Կապույտ հեծյալ (գերմ.՝ Der Blaue Reiter), էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչների ստեղծագործական միավորում 20-րդ դարասկզբի Գերմանիայում։

Ֆրանց Մարկ, «Կապույտ ձիերի աշտարակ»

Միավորումը հրատարակել է համանուն ալմանախ։

Պատմություն խմբագրել

«Կապույտ հեծյալ» միավորումը հիմնադրվել է 1911 թվականի դեկտեմբերին Մյունխենում Վասիլի Կանդինսկու և Ֆրանց Մարկի ջանքերով։ Հիմնական նպատակն է եղել ձերբազատվել ակադեմիական գեղանկարչության քարացած սկզբունքներից։ Խմբի անդամներից են եղել Ավգուստ Մակեն, Մարիանա Վերյովկինան, Ալեքսեյ ֆոն Յավլենսկին և Պաուլ Կլեեն։ Այս գեղարվեստական խմբի աշխատանքներում ներգրավված էին նաև կոմպոզիտորներ ու պարողներ։ Նրանց միավորում էր հետաքրքրվածությունը միջնադարյան ու պրիմիտիվ արվեստով, ինչպես նաև ժամանակի ուղղություններով` ֆովիզմով ու կուբիզմով։

Ավգուստ Մակեն ու Ֆրանց Մարկը կարծում էին, որ ամեն մարդ ունի իրականության ներքին ու արտաքին ընկալում, որոնք պետք է միավորել արվեստի միջոցով։ Այս գաղափարը ամրապնդվում էր Կանդինսկու տեսությամբ։ Խումբը ձգտում էր հասնել արվեստում բոլոր ձևերի հավասարության։

  «Կապույտ հեծյալ» անվանումը մենք որոշել ենք Զինդելդորֆե այգում` սրճարանի սեղանի շուրջ։ Մենք երկուսս էլ սիրում էինք կապույտը, Մարկը` ձիերին, ես` հեծյալներին։ Եվ անվանումն էլ ծնվեց հանպատրաստից[1]։  

Ցուցահանդեսներ խմբագրել

 
«Կապույտ հեծյալի» առաջին ցուցահանդեսի 100-ամյակին նվիրված նամականիշ

Առաջին ցուցահանդես խմբագրել

1911 թվականի դեկտեմբերի 18-ին Մյունխենում` Հենրիխ Տանհաուզերի ժամանակակից պատկերասրահում, կայացել է միավորման առաջին ցուցահանդեսը, որ տևել է մինչև 1912 թվականի առաջին օրերը։ Ցուցադրվել են 14 նկարիչների 43 աշխատանքներ, այդ թվում Անրի Ռուսոյի, Ալբերտ Բլոխի, Դևիդ Բուրլյուկի, Վլադիմիր Բերլյուկի, Հենրիխ Կամպեդոնկայի, Ռոբեր Դելոնեի, Էլիզաբեթ Էպշտեյնի, Եվգենիա ֆոն Կելերի, Վասիլու Կանդինսկու, Ավգուստ Մակեի, Ֆրանց Մարկի, Գաբրիելա Մյունստերի, Ջին Բլե Նիստլեի և Առնոլդ Շյոնբերգի աշխատանքները։

1912 թվականի հունվարից ցուցահանդեսը ներկայացվել է եվրոպական շատ քաղաքներում` Քյոլն, Բեռլին, Բրեմեն, Ֆրանկֆուրտ, Համբուրգ, Բուդապեշտ, Օսլո, Հելսինկի, Թրոնհեյմ, Գյոտեբորգ։

Երկրորդ ցուցահանդես խմբագրել

1912 թվականի փետրվարի 12-ից ապրիլի 2-ը Մյունխենի Հանս Գոլցի Նոր արվեստի պատկերասրահում (գերմ.՝ Neue Kunst Hans Goltz) կայացել է «Կապույտ հեծյալ» միավորման երկրորդ ցուցահանդեսը։

Մասնակիցներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Демпси Э. Стили, школы, направления. Путеводитель по современному искусству. — Москва: Искусство — XXI век, 2008. — С. 94. — ISBN 978-5-98051-053-4

Գրականություն խմբագրել

  • John E. Bowlt, Rose-Carol Washton Long. The Life of Vasilii Kandinsky in Russian art : a study of "On the spiritual in art" by Wassily Kandinsky. Pub l. Newtonville, Mass. USA. 1980. 0-89250-131-6 0-89250-132-4
  • Wassily Kandinsky, M. T. Sadler (Translator) Concerning the Spiritual in Art. Dover Publ. (Paperback). 80 pp. 0-486-23411-8. or: Lightning Source Inc. Publ. (Paperback). 1-4191-1377-1
  • Shearer West (1996). The Bullfinch Guide to Art. UK: Bloomsbury Publishing. ISBN 0-8212-2137-X.
  • Hoberg, Annegret, & Friedel, Helmut (ed.): Der Blaue Reiter und das Neue Bild, 1909-1912, Prestel, München, London & New York 1999 3-7913-2065-3
  • Hopfengart, Christine: Der Blaue Reiter, DuMont, Cologne 2000 3-7701-5310-3
  • Vezin, Annette; Vezin, Luc (1992). Kandinsky and the Blue Rider. Terrail. ISBN 978-2-87939-043-7.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ հեծյալ» հոդվածին։