Սուրեն Ալոյան

սոցիալական ձեռնարկատեր

Սուրեն Արմենի Ալոյան (ապրիլի 17, 1983(1983-04-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), սոցիալական ձեռնարկատեր, DASARAN Ed-Tech ընկերության հիմնադիր նախագահ[1][2]։ Աշխարհահռչակ World Economic Forum-ի (WEF) կողմից արժանացել է «Երիտասարդ գլոբալ առաջնորդ 2021» պատվավոր կոչմանը[3][4][5]։ Գործունեության հիմնական ուղղություններն են՝ նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումներ, տվյալահեն քաղաքականության մշակում, համապարփակ էլեկտրոնային ուսուցում։

Սուրեն Ալոյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 17, 1983(1983-04-17) (41 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան, Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց, ԱՄՆ ՌԾՈւ սպայական կադրերի որակավորման բարձրացման դպրոց և Տեխասի A&M համալսարան
Գիտական աստիճանմագիստրոս
Մասնագիտությունտնտեսագետ
Պարգևներ և
մրցանակներ
«World Economic Forum» (WEF)-ի կողմից ճանաչվել է Երիտասարդ գլոբալ առաջնորդ (2021 Young Global Leader), ՀՀ նախագահի կողմից պետական բարձր պարգև, Երախտագիտության մեդալ (2017), ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալ (2016), Պատվո նամակ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կոնգրեսական պարոն Սամ Ֆարրից (17-րդ շրջան, Կալիֆորնիա, ԱՄՆ) (2012), ՀՀ Զինված ուժերի «Ծովակալ Հ. Ս. Իսակով» մեդալ (2012)

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Ալոյանը ծնվել է 1983 թվականի ապրիլի 17-ին Երևան քաղաքում։ 2000 թվականին ավարտել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցը։

2010 թվականին անցել է Ռեսուրսների կառավարում դասընթացը (ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոնտերեյ քաղաքի Ռազմածովային հետբուհական դպրոցում (Naval Postgraduate School))։ 2002-2005 թվականներին ուսանել է ԱՄՆ Տեխասի A&M (Էյ ընդ Էմ) համալսարանի Մարքետինգի և մենեջմենթի ֆակուլտետում, ստացել է մագիստրոսի աստիճան[6]։ 2000-2005 թվականներին սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնես և շուկայաբանություն ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետի որակավորում[7]։

Աշխատանքային փորձ խմբագրել

2009 թվականից մինչ օրս Դասարան կրթական ծրագրի հիմնադիր նախագահն է։

2004-2016 թվականներին աշխատել է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։ Պահեստազորի կապիտան է։

Եղել է հասարակայնության հետ կապի և պաշտպանական քաղաքականության ոլորտներում հայեցակարգերի և քաղաքականության մշակման գործունեության վերահսկման պատասխանատու, մասնակցել է հայեցակարգերի և քաղաքականության մշակման գործընթացին, կազմակերպել է միջազգային համագործակցության միջոցառումներ, արտասահմանյան տարբեր պատվիրակությունների այցեր, հանդիպումներ և բանակցություններ ԵՄ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ և այլ գործընկեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Սուրեն Ալոյանը բազմամյա փորձ ունի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով կրթական համակարգի արդիականացման և տվյալների բազայի վրա հիմնված պետական քաղաքականության մշակման ու կրթական բարեփոխումներին նպաստելու գործում։

Ելույթ է ունեցել աշխարհի տարբեր անկյուններում մեծ լսարանների համար՝

Հատուկ փորձառություն խմբագրել

  • Կառավարության համար նորարարական հարթակների մշակում և նորարարական լուծումներ կրթական, պաշտպանության և այլ ոլորտներում,
  • Տվյալների հավաքագրման և վերլուծության մեծ փորձառություն,
  • Ապացույցների վրա հիմնված քաղաքականության և որոշումների կայացման շրջանակի մշակում,
  • Հայաստանում հեռավար ուսուցման համար մշակված մոդելի (ներառյալ երկրի բոլոր ուսումնական հաստատությունները) ներդնում,
  • Դասընթացների (ներառյալ հեռավար դասընթացներ՝ վեբինարներ) կազմակերպում ավելի քան 30000 անձանց՝ ուսուցիչների, ուսանողների, կառավարության և մասնավոր շահագրգիռ կողմերի համար։

Նախագծերի փորձ խմբագրել

  • Հարվարդի համալսարանում դասավանդող փորձագետների թիմի հետ համատեղ և Եվրամիության ֆինանսավորմամբ մշակել է հանրային կրթության համար նախատեսված E-STAT ախտորոշիչ գործիքը, որը եզակի գործիք է Կառավարությունների, կրթության նախարարությունների, ինչպես նաև կրթության համար պատասխանատու այլ ազգային և տեղական իշխանությունների տվյալների հիման վրա որոշումների կայացման, տվյալների արդյունավետ մշտադիտարկման, կրթական արդյունքների վրա ազդեցություն ունեցող խնդիրների վերհանման համար՝ ընձեռելով տվյալների վրա հիմնված տեղեկատվություն, տեղեկացված քաղաքականության որոշումների ընդունման համար։

