է եկեղեցուն կից, արևմտյան․ ավանդատներից դեպի դուրս երկարող թևերի աբսիդներում, որոնք համապատասխանում են կառույցը շրջափակող սյունաշար սրահի ծայրամասերին (Տեկոր, Դառնիի բազիլիկը)։ Եզակի է Զվարթնոցի օրինակը․ պեղումներով բացված ավազանը Ավագ խորանի ետևի հարավային անկյունում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 641