«Յան Սնյադեցկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիտնական | անուն = Ցան Սնյադեցկի | պատկեր = Jan Śniadecki.PNG | image_size = | alt = Ցան Սնյադեցկու պա...»:
(Տարբերություն չկա)

17:55, 22 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Ցան Սնյադեցկի (անգլ.՝ Sniadecki) (1756-1830), լեհ գիտնական, լուսավորիչ։ 1781-1803 թվականներին՝ Կրակովի ակադեմիայի, 1806-1825 թվականներին՝ Վիլնոյի համալսարանի պրոֆեսոր, 1807-1815 թվականներին՝ նույն համալսարանի ռեկտոր։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1811)։ Գործուն մասնակցություն է ունեցել 1794 թվականի լեհական ազգային-ազատագրական ապստամբությանը, պաշտպանել արմատական հասարակական բարեփոխումների ծրագիրը, մասնավորապես, գյուղացիներին հող հատկացնելու պահանջը։ Հետագայում բռնել է առավել չափավոր դիրք։ Փիլիսոփայության հարցերում Սնյադեցկին դեիստ էր, Ֆրենսիս Բեկոնի, Ջոն Լոկի և 18-րդ դարի ֆրանսիական մատերիալիստների հետևորդը։ «Սետաֆիզիկայի մասին» (1814), «Փիլիսոփայության մասին» (1819), «Մարդկային բանականության փիլիսոփայությունը» (1822) երկերում անհետևողական սենսուալիզմի դիրքերից քննադատել է կանտականությունը։ Փիլիսոփայության քննադատության մեշ հանդես է գալիս որպես պոզիտիվիզմի նախակարապետ։ Լուսավորական ռացիոնալիզմի ավանդույթներով պայքարել է աստվածաբանության, սխոլաստիկայի և ռոմանտիզմի դեմ։

Ցան Սնյադեցկի
լեհ.՝ Jan Śniadecki
Ցան Սնյադեցկու պատկերը
Jan Śniadecki
Ծնվել է1756 թվական
Լեհաստան Լեհաստան
Մահացել է1830 թվական
Լեհաստան Լեհաստան
ԳերեզմանJašiūnai
Բնակության վայր(եր)Լեհաստան Լեհաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ռեչ Պոսպոլիտա
ԱզգությունԼեհ
ՄասնագիտությունԱստղաֆիզիկոս, մաթեմատիկոս, փիլիսոփա
Հաստատություն(ներ)Կրակովի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն, մանկավարժություն, լեզվաբանություն, փիլիսոփայություն, մաթեմատիկա և աշխարհագրություն
Պաշտոն(ներ)Լիտվայի ժամանակավոր կառավարություն
ԱնդամակցությունԳիտության ընկերների վարշավյան ընկերություն, Կրակովի գիտական ​​ընկերություն[1] և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԿրակովի համալսարան, Գյոթինգենի համալսարան, Լեյդենի համալսարան, Ուտրեխտի համալսարան, Bartłomiej Nowodworski High School?, Liceum Ogólnokształcące im. Michała Kosmowskiego w Trzemesznie? և Լուբրանսկի ակադեմիա
Տիրապետում է լեզուներինլեհերեն[2] և ֆրանսերեն
Եղել է գիտական ղեկավարPiotr Sławiński?
Ստորագրություն
 Jan Śniadecki Վիքիպահեստում

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
  1. http://tnk.krakow.pl/czlonkowie/sniadecki-jan/
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.