Լեցիտիններ (հունարենից թարգմանաբար՝ ձվի դեղնուց), խոլինֆոսֆատիդներ, ֆոսֆոլիպիդների հիմնական ֆրակցիաներից մեկը։

ՆկարագիրԽմբագրել

Լեցիտինները մոմանման, խոնավասեր նյութեր են, լավ լուծվում են սպիրտում, եթերներում, չեն լուծվում ացետոնում։ Պարունակվում են բուսական և կենդանական օրգանիզմներում, մասնակցում են կենսաբանական թաղանթների գոյացմանը։

ՍտացումԽմբագրել

Առաջանում են գլիցերինի, ճարպաթթուների, ֆոսֆորաթթվի և խոլինի մնացորդներից։ Որոշ լեցիտիններ ստացվել են սինթետիկ եղանակով։

ԿիրառումԽմբագրել

Լեցիտիններն կիրառվում են նաև սննդի, տեքստիլ, օծանելիքի արդյունաբերության մեջ։ Բժշկական պրակտիկայում՝ նյարդային համակարգի հիվանդությունների, անեմիաների դեպքում օգտագործվում է ցերեբրոլեցիտինը, որն ստացվում է խոշոր եղջերավոր անասունների ուղեղի էքստրակտից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 593