Սուլխան Ցինցաձե (օգոստոսի 23, 1925(1925-08-23)[1], Գորի, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 15, 1991(1991-09-15)[2], Թբիլիսի, Վրաստան[2]), վրացի խորհրդային կոմպոզիտոր։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1961ԽՄԿԿ անդամ 1966 թվականից։

Սուլխան Ցինցաձե
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունსულხან ცინცაძე
Ի ծնե անունվրաց.՝ სულხან ცინცაძე
Ծնվել էօգոստոսի 23, 1925(1925-08-23)[1]
Գորի, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՎրաստան և  ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 15, 1991(1991-09-15)[2] (66 տարեկան)
Թբիլիսի, Վրաստան[2]
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներթավջութակ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
 Sulkhan Tsintsadze Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի կոնստերվատորիան՝ Ս․ Մ․ Կոզոլուպովի թավջութակի (1950) և Ս․ Ս․ Բոգատիրյովի կոմպոզիցիայի (1953) դասարանները։ 1963 թվականից Թբիլիսիի կոնսերվատորիայում վարում է գործիքավորման դասարան (1965 թվականից՝ ռեկտոր, 1973 թվականից՝ պրոֆեսոր)։ Գրել է «Ոսկեգեղմ» (1953), «Ճգնավորը» (ըստ Ի․ Ճավճավաձեի, բեմադվել է՝ 1972, Վրաստանի օպերայի և բալետի թատրոն) օպերաները, «Երկնագույն լեռան գանձը» (բեմադրվել է՝ 1957, նույն տեղում), «Դև» (ըստ Մ․ Լերմոնտովի, բեմադրել է՝ 1961, նույն տեղում) բալետները, «Սարդոստայն» (բեմադրվել է՝ 1963), «Երգ անտառում» (բեմադրվել է՝ 1968, երկուսն էլ՝ Թբիլիսիի երաժշտական կոմեդիայի թատրոն) օպերետները, 4 սիմֆոնիա (1952, 1963, 1969, 1979), դաշնամուրի, ջութակի, թավջութակի կոնցերտներ, «Անմահություն» օրատորիան (Վ․ Ի․ Լենինի ծննդյան 100-ամյակի առթիվ, 1970), լարային 9 կվարտետ, կամերագործիքային այլ երկեր, ռոմանսներ, կինոնկարների երաժշտություն (այդ թվում՝ «Զինվորի հայրը») և այլն։

Մրցանակներ խմբագրել

ԽՍՀՄ պետական մրցանակ (1950), Զ․ Փալիաշվիլու անվան (1974), Շ․ Ռուսթավելու անվան (1981), Վրացական ԽՍՀ պետական մրցանակներ։ Պարգևատրվել է 2 շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #134790715 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլխան Ցինցաձե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։