Տոֆու (ճապ.՝ 豆腐 տո:ֆու, չին.՝ 豆腐 կամ 荳腐, dòufu (դոուֆու), հանգըլ՝ 두부 տուբու, թաի.՝ เต้าหู้ տաու2հուու2, վիետ․՝ đậu phụ (đậu hũ) դաուֆու կամ դաուհու), այսպես կոչված «սոյայի շոռ», սոյայի ունդերից պատրաստված սպիտակուցով հարուստ սննդամթերք։ Տոֆուն ունի չեզոք համ, այսինք սեփական համը գրեթե բացակայում է։ Սա տոֆուի առավելություններից մեկն է, քանի որ հնարավորություն է տալիս համակողմանի օգտագործել այն խոհանոցում։

Տոֆուի կտորներ, նկարված է Պեկինում

ՊատմությունԽմբագրել

Կարծիք կա, որ տոֆուն հայտնաբերվել է պատահաբար, երբ տրորված սոյայի ունդերի վրա ծովաջուր է լցվել, որը և նպաստել է սոյայի ալյուրի մակարդմանը[1]։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ տոֆուն ստացվել է մ․թ․ա․ 2-րդ դարում Չինաստանում, իսկ տարածվել է Ճապոնիայում՝ Նառա շրջանում։ Տոֆուն հիմնական սննդի մթերք է Թայլանդում, Վիետնամում և Կորեայում։

Դահուտինում գտնվող դամբարաններից մեկի բարձրաքանդակը պատկերում է տոֆույի պատրաստումը։ Բարձրաքանդակը քանդակվել է Արևելյան Խան հարստության օրոք։ Ավելի ուշ տեղեկություն տոֆուի մասին հայտնվել է միայն 10-րդ դարում[2]։

Արևմտյան երկրներում տոֆուն հայտնի է դարձել 20-րդ դարի երկրորդ կեսին։

Պատրաստման եղանակԽմբագրել

 
Մակարոններ տոֆուից

Տոֆուն ստանում են սոյայի կաթի մակարդումից տաքացման կամ ֆիլտրման արդյունքում։ Մակարդումը տեղի է ունենում կոագուլյանտի ազդեցությամբ, որի համար օգտագործվում է մագնեզիումի քլորիդ, լիմոնի թթու կամ կալցիումի սուլֆատ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. History of Tofu - Page 1
  2. Pirazzoli-t’Sertevens, M. «Two Eastern Han sites» in Nylan-Loewe, China’s Early Empires, 2010:107-8.