«Խաչենի հովտի հուշարձաններ»–ի խմբագրումների տարբերություն

Արցախի հանրապետությունում, Խաչեն գետի մոտակայքում գտնվող հուշարձաներ
Content deleted Content added
Նոր էջ «'''Խաչենի հովտի հուշարձաններ,''' Խաչենի ձորակը գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ Ն...»:
(Տարբերություն չկա)

08:46, 30 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Խաչենի հովտի հուշարձաններ, Խաչենի ձորակը գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ Նրա ամբողջ երկայնքով հոսում է Խաչենագետը։ Այնտեղ են գտնվում մի շարք պատմամշակութային վայրեր՝ եկեղեցիներ, վանքեր, կամուրջներ, բերդեր, աղբյուրներ, ջրաղացներ, խաչքարեր, գերեզմաններ և հին դամբանաբլուրներ։

Հին արձանագրություններ

Խաչենի հովտի հուշարձաններ են այցելում բազմաթիվ հետազոտողներ, քանի որ Խաչենում է գտնվում շատ հին արձանագրություններ։ Խաչենի վիմական արձանագրությունների առաջին հավաքողը եղել է Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը, ով 1718 թվականին կազմել է իր վիմագրական տետրակը՝ ընդգրկելով Խաչենի հովտի շուրջ հարյուր վիմագրեր։ Խաչենի արձանագրությունների հավաքմամբ է զբաղվել նաև Սարգիս եպիսկոպոս Ջալալյանցը։ Նրա հրատարակած վիմագրերը միշտ ծառայել են, որպես հնագիտության տարբեր հարցերի կարևոր աղբյուրներ։

Խաչենի արձանագրություններով են զբաղվել նաև՝ Մակար Բարխուտարյանցն ու Խաչիկ վարդապետ Դադյանը։ Մակար Բարխումյանցը հրատարակել է «Արցախ» վիմագրական գիրքը, որը նա հավաքել էր պատմական Արցախից և Ուտիքից։ Իսկ Խաչիկ Դադյանը հրատարակել է մի շարք արձանագրություններ և հնագիտական նյութեր։ Եթե չհաշվենք ուսումնարանի ուսուցիչ Էմիլ Ռյոսլերի սիրողական փորձերը, ապա Խաչիկ Դադյանը եղել է Խաչիկի հնագիտական նյութերի առաջին ուսումնասիրողը։ Խաչիկ Դադյանի հրատարակած Սբ․ Հակոբա վանքի արձանագրությունները մինչև այդ նույն վանքից հավաքված ամենահարուստ փունջն է[1]։

Արևելագետ Հ․ Ա․ Օրբելին 1909 թվականի օգոստոսին, ակադեմիկոս Ն․ Յա․ Մառի հանձնարարությամբ, գործուղվել է Խաչեն։ Այնտեղ անցկացրած տասնյոթ օրվա ընթացքում գիտնականը գրի է առել շուրջ 270 արձանագրություն․ 84՝ Գանձասարի վանքից, 21-ը՝ Վաճառից, Խաչխութից ու Ծմակահող գյուղից, 13-ը՝ Հավապտուկից, 26-ը՝ Կոշիկ անապատից, 37-ը Մեծառատի Ս․ Հակոբավանքից, 11-ը՝ Ջուխտ խաչ ու Խաչախաչ սրբավայրերից, 35-ը՝ Խաթրավանքից և 33-ը՝ Դադի վանքից[2]։

Հիշատակում

Հ․ Ա․ Օրբելին Գանձասարի և Հավապտուկի արձանագրությունները առանձնացրել ու հանձնել է տպագրության։ Այդ գրքույկը բաղկացած է 42 էջից, որը գտնվում է ՍԱՀՄ ԳԱ արևելագիտական ինստիտուտի լենինգրադյան բաժանմունքի արխիվում[3]։

Այդ արխիվում են պահվում նաև Խաչենին վերաբերող մյուս արձանագրությունները։ Դրանք խնամքով, տառաձևերի, կցագրերի և վիմագրական այլ արձանագրությունների պահպանմամբ արտագրված են փոքր չապսի մեկ ընդհանուր տետրում։

Հ․ Ա․ Օրբելու ներդրումը Խաչենի պատմության ուսումնասիրման գործում անվիճելի է։ Նրա հրատարակած երեք ծավալուն հոդվածները³ Խաչենի պատմության և մշակույթի հետազոտության հետաքրքիր փորձեր են։

Հետագայում Խաչենի վիմագրերի[1] ուսումնասիրությամբ են զբաղվել նաև Ս․ Բարխուդարյանը՝ 60-ական թվականներին և Բ․ Ուլուբաբյանը՝ 70-ական թվականներին։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Դադյան, Խաչիկ (1901). Սուրբ Հակոբա վանքի արձանագրություններ. Փարիզ: Բանասէր. էջեր 135–147.
  2. Բ․ Ուլուբաբյան (1972). Ակադեմիկոս Մովսես Օրբելին և Խաչենը. Բանբեր Հայաստանի արխիվներ. էջեր 198–199.
  3. Մկրտչյան, Շահեն (1985). «Խաչենի հովտի հուշարձաններ». Հայաստան. ISBN 4902020000. {{cite journal}}: Check |isbn= value: checksum (օգնություն); Cite journal requires |journal= (օգնություն)