Սուրեն Սպանդարյանի հուշարձան (Երևան)

Սուրեն Սպանդարյանի հուշարձան, գտնվում է Երևանում՝ Գարեգին Նժդեհի հրապարակում, տեղադրվել է 1990 թվականին։

Սուրեն Սպանդարյանի հուշարձան

Սուրեն Սպանդարյանի հուշարձան
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Շենգավիթ
Առաջին հիշատակում 1960-ականների վերջեր
Գտնվում է Գարեգին Նժդեհի հրապարակում
Բարձրություն 3,5 մ
Քանդակագործ(ներ) Թոմ Գևորգյան
Ճարտարապետ(ներ) Լևոն Գևորգյան, Գագիկ Հովհաննիսյան, Վիտալի Գևորգյան
Նյութ բրոնզ, բազալտ
Շինարարության ավարտ 1990
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակներ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Քանդակը կառուցված է բրոնզից և բազալտից, բարձրությունը 6, 5 մետր է։

Պատմություն խմբագրել

Հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ, հեղափոխական Սուրեն Սպանդարյանի ծննդյան 100-ամյակի օրը՝ 1982 թվականի դեկտեմբերի 8-ին, նրա անվան հրապարակում տեղադրվում է ցուցանակ. «Այս հրապարակում կդրվի պրոֆեսիոնալ հեղափոխական, կոմկուսի ականավոր գործիչ Սուրեն Սպանդարյանի արձանը»։ Սակայն հուշարձանը տեղադրվել է միայն 1990 թվականին

Հայաստանի անկախությունից հետո հրապարակը վերանվանվել է Գարեգին Նժդեհի անունով։

2011 թվականի մայիսի 13-ին Երևանի քաղաքապետարանի խորհրդի նիստում բարձրացվել է Սուրեն Սպանդարյանի արձանի ապամոնտաժման հարցը, սակայն Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն իր դժգոհությունն է հայտնել՝ անվանելով մշակութային վանդալիզմ։ Արձանը որոշվել է տեղափոխել նախկին բանվորի արձանի տեղը, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նժդեհն ընդդեմ Սպանդարյանի». Armtimes.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Սպանդարյանի հուշարձան (Երևան)» հոդվածին։