«Սուլիկո» (վրաց.՝ სულიკო), վրացական քնարերգական ստեղծագործություն, որի խոսքերի հեղինակն է Վարինկո Ծերեթելին։ Երգի բառերը վերցված են վրացի նշանավոր գրող Ակակի Ծերեթելիի ստեղծագործությունից[1]։

«Սուլիկո»
სულიკო
Սուլխան Ցինցաձեի երգը
Թողարկված1898 թվական, Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Ժանրքնարերգական
ստեղծագործություն
Լեզուվրացերեն
Տևողություն2 րոպե, 50 վայրկյան
ՀեղինակԱկակի Ծերեթելի
Սուլիկո

Հաճախ սխալմամբ նշվում է, որ «Սուլիկո»-ն ժողովրդական երգ է։ Սուլիկոն վրացական անձնանուն է, որը կիրառվում է, որպես և՛ արական, և՛ իգական անձնանուն։

Երգը թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, լեհերեն, անգլերեն, գերմաներեն և չինարեն լեզուներով։

Պատմություն խմբագրել

«Սուլիկո» ստեղծագործությունը ոճավորվել է, որպես ժողովրդական երգ, որը գրվել է վրացի հայտնի բանաստեղծ, մանկավարժ և հասարակական գործիչ Ակակի Չխենկելիի կողմից՝ 1895 թվականին։ Նույն տարում այն հրապարակվում է Թիֆլիսում գործող վրացական սոցիալ-դեմոկրատական «Կվալի» (Ակոս) ամսագրում։

Որոշ ժամանակ անց բանատեղծը Զեստափոն քաղաքում ապրող իր բարեկամուհուն՝ Բարբարա (Վարինկու) Ծերեթելիին խնդրում է երգի բառերին համապատասխան պատրաստել նաև երաժշտություն՝ կիթառի նվագակցությամբ։ Վարինկուի հեղինակած երաժշտական ստեղծագործությունն առաջին անգամ կատարվել է 1898 թվականին՝ Թիֆլիսում, հայտնի գրող, լրագրող և թարգմանիչ Իվանե Մաչաբելիի տանը։ 1905 թվականին «Սուլիկո»-ն առաջին անգամ հնչեցվել է Քութայիսի ժողովրդական թատրոնում։

Խորհրդային Միությունում երգը սկսեց հայտնիություն ձեռք բերել 1937 թվականի հունվարից։ Այն սկսվեց տարածվել Մոսկվայի վրացական մշակութային տներում։ Հենց այս տարիներին էլ այն կատարվեց նշանավոր երգիչ Ավքսենթիա Մեգրելիձեի կողմից։ ԽՍՀՄ կենտրոնական կոմիտեի ազգությամբ վրացի քարտուղար Իոսիֆ Ստալինը ևս իր հերթին հավանություն է տվել երգին և թույլատրել երգի ձայնագրումը։

Հաճախ երգը կոչվում է ժողովրդական ստեղծագործություն, սակայն այն իր բնույթով հեղինակային բանաստեղծություն է։ 2006 թվականին ռեժիսոր Լիանա Ջակղելին նկարահանել է կես ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմ, որը ներկայացնում է «Որտե՞ղ ես, իմ Սուլիկո» երգի և հեղինակի պատմությունը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • «Որտե՞ղ ես, իմ Սուլիկո» երգը երգվել է նաև հայ-ռուս-վրացական հայտնի գեղարվեստական «Միմինո» ֆիլմում։ Այնտեղ ռեստորանի անսամբլը կատարում է Ե. Եվտուշենկոյի բառերով «Мой пёс» («Իմ շունը»), վրացական ճանաչված «Սուլիկո» և հայկական ժողովրդական «Ով սիրուն, սիրուն․․․» երգերը, ինչպես նաև «Լեզգինկա», որի նվագակցությամբ պարում են Վալիկոն և Ռուբիկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ակակի Ծերեթելի, «Սուլիկո» հեղինակային ստեղծագործական կատարումը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլիկո (երգ)» հոդվածին։