Վերա Մարեցկայա
Վերա Պետրովնա Մարեցկայա (ռուս.՝ Вера Петровна Марецкая, հուլիսի 18 (31), 1906[1], Բարվիխա (գյուղ, Օդինցովսկի շրջան), Մոսկվայի գավառ, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 17, 1978[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուս խորհրդային դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1949)։
Վերա Մարեցկայա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18 (31), 1906[1] |
Ծննդավայր | Բարվիխա (գյուղ, Օդինցովսկի շրջան), Մոսկվայի գավառ, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 17, 1978[2][3][4] (72 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1924) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Յուրի Զավադսկի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրել1924 թվականին ավարտել է Ե. Վախթանգովի անվան թատրոնի դպրոց-ստուդիան և ընդունվել Ցու. Զավադսկու ստուդիան։ 1940 թվականից՝ Մոսսովետի անվան թատրոնի դերասանուհի։ Լավագույն դերերից են՝ Գվաֆիրա (Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ»), Միրանդոլինա (Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին»), Ժիվկա (Բ. Նուշիչի «Տիկին մինիստրուհին»), Միսիս Սևիջ (Ջ. Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջը»)։ 1925 թվականից նկարահանվել է կինոյում (Նատալյա Սոկոլովա, «Կառավարության անդամը», Յակով Պրոտազանովի «Տորժոկի դերձակը (1925), Վերա Ստրոևայի «Հաղթողների սերունդը» (1936), Գրիգորի Ռոշալի «Արտամոնովների գործը» (1941), Ալեքսանդր Ֆայնցիմերի «Կոտովսկի» (1942), Իսիդոր Անենսկու «Հարսանիք» (1944), Եվգենի Բրյունչուգինի և Անատոլի Բուկովսկու «Բարի մարդկանց շրջապատում» (1962), Վենիամին Դորմանի «Թեթևաբարո կյանք» (1964), Պրասկովյա, «Նա պաշտպանում է հայրենիքը», Վարվառա, «Գյուղական ուսուցչուհին», Նիլովնա, «Մայրը» և այլն)։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1942, 1946, 1948, 1951)։
1973 թվականին Լև Ելագինը բեմադրել է «Ինչ գիտեք դուք Մարեցկայայի մասին» ֆիլմ-մենախոսությունը, որտեղ Մարեցկայան մտորում է դերասանի աշխատանքի և ժողովրդի աշխատանքի և ժողովրդի կյանքի հետ արվեստագետի անքակտելի կապերի մասին[5]։
Վերա Մարեցկայան մահացել է 1978 թվականին։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- Ստալինյան մրցանակ (երկրորդ աստիճանի, 1942)
- Լենինի շքանշան (1967, 1976)
- Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976)
- «Պատվո նշան» շքանշան (1940)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1949)
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
- «Աշխատանքի վետերան» մեդալ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1943)
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1935)
- Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
- «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
- Ստալինյան մրցանակ (երկրորդ աստիճանի, 1946)
- Ստալինյան մրցանակ (առաջին աստիճանի, 1948)
- Ստալինյան մրցանակ (երկրորդ աստիճանի, 1951)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1944, 1947, 1960)
- «Մուրճ և մանգաղ» մեդալ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Կինոռեժիսորներ, դերասաններ։ Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1984։ Գիրք 2, Էջ 247։
Արտաքին հղումներ
խմբագրել- Վերա Մարեցկայա «Երկրի հերոսներ» կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Մարեցկայա» հոդվածին։ |