Բացել գլխավոր ցանկը

Ստեփան Սուրենի Սպանդարյան (ապրիլի 2, 1906(1906-04-02), Մոսկվա, Ռուսական կայսրություն - 1987, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բասկետբոլիստ , մարզիչ, սովետական բասկետբոլի հիմնադիրներից մեկը: ՍՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1943). ՍՍՀՄ վաստակավոր մարզիչ (1957):

Ստեփան Սպանդարյան
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`մարզիչ, բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ և ֆուտբոլային մարզիչ
Երկիր`Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ`ապրիլի 2, 1906(1906-04-02)
Ծննդավայր`Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ`1987
Մահվան վայր`Մոսկվա, ԽՍՀՄ

ԿենսագրությունԽմբագրել

Հայտնի գրական քննադատի որդի , հրապարակախոս և ռուսական հեղափոխական շարժման առաջնորդ Սպանդարյան Սուրեն, [1].

 
Սպանդարյանի գերեզմանը՝ Նովոդևիչևի գերեզմանատուն

XX դարը՝ 20-ական թվականներին ԽՍՀՄ-ը դարձել է բասկետբոլի զարգացման առաջին էնտուզիաստը , վոլեյբոլը և ռեգբիի , Մոսկվայի առաջնություններում մասնակցել է այդ մարզաձևերից, եղել է առաջինը Մոսկվայի ռեգբիյի սեկցիայի նախագահը [2][3]: Հետագայում կենտրոնացել է բասկետբոլի պարապմունքների վրա : Իսկ 1923—1926 մասնակցել է ԵԿԻ (բասկետբոլի ակումբ , Մոսկվա), իսկ 1927—1940 Դինամոյից (Բասկետբոլի ակումբ, Մոսկվա) ։ Իսկ 1937 թվականից, լինելով «Դինամոյի» մարզիչ խաղացողը, դարձել է բասկետբոլի ԽՍՀՄ չեմպիոն։ 1940-ական թվականների սկզբին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Պարգևատրվել է մարտական ծառայության համար Կարմիր Աստղի շքանշանով[4]. Ստեփան Սպանդարյանը 1947 թվականից աշխատում է որպես մարզիչ։ 1947 թվականին եղել է տղամարդկանց թիմի մարզիչը՝ ԽՍՀՄ բասկետբոլի հավաքականի , նվաճել է Եվրոպայի մայցամաքի առաջնության չեմպիոնի կոչումը։ Իսկ 1948—1949 թվականներին սկզբում տղամարդկանց ավագ մարզի , իսկ հետո Դինամո (կանանց բասկետբոլի ակումբ,Մոսկվա)։ Նրա ղակավարությամբ տղամարդկանց թիմը 1948 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ կանանց թիմը հաղթել է բասկետբոլի ԽՍՀՄ գավաթը 1949 թվականին։ 1951—1952 և 1956—1961 թվականներին ղեկավարել է տղամարդկանց հավաքականի մարզչական շտաբը ԽՍՀՄ–ում։ Այդ տարիներին ԽՍՀՄ հավաքականը չորս անգամ հաղթել է Եվրոպայի բասկետբոլի չեմպիոնատ (1951, 1957, 1959, 1961) և երեք անգամ դարձել է արծաթե մեդալակիր Օլիմպիական խաղերի (1952, 1956, 1960)։ Իսկ 1959 թվականին ԽՍՀՄ հավաքականը մոտ էր նվաճելու տիտղոսը բասկետբոլի աշխարհի առաջնության, բայց քաղաքական նկատառումներից ելնելով հրաժարվեց դուրս գալ հակառակորդի դեմ Թայվան և որակազրկվեց [5]։ Իսկ 1965-1966 թվականներին Ստեփան Սպանդարյանը մարզել է տղամարդկանց հավաքականը Չիլի։ Իսկ հետագայում աշխատել է բասկետբոլի ԽՍՀՄ սպորտկոմիտեի բաժնում , եղել է «Դինամոյի» ՄՊԽ բաժնի հրահանգիչը մարզական խաղերի։ Տարբեր տարիներին եղել է անդամ և նախագահ՝ նախագահության ԽՍՀՄ բասկետբոլի ֆեդերացիայի, համամիութենական մարզչական խորհրդի նախագահ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշ շքանշանով։

Կինը եղել է խորհրդային ատլետ և բասկետբոլիստու ,ԽՍՀՄ չեմպիոն և ռեկորդակրի Էլլա Միցիս (1912—2002)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. The official site of the Federation Rugby of Armenia
  2. «Դինամոյի» վոլեյբոլի ակումբի պատմություն (Մոսկվա)
  3. ԽՍՀՄ ռեգբիի պատմություն
  4. 100 տարի ռուսական բասկետտբոլի պատմությունից, ժողովուրդ․ տեղեկատու / Կազմողներ Վ․․Բ Կվասկով ,Մոսկվա, 2006.
  5. Գողացված ոսկին Չիլի

Արտաքին հղումներ և աղբյուրներԽմբագրել