Սոմյուր (ֆր.՝ Saumur), քաղաք Ֆրանսիայում՝ տեղակայված Մեն և Լուար դեպարտամենտում, Լուար գետի ձախ ափին՝ Տուե գետի՝ նրա մեջ թափվելու շրջակայքում։ Սոմյուր գավառի սուպրեֆեկտուրան է։ 1999 թվականի տվյալների համաձայն՝ բնակչությունը կազմում է 29 857 մարդ։

Բնակավայր
ֆր.՝ Saumur[1]
Զինանշան
Blason ville fr Saumur (Maine-et-Loire) 2.svg

Panorama of Saumur.JPG
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես66,25 կմ²
ԲԾՄ30 մետր
Բնակչություն26 599 մարդ (հունվարի 1, 2018)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ49400[3]
Պաշտոնական կայքville-saumur.fr
##Սոմյուր (Ֆրանսիա)
Red pog.png

ՏնտեսությունԽմբագրել

Խաղողագործություն և գինեգործություն (փրփրուն գինու), լիկյորների պատրաստում։ Ռազմական հեծելազորային դպրոցին մոտ լինելը, ինչպես նաև խաղողի աճեցման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը փրփրուն գինիների արտադրության գործում այդ շրջանը հիմնական մրցակից դարձրին Շամպայն պրովինցիային։ Այստեղ հիմնվեցին Ackerman (հիմնադրվել է 1811 թվականին), Luis de Grenelