Սուսամբար
Սուսամբար
Սուսամբար
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Anthemideae
Ցեղ Լվածաղիկ (Tanacetum)
Տեսակ Սուսամբար (T. balsamita)
Միջազգային անվանում
Tanacetum balsamita

Սուսամբար (լատ.՝ Tanacetum balsamita), աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող տարկավան ցեղի հոտավետ, բազմամյա խոտաբույս։

Աճում է Կովկասում, Փոքր և Առաջավոր Ասիայում, գլխավորապես տափաստանային քարքարոտ զառիթափ լանջերին և մշակովի այգիներում։ Բարձրությունը 70-120 սմ է։ Տերևները ամբողջաեզր են կամ բութ ատամնավոր, գեղձավոր, խամրած կանաչ գույնի։ Ծաղկազամբյուղները բազմաթիվ են (10-60), 6-8 մմ լայնությամբ։ Եզրի ծաղիկները լեզվակավոր են, սպիտակ, միջինները՝ խողովակավոր, դեղին։ Եթերայուղերի պարունակությունը տերևներում 0,4% է։ Սուսամբարը օգտագործվում է հատկապես բուրավետ պարտեզների ստեղծման և համեմունքների ստացման համար։ Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է որպես սպազմոլիտիկ դեղամիջոց։ Միջատասպան է։

ՆկարագրությունԽմբագրել

Կարճ, հորիզոնական փայտացող կոճղարմատով, 30-150 սմ բարձրությամբ, կոշտ, ուղիղ վերին մասում ճյուղավոր ցողուններով, թունավոր բազմամյա խոտաբույս է։ Հերթադիր դասավորված, երկար, ատամնաեզր տերևները փետրաձև մասնատված են։ Ստորին տերևները կոթունավոր են, ցողունայինները՝ նստադիր։ Տերևների վերին մակերեսը մուգ կանաչ է, ստորինը՝ գորշականաչավուն։ Խիտ, վահանիկաձև ծաղկաբույլերում հավաքված զամբյուղները կազմված են դեղին-ոսկեգույն, խողովակաձև ծաղիկներից։ Զամբյուղների միջին մասում գտնվող ծաղիկները երկսեռ են։ Փաթաթոցի տերևիկներն ունեն թաղանթային, թափանցիկ կամ գորշավուն եզրաշերտ։ Պտուղը երկարավուն կողավոր սերմնիկ է։ Գեղձային կետերով ծածկված տերևների և ծաղիկների մեջ կուտակվում են յուրահատուկ, սուր հոտ ունեցող եթերային յուղեր[1]։

ՏարածվածությունԽմբագրել

Աճում է մարգագետիններում, քարքարոտ լանջերին, գետափերին, ճանապարհների եզրերին և աղբավայրերում։

Հայաստանում հանդիպում է Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի և Արագածոտնի մարզերում[1]։

ՆշանակությունԽմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են ծաղկազամբյուղները առանց ծաղկակոթերի, որոնք հավաքում են ծաղկման շրջանում։ Ծաղկաբույլերը պարունակում են ֆլավոնոիդներ, ալկալոիդներ, տանացետին, օրգանական թթուներ, դաբաղանյութեր, ասկորբինաթթու, եթերային յուղ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689