Նախաձեռնել է հեռավար ուսուցման մոդուլի ստեղծումը DASARAN հարթակում։ Մոդուլի նպատակն է Հայաստանում ուսուցիչների և ուսանողների համար COVID-19 համաճարակի պայմաններում ապահովել անխափան ուսուցում։ Գործարկումից հետո մեկ շաբաթվա ընթացքում ստեղծվել է ավելի քան 11000 առցանց դաս։ Արդյունքում DASARAN-ը դասվել է COVID19-ի ընթացքում ուսման գործընթացին աջակցող աշխարհի լավագույն ընկերությունների շարքում։ Մասնավորապես՝ 2020 թվականին EdTech Breakthrough[8] ամենամյա միջազգային մրցույթում Dasaran-ը ճանաչվել է հաղթող՝ դասվելով այն տեխնոլոգիական ընկերությունների շարքում, որ մշակում են առաջադեմ նորարարական լուծումներ կրթության ոլորտում։

Համաշխարհային կրթական ոլորտում ծառայություններ մատուցող NCR Eduservices ընկերությունը Dasaran-ը ներառել էր առաջատար ընկերությունների ցանկում, որոնք ամբողջ աշխարհում օգնում են ուսուցիչներին և սովորողներին՝ անգամ համավարակի պայմաններում դուրս չմնալ կրթական գործընթացից[9]։

  • Ղեկավարել է «Dasaran2.0» նախագիծը, որը ֆինանսավորվել է ԵՄ կողմից և 2015-2017 թվականների ընթացքում արձանագրել հետևյալ հիմնական արդյունքները.
  1. Հանրային կրթության E-Stat ախտորոշիչ գործիքի մշակում,
  2. Վեբինարների միջոցով ավելի քան 12,000 ուսանողների և 1100 ուսուցիչների վերապատրաստում/ուսուցում,
  • Ղեկավարել է «Սուպեր Դավիթ»-ը՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված աղետների ռիսկի ուսուցման նախագիծը, որը սկսած 2017 թվականից առցանց և բջջային ուսուցման մոդուլների միջոցով աղետների ռիսկերի մասին կրթություն է տրամադրել ավելի քան 92000 մարդու։
  • Ղեկավարել է «E-Cult» դպրոցական աբոնեմենտային համակարգ» նախագիծը, որը ստեղծվել է Հայաստանի կրթության և գիտության և Մշակույթի նախարարությունների ֆինասնավորմամբ 2019 թվականին։ Ծրագրի շրջանակում ավելի քան 13.000 աշակերտների և 1000 ուսուցիչների մշակութային միջոցառումներին մասնակցությունն ամրագրելու անվճար հնարավորություն է տրամադրվել։
  • Ստեղծել և ղեկավարել է «Գնացք-12» ուսուցիչների վերապատրաստման դասընթացը, որը 2017 թվականից ի վեր ներգրավել է ավելի քան 3000 ուսուցիչ ամբողջ Հայաստանից։
  • Գործարկել է աշակերտների համար սոցիալ-հոգեբանական ուղղվածության սեմինարների մասնագիտացված շարք, որոնք տարեկան ներգրավում են ավելի քան 7,000 աշակերտների 1-12-րդ դասարաններից։

Դասընթացներ խմբագրել

  • Միջազգային այցելուների ծրագիր (IVLP)՝ թվային դարաշրջանում կրթությունը վերափոխելու թեմայով, ԱՄՆ, Ծրագրին աջակցում էր ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բյուրոն (2019)
  • ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Գործընկերների կողմնորոշման ինտեգրված դասընթաց. «ՆԱՏՕ. ներկան և ապագան», Հռոմ, Իտալիա 2014
  • Անվտանգային աջակցության կառավարման պաշտպանական ինստիտուտ, Անվտանգության աջակցության կառավարման միջազգային գնորդների կողմնորոշման դասընթաց, Ռայթ-Պատերսոնի ռազմաօդային բազա, Օհայո, ԱՄՆ (2011)
  • Zrínyi Miklós ազգային պաշտպանության համալսարան, Օտար լեզուների ուսումնասիրության ինստիտուտ, Աշխատակազմի սպաների համար նախատեսված ռազմական տերմինաբանության դասընթաց, Բուդապեշտ, Հունգարիա (2009)
  • ՆԱՏՕ-ի դպրոց, ՆԱՏՕ-ի հանրային տեղեկատվության դասընթաց, Օբերամերգու, Գերմանիա (2007)

Հավաստագիր խմբագրել

  • Զինված հակամարտությունների և մարդու իրավունքների օրենսդրություն, ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտ (2015)

Պարգևներ և մեծարանքներ խմբագրել

ՀՀ նախագահի կողմից պետական բարձր պարգև, Երախտագիտության մեդալ (2017)

  • Ոսկե հուշամեդալ

Հայաստանի կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալ (2016)

  • Պատվո նամակ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կոնգրեսական պարոն Սամ Ֆարրից (17-րդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), (2012)
  • Հայաստանի զինված ուժերի «Ծովակալ Հ. Ս. Իսակով» մեդալ (2012)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «АРМБИЗНЕСБАНК ПООЩРЯЕТ ИНИЦИАТИВУ ПОДДЕРЖАНИЯ ЧИСТОТЫ В ГОРОДЕ ЕРЕВАНЕ | ARMBUSINESSBANK». www.armbusinessbank.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  2. «Առավոտ – Լուրեր Հայաստանից». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  3. «Սուրեն Ալոյանն աշխարահռչակ World Economic Forum-ի կողմից ճանաչվել է «Երիտասարդ գլոբալ առաջնորդ 2021»». news.am. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  4. «Community». The Forum of Young Global Leaders (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  5. «Meet the 2021 class of Young Global Leaders». World Economic Forum (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  6. «Suren Aloyan». NextBillion (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  7. «Your LinkedIn Network Will Be Back Soon». www.linkedin.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  8. «2020 Winners | EdTech» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  9. «Education Support During Pandemic Covid-19 (Corona Virus) | Jobors.com». www.jobors.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել