Ծմակահող, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` Վաճառ գետի աջ ափին՝ 850 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիսային հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից՝ 53 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 45 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Ծմակահող
ռուս.՝ Цмакаох
ադրբ.՝ Tsmaqahoğ
ադրբ.՝ Bazarkənd
Սբ. Ստեփանոս եկեղեցի (Ծմակահող).jpg
Ծմակահողի Սբ. Ստեփանոս եկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ1052 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն228[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունծմակահողցի
Ժամային գոտիUTC+4
##Ծմակահող (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 906,38 հա տարածք, որից 358,79 հա գյուղատնտեսական նշանակության, 500,29 հա անտառային հողեր։ Ծմակահողի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Գագոյի», «Կույսի», «Լևոնի», «Նովեն ծորի» և «Նայունց կալի»։

Ծմակահողը Արցախյան ազատամարտինԽմբագրել

1988-ին Ծմակահողում կազմակերպվել են հանրահավաքներ, ցույցեր. կազմավորվել է կամավորական ջոկատ, որը 1992-ից Խաչենի գումարտակի 2-րդ վաշտի կազմում մասնակցել է Կիչան-Ղազանչի, Կոճողոտ-Զարդախաչ-Ալիաղալի-Մարտակերտ-Մաղավուզ-Հակոբ Կամարի և այլ ուղղությունների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ծմակահողից հրամանատար է եղել Ա. Մանվելյանը։ Ծմակահողից զոհվել է 10 ազատամարտիկ[2]։

ԲնակչությունԽմբագրել

2015 թվականին Ծմակահողի բնակչության թվաքանակը կազմում է 261 մարդ, կա 70 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 215 231 238

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Կան պատմամշակութային հուշարձաններ` կիսաքանդ Սբ. Ստեփանոս եկեղեցի (1229 թ.), գերեզմանոց (XII-XIII դդ.), Մամքան եկեղեցի (XIII դ.) հաշվառված է 83 հուշարձան։ Շրջակայքում գտնվում են Հարավա, Անկնունք եկեղեցիները, Վաճառ գյուղաքաղաքի ավերակաները։ Գյուղաքաղաքը որպես վաճառաշահ կենտրոն զարգացել է Հասան-Ջալալյանների օրոք (XIII դար)։ Օտար նվաճողները ավերել են գյուղաքաղաքը, բնակիչները տեղափոխվել են Վաճառ գետի աջ ափը, հատել անտառը (ծմակը) և հիմնել Ծմակահողը։

Հասարարակական կառույցներԽմբագրել

2015 թվականի դրությամբ գործում են գյուղապետարան, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 26 աշակերտներ[4]։


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Population of Nagorno-Karabakh Republic (2005)
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 275։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  4. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 161