Ժնևի արվեստի և պատմության թանգարան

թանգարան Ժնևում (Շվեյցարիա)

Ժնևի արվեստի և պատմության թանգարան (ֆր.՝ Musée d'art et d'histoire de Genève), արվեստի և պատմության թանգարան, գտնվում է Ժնևում։

Ժնևի արվեստի և պատմության թանգարան
Տեսակպատկերասրահ, հիշողությանն առնչվող հաստատություն և պատմության թանգարան
Երկիր Շվեյցարիա[1]
ՏեղագրությունGenève-Cité?
Վայրmusée d'art et d'histoire (building)?
Կազմված էMusée de l'horlogerie?[2]
Մասն էԺնևի մշակութային արժեքների ցանկ
ՀասցեRue Charles-Galland 2, 1206 Genève[1]1206[1]
Հիմնադրվել է1910
Մակերես7000 քառակուսի մետր
Այցելուներ110 415 մարդ (2015)
ՏնօրենԺան-Իվ Մարին
Կայքinstitutions.ville-geneve.ch/fr/mah/(ֆր.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ակտիվ ցուցահանդեսային գործունեությունը Ժնևում սկսվել է 1789 թվականին՝ Արվեստի միության հիմնադրմամբ, որը կանոնավոր ցուցահանդեսներ է անցկացրել (Salon des Artistes): Դրանից կարճ ժամանակ անց, ֆրանսիական Մեծ հեղափոխության ազդեցության ներքո Ժնևի ընդունած նոր Սահմանադրությունը նախատեսում էր թանգարանի ստեղծում, որը պետք է հավաքեր արվեստի բոլոր տեսակները հանրային կրթության համար։ 1798 թվականին գործադիր դիրեկտորիան որոշում է Փարիզում և Վերսալում պահվող նկարների մի մասը ուղարկել գավառական քաղաքներ, քանի որ նրանց համար տեղ չկար Լուվրում։ Ֆրանսիայի կողմից վերջերս բռնակցված Ժնևը դառնում է այդպիսի քաղաքներից մեկը։

1824 թվականին Ժան և Հենրիետ Ռաթ քույրերը, համաձայն իրենց եղբոր՝ գեներալ Սիմոն Ռաթի կտակի, նրանից ժառանգած միջոցներով ձեռնամուխ են լինում նոր թանգարանի կառուցմանը։ 1826 թվականին Ժնևի Նոր հրապարակում բացվում է Ռաթ թանգարանը։ Այնտեղ զետեղված են Արվեստի միության հավաքածուները, այդ թվում՝ Ժան Էթյեն Լյոտարդի, Ռոդոլֆ Թափերի և այլոց գործեր։ Թանգարանում սկսում են անցկացնել Ժնևի Ժամանակակից արվեստի ժամանակավոր ցուցահանդեսներ։

1872 թվականից առաջ է գալիս քաղաքում մեծ թանգարան ստեղծելու անհրաժեշտությունը։ Ըստ պլանի՝ այդ թանգարանում պետք է հավաքվեին նկարների, քանդակների, ինչպես նաև հնագիտական գտածոների հավաքածուներ, զենքի պարագաներ և դեկորատիվ իրեր։ Թանգարանի կառուցումը սկսվել է 1903 թվականին Մարկ Կամոլետտիի (Marc Camoletti) գլխավորությամբ, որը ոգեշնչված էր Փարիզում Փոքր պալատի կառուցմամբ և փորձում է նորություններ ներմուծել Ժնևի թանգարանի ճարտարապետություն։ Շինարարությունն ավարտվել է 1910 թվականին, և թանգարանը վերանվանվել է Արվեստի և պատմության թանգարան (Musée d'Art et d'Histoire):

Այսպիսով, Ժնևի արվեստի և պատմության թանգարանը դառնում է թանգարանների մի ամբողջ ցանցի կենտրոն։

1939 թվականին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Պրադոյի թանգարանի բոլոր թանկարժեք ցուցանմուշները տարհանվեցին Ժնև, որտեղ պահվում էին Արվեստի և պատմության թանգարանում[3]։

Հավաքածու խմբագրել

19-րդ դար խմբագրել

Հակառակ թանգարանի Բարեկամների միության ջանքերին՝ երկար ժամանակ Ժնևի թանգարանում բավական քիչ իմպրեսիոնիստական աշխատանքներ են եղել։ Բայց վերջերս բազմաթիվ նվիրատվություններ օգնեցին ստեղծել այդ հավաքածուն։ Ստորև ներկայացված են թանգարանի հիմնական աշխատանքները՝

20-րդ դար խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
  2. https://w3public.ville-ge.ch/seg/xmlarchives.nsf/Attachments/musee_horlogerieframeset.htm/$file/musee_horlogerie.htm
  3. Վոլֆ, Լորան (2011 թ․ ապրիլի 8). «Պրադո գանձերի փրկությունը». Ժամանակ (ֆրանսերեն). 1423-3967. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժնևի արվեստի և պատմության թանգարան» հոդվածին։