Սոյայի կաթ, սոյայի հատիկներից ստացված բուսական ծագման հեղուկ։ Արտաքնապես նման է կաթի։ Սոյայի կաթի հայրենիքը համարվում է Արևելյան Ասիան։ Ինչպես բուսական կաթի այլ տեսակները (բրնձի, վարսակի, նշի), այնպես էլ սոյայի կաթն օգտագործվում է խոհարարության մեջ։ Սոյայի կաթից պատրաստում են տոֆու, սոյայի յոգուրտ և այլ ըմպելիքներ օրինակ՝ կաթնային կոկտեյլներ։

Սոյայի կաթ
ԵնթատեսակԲուսական կաթ, soy food?[1], commodity? և ոչ ալկոհոլային խմիչք
Առաջացման երկիրՉինաստան
Հիմնականsoy bean?
 Soy milk Վիքիպահեստում

Անվանում խմբագրել

Չինարեն տերմինը, որն օգտագործվում է սոյայի կաթն անվանելու համար, բառացիորեն թարգմանվում է որպես «սոյայի հեղուկ» (豆漿/dòu jiāng)։ Արևմտյան երկրներում և Ռուսաստանում օգտագործվում է մեկ այլ տերմին՝ dòu nǎi (豆奶), այն նշանակում է սոյայի կաթ, Չինաստանում՝ же dòu nǎi (豆奶), չոր կաթի փոշի է, որն իր մեջ պարունակում է կովի և սոյայի կաթի փոշիներ։ Սոյայի կաթի ճապոներեն տերմինը հետևյալն է՝ tounyū (豆乳)։ Գերմանիայում սոյայի կաթի վաճառքը թույլատրվում է միայն «սոյայի ըմպելիք» անվանմամբ (գերմ.՝ Sojadrink

Արտադրություն խմբագրել

Սոյայի կաթ ստանալու համար նախապես մի քանի ժամ թրջած հատիկները վերածում են խյուսանման զանգվածի։ Ստացված զանգվածը եփվում, քամվում և սառեցվում է։

Սոյայի կաթի արդյունաբերական արտադրության ընթացքում սոյայի հատիկները խյուսի են վերածվում հենց այն ջրի մեջ, որում թրջվել են, այնուհետև զանգվածը քամվում է, իսկ հեղուկը կարճ ժամանակահատվածում տաքանում է մինչև 135—150 °C։

Տնային պայմաններում կարելի է 15-20 րոպեում սոյայի թրջած կամ չոր հատիկներից պատրաստել սոյայի կաթ։

Սննդային արժեք խմբագրել

Սոյայի կաթը պարունակում է սոյայի սպիտակուց (մոտավորապես 3%), ինչպես նաև միկրոէլեմենտներ։ Շատ տեսակներ լրացուցիչ կերպով հարստացված են կալցիումով և վիտամին B12-ով, որոնք կան նաև կովի կաթի մեջ։ Օրգամիզմը սոյայի կաթը հեշտությամբ է յուրացնում։

Ազդեցությունը մարդու առողջության վրա խմբագրել

Դրական հատկություններ խմբագրել

Սոյայի կաթը սննդարարությամբ նման է կովի կաթին։ Բնական վիճակում այն պարունակում է մոտավորապես այնքան սպիտակուց, որքան և կովի կաթը (այնուամենայնիվ տարբերվում է դրանից ամինաթթուների պարունակությամբ)։ Բնական սոյայի կաթի մեջ քիչ է մարդու համար դյուրամարս կալցիումի քանակը, այդ իսկ պատճառով շատ արտադրողներ հարստացնում են սոյայի կաթը կալցիումով։ Ի տարբերություն կովի կաթի, սոյայի կաթը պարունակում է քիչ քանակությամբ հագեցած ճարպեր և չի պարունակում խոլեստերին։ Սոյայի կաթը պարունակում է սախարոզ, այն դիսախարիդ է, որը բաղկացած է շաքարի 2 մոլեկուլներից՝ ֆրուկտոզայից և գլյուկոզայից։ Այն գալակտոզա չի պարունակում և կարող է օգտագործվել որպես կրծքի կաթի փոխարինող գալակտոզեմիա ունեցող երեխաների համար։

Սոյայի կաթը կարող է լինել կովի կաթի փոխարինող, ինչպես նաև՝

Բացասական ազդեցություն խմբագրել

Չնայած սոյայի բազմաթիվ օգտակար հատկություններին (մասնավորապես սոյայի կաթի), սոյայի արդյունաբերությունը քննադատության պատճառ է դառնում մի շարք պատճառներով, որոնցից մի քանիսը նշված են ներքևում՝

  • Ֆիտինաթթվի բարձր մակարդակը մարսողության ժամանակ խոչընդոտում է կարևոր սննդարար նյութերի յուրացմանը, ինչպիսիք են կալցիումը, մագնեզիումը, երկաթը և ցինկը[2], բայց բուսակերների դեպքում այն չունի այսպիսի ազդեցություն, քանի որ նրանց միկրոբիոտան «սովոր» է ֆիտինաթթվին։ Կովի կաթը ևս զգալիորեն դանդաղեցնում է երկաթի և կալցիումի յուրացումը ոչ կաթնային մթերքներից (օրինակ՝ կաղամբից և քնջութից)[3]։
  • 2008 թվականին իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ, ում օրվա սննդակարգը միջինում կիսով չափ բաղկացած է սոյայից պատրաստված մթերքներից, ունեն սերմնաբջիջների ավելի ցածր կոնցենտրացիա (խտություն)[4]։ Այս հետազոտության քննադատները հավաստիացնում էին, որ սերմնաբջիջների կոնցենտրացիայի նվազումը կապված է սերմնահեղուկի ծավալի համապատասխան աճի հետ[5]։ Սոյայի օգտագործման հետ կապված սերմնաբջիջների կոնցենտրացիան նվազեցնելու տենդենցին զուգահեռ, ուսումնասիրության մեջ նաև նշվում էր, որ սոյայից պատրաստված մթերքների և իզոֆլավոնների օգտագործումը կապված չէ սերմնահեղուկի ընդհանուր քանակի, սերմնաժայթքման ծավալի, սերմնաբջիջների շարժունակության կամ դրանց մորֆոլոգիայի հետ։ Բացի այդ, ստացված արդյունքների կլինիկական նշանակությունը դեռ պետք է որոշվեր[6]։ Ավելի ուշ կատարված հետազոտությունները (2009—2010) հերքեցին հայտարարությունն այն մասին, որ սոյան ազդում է սերմնահեղուկի և ոսկրածուծի խտության վրա[7][8]։

Չնայած նրան, որ սոյայի կաթը ամբողջությամբ համապատասխան չէ նորածինների և կրծքով կերակրվող երեխաների համար, գոյություն ունեն սոյայի սպիտակուցի հիմքով պատրաստված մանկական կաթնային խառնուրդներ, որոնք հիմնականում օգտագործվում են լակտոզային անտանելիություն և կովի կաթից ալերգիա ունեցող երեխաների համար[9]։ Այս կաթնային խառնուրդները սովորաբար լրացուցիչ քանակով ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ և հանքանյութեր են պարունակում։ Այնուամենայնիվ, պետք է հետևել, որ սոյայի սպիտակուցի հանդեպ անտանելիություն ունեցող երեխաներին չկերակրեն սոյայի կաթով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pan A., Manson J. E., Willett W. C., Giovannucci E., Hu F. B. Consumption of soy foods and isoflavones and risk of type 2 diabetes: a pooled analysis of three US cohorts // European Journal of Clinical NutritionSpringer Nature, 2016. — Vol. 70, Iss. 12. — P. 1381—1387. — ISSN 0954-3007; 1476-5640doi:10.1038/EJCN.2016.117PMID:27380886
  2. Hurrell, RF; MA Juillerat, MB Reddy, SR Lynch, SA Dassenko, JD Cook (September 1992). «Soy protein, phytate, and iron absorption in humans». Am J Clin Nutr. (անգլ.)
  3. Iron-Deficiency Anemia Արխիվացված 2009-04-21 Wayback Machine www.kidshealth.org (անգլ.)
  4. «Study links low sperm with high soy consumption» www.foodnavigator.com (անգլ.)
  5. «Soy and Reproductive Health in Men» Արխիվացված 2010-11-30 Wayback Machine www.soyconnection.com (անգլ.)
  6. «Soy food and isoflavone intake in relation to semen quality parameters among men from an infertility clinic» Արխիվացված 2009-04-27 Wayback Machine www.oxfordjournals.org (անգլ.)
  7. Messina, Mark (2010 թ․ մայիսի 1). «Soybean isoflavone exposure does not have feminizing effects on men: a critical examination of the clinical evidence». էջեր 2095–2104. doi:10.1016/j.fertnstert.2010.03.002. PMID 20378106. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  8. Darling, Andrea L.; Millward, D. Joe; Torgerson, David J.; Hewitt, Catherine E.; Lanham-New, Susan A. (2009-12). «Dietary protein and bone health: a systematic review and meta-analysis». էջեր 1674–1692. doi:10.3945/ajcn.2009.27799. PMID 19889822. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  9. «Feeding Babies Nature and Nurture» Արխիվացված 2009-05-12 Wayback Machine www.fda.gov
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոյայի կաթ» հոդվածին։