«Աղ մեր մաշկի վրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆիլմ |պատկեր= }} '''«Աղ մեր մաշկի վրա»''' ({{lang-de|Salz auf unserer Haut}} և {{lang-en|Salt on Our Skin}}) կամ '''«Ցանկ...»:
(Տարբերություն չկա)

14:52, 14 հունվարի 2021-ի տարբերակ

«Աղ մեր մաշկի վրա» (գերմ.՝ Salz auf unserer Haut և անգլ.՝ Salt on Our Skin) կամ «Ցանկություն» (անգլ.՝ Desire), Գերմանիայի, Ֆրանսիայի և Կանադայի համատեղ արտադրությամբ գեղարվեստական ֆիլմ, 1992 թվականին նկարահանված ռոմանտիկ և էրոտիկ մելոդրամա, որի ռեժիսորը Էնդրյու Բիրկին է։ Ֆիլմի սցենարը գրել է հենց ռեժիսորը Բի Ժիլբերի հետ՝ հիմնվելով Բենուա Գրուի՝ (ֆր.՝ Benoîte Groult և գերմ.՝ Benoîte Groult) 1988 թվականին լույս տեսած հայտնի «Les Vaisseaux Du Coeur» վեպի վրա։

Աղ մեր մաշկի վրա
անգլ.՝ Salt on Our Skin
Երկիր Գերմանիա
 Ֆրանսիա
 Կանադա
Ժանրռոմանտիկ ֆիլմ, դրամա, էրոտիկ ֆիլմ և մելոդրամա
Թվական1992 և սեպտեմբերի 17, 1992[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷնդրյու Բիրքին[2][3]
ՊրոդյուսերԲերնդ Այխինգեր
Սցենարի հեղինակԷնդրյու Բիրքին
ԴերակատարներԳրետա Սկակկի, Վինսենթ դ'Օնոֆրիո, Anaïs Jeanneret?, Հանս Ցիշլեր, Շիրլի Հենդերսոն, Կլոնդին Օժե, Շառլ Բեռլեն, Ռոբերտ Հայդեն, Ռիչարդ Ջաթրաս և Ժասմին Ռոյ
ՕպերատորԴիտրիխ Լոման
ԵրաժշտությունԿլաուս Դոլդինգեր
ՄոնտաժԴագմար Հիրց
Պատմվածքի վայրՇոտլանդիա
Նկարահանման վայրՄոնրեալ, Ֆլորիդա, Փարիզ և USVI
ԿինոընկերությունConstantin Film
Տևողություն110 րոպե

Գլխավոր դերակատարներն են Գրետա Սկակին, Վինսենթ դ’Օնֆորիոն, Հանս Զիշլերը, Անաիս Ժեներետը, Բարբարա Ջոնսը և Պետրա Բերնդտը։ Ֆիլմը նկարահանվել է Շոտլանդիայում՝ Գլազգոյում և մի քանի այլ բնակավայրերում[4]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1992 թվականի սեպտեմբերի 17-ին Գերմանիայում։

Սյուժե

Ֆիլմը պատմում է ֆրանսուհու և շոտլանդացու սիրո պատմությունը։ Նա ուսանողուհի էր, որն արձակուրդներին Փարիզից եկել էր Շոտլանդիա, իսկ շոտլանդացին տեղական ձկնորս էր։ Նրանք ունեին տարբեր կրթություն, տարբեր ճաշակ, բայց նրանց միջև որպես կայծ սեր էր բռնկվել։

Ֆիլմի գործողություններն սկսվում են 20-րդ դարի 50-ական թվականների վերջին։ Ջորջի Մաք Էվենը Փարիզում ապրող երիտասարդ աղջիկ է։ Նա արձակուրդներին գալիս է Շոտլանդիա, որտեղ ծանոթանում է գյուղացիական ընտանիքից մի հասարակ տղայի՝ Հեյվինի հետ։ Աղջիկը սիրահարվում է նրան և անցկացնում մեկ գիշեր։

Մեկ տարի անց Ջորջին նորից գալիս է Շոտլանդիա և դարձյալ հանդիպում Հեյվինին, որն արդեն նշանված էր մեկ ուրիշի հետ։ Ջորջին և Հեյվինը, չնայած դրան, շարունակում են իրենց սիրային հարաբերությունները։ Հետագա տարիներին Ջորջին սովորում է, իսկ Հեյվինն աշխատում է ձկնորս։ Հեյվինն իր սիրեցյալին առաջարկում է ամուսնանալ, բայց նա հրաժարվում է։

Հետագայում ինչպես Ջորջին, այնպես էլ Հեյվինը ամուսնանում են, բայց այլ մարդկանց հետ, ունենում են երեխաներ։ Մի քանի տարի անց Ջորջին ամուսնալուծվում է և ուղևորվում Կանադա։ Իսկ Հեյվինն այդ ժամանակ մասնակցում էր ձկնորսների բողոքի ակցիաներին՝ ընդդեմ քաղաքականության կառավարության։

Չնայած այդ ամենին՝ Ջորջին և Հեյվինը շարունակում են իրենց հարաբերությունները՝ հանդիպելով իրենց ողջ կյանքի ընթացքում, և այդ հանդիպումները լի էին սիրով և կրքով։ Ջորջին բացատրում է Հեյվինին՝ ինչու նա չի համաձայնվել ամուսնանալ․ նա չէր կարող ապրել հասարակ ձկնորսի հետ։ Նրանց ծանոթությունից մոտավորապես երեսուն տարի անց տեղի է ունենում նրանց վերջին հանդիպումը, որից հետո Հեյվինը մահանում է։

Դերերում

  • Գրետա Սկակի՝ Ջորջի Մաք Էվեն
  • Վինսենթ դ’Օնոֆրիո՝ Հեյվին
  • Անաիս Ժաներետ՝ Ֆրեդերիկ
  • Հանս Զիշլեր՝ Սիդնի
  • Բարբարա Ջոնս՝ Էլեն
  • Կլոդին Օգեր՝ Ջորջիի մայրը
  • Ռոլֆ Իլիգ՝ Ջորջիի հայրը
  • Սանդրա Վո՝ Հեյվինի մայրը
  • Գեն դ'Օնոֆրիո՝ Հեյվինի հայրը
  • Պետրա Բերնդտ՝ Ջոդի
  • Լասլո Կիշ՝ Անգուս
  • Շիրլի Հենդերսոն՝ Մերի
  • Շառլ Բեռլեն՝ Ռոջեր
  • Քերի Հերիս՝ Դենիել
  • Շեուն Պրովենդեր՝ Դենիելը տասնվեց տարեկանում
  • Ֆիլիպ Պրետեն՝ Ալ

Արձագանք

Շահույթ

Գերմանիայում ֆիլմը հավաքել է 889 հազար դոլար[5]։

Քննադատություն

Գերմանական «Cinema» ամսագիրը ֆիլմն անվանել է ֆեմինիստական բեսթսելլերի հիման վրա նկարահանված էրոտիկ կիչ[6]։

Այլ անվանումներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