Սուշմա Սվարաջ (անգլ.՝ Sushma Swaraj, հինդի՝ सुषमा स्वराज, փետրվարի 14, 1952(1952-02-14)[2], Ambala Cantonment, Ամբալա, East Punjab, Հնդկաստան[3] - օգոստոսի 6, 2019(2019-08-06)[4], Նյու Դելի, Հնդկաստան[6][7]), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, Բհարատիա ջանատա փարթիի անդամ, Նարենդրա Մոդիի կառավարությունում 2014-2019 թվականներին եղել է արտաքին գործերի նախարար[8]։

Սուշմա Սվարաջ
 
Կուսակցություն՝ Բհարաթիա ջանաթա կուսակցություն[1]
Կրթություն՝ Kurukshetra University?, Փենջաբի համալսարան և Sanatan Dharma College?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր փետրվարի 14, 1952(1952-02-14)[2]
Ծննդավայր Ambala Cantonment, Ամբալա, East Punjab, Հնդկաստան[3]
Վախճանի օր օգոստոսի 6, 2019(2019-08-06)[4] (67 տարեկան)
Վախճանի վայր Նյու Դելի, Հնդկաստան
Քաղաքացիություն  Հնդկաստան[5]
Ամուսին Swaraj Kaushal?
Զավակներ Bansuri Swaraj?
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Սուշմա Սվարաջը ծնվել է 1952 թվականի փետրվարի 14-ին Հարյանայում[9]՝ բրահամանյան ընտանիքում[10]։ Նրա հայրը եղել է Ռաշտրիա սվայամսևակ սանգհի ականավոր գործիչ[11]։ Սուշմա ՍՍվարաջն ավարտել է Չանդիգարհ Փենջաբիի համալսարանը և սկսել աշխատել Հնդկաստանի գերագույն դատարանում։ Ուսման ժամանակ ակտիվ մասնակցել է Ռաշտրիա սվայամսևակ սանգհի հետ կապված ուսանողական շարժմանը և Ինդիրա Գանդիի կառավարության դեմ ուղղված ցույցերին։ 1977 թվականին ընտրվել է Հարյանա նահանգի օրենսդրական ասամբելա և շրջանային կառավարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 1996 թվականին ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատ՝ Լոկ սաբհա, իսկ Բհարատիա ջանատա փարթիի կառավարություն գալուց հետո Վաջապայիի կառավարությունում ստացել է տեղեկատվության նախարարի պաշտոն։ 1998 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին ամիսներին Սուշմա Սվարաջը գլխավորել է Դելիի կառավարությունը։ 1999 թվականին փորձել է վերընտրվել խորհրդարան, բայց պարտվել է Սոնյա Գանդիին։ 2000 թվականի ընտրությունների արդյունքում Ուտար Պրադեշ նահանգից ընտրվել է խորհրդանարանի վերին պալատ՝ Ռաջյա սաբհա։ Բհարատիա ջանատա փարթիի կառավարությունում կրկին զբաղեցրել է տեղեկատվության նախարարի պաշտոնը, իսկ 2003 թվականից մինչև 2004 թվականը՝ առողջապահության նախարարի պաշտոնը։ 2004 թվականին Բհարատիա ջանատա փարթին ընտրություններում պարտվել է Հնդկական ազգային կոնգրեսին Վաջպայիի կառավարությունը ստիպված էր հեռանալ աշխտանքից։

2009 թվականին Սուշմա Սվարաջը կրկին ընտրվել է Լոկ սաբհա և խորհրդարանի ստորին պալատում զբաղեցրել է ընդդիմության առաջնորդի պաշտոնը։ 2014 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում Բհարատիա ջանատի փարթիի հաղթանակից հետո կառավարությունում ստացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը՝ Ինդիրա Գանդիից հետո դառնալով արտաքին գործերի գերատեսչության երկրորդ կին-առաջնորդը[12]։

2019 թվականի օգոստոսին սրտի հետ խդնիրներ է զգացել։ Մահից առաջ Սվարջին տարել էին Հնդկաստանի բժշկական գիտությունների ինստիտուտ առողջության վատթարացման պատճառով։ Հիվանդանոցում նրան ուղեկցում է առողջապահության նախարար Հարշ Վարդհանը։ Մահացել 2019 թվականի օգոստոսի 6-ին հիվանանոցում սրտի կանգից հետո՝ 67 տարեկան հասակում[13][14][15]։ Հաջորդ օրը պետական հանդիսություններով Դելիում դիակիզվել է[16]։

Իրենց ցավակցություններն են հայտնել Հնդկաստանի նախագահ Ռամ Նատհ Կովինդը և վարչապետ Նարենդրա Մոդին, որը Սուշմա Սվարաջի մահն անվանել է սեփական կորուստ[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 General Election 2014 — Election Commission of India
  2. 2,0 2,1 D'Souza S. M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  4. 4,0 4,1 4,2 Sushma Swaraj, Former Foreign Minister and BJP Stalwart, Passes Away // CNN-News18Noida: 2019.
  5. https://web.archive.org/web/20190820105457/https://eci.gov.in/files/category/97-general-election-2014/
  6. «Lok Sabha Members Bioprofile Sushma Swaraj». Lok Sabha. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  7. Roche, Elizabeth (2019 թ․ օգոստոսի 7). «Remembering Sushma Swaraj: First female foreign minister to Twitter's favorite». Livemint. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  8. «At a glance: Sushma Swaraj, from India's 'youngest minister' to 'aspiring PM'». India TV. 2013 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  9. «Sushma Swaraj». {{cite web}}: Unknown parameter |encyclopedia= ignored (օգնություն)
  10. «The push for a Swaraj party». Tehelka. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  11. «Indian FM Sushma Swaraj's parents hailed from Lahore – Pakistan – Dunya News». dunyanews.tv. Dunya News. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  12. Алексей Куприянов (2014 թ․ հունիսի 4). «Индийский слон шагает правой» (ռուսերեն). Лента.Ру. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  13. «Sushma Swaraj, Former Foreign Minister and BJP Stalwart, Passes Away at 67 from cardiac arrest.| LIVE». News18. 2019 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  14. «Sushma Swaraj passes away at 67». India Today (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  15. «Former External Affairs Minister Sushma Swaraj passes away». The Economic Times. 2019 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  16. «Sushma Swaraj funeral; latest updates: Ex-minister cremated with State honours in Delhi as top NDA leaders bid farewell». Firstpost. 2019 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  17. Умерла экс-глава МИД Индии Сушма Сварадж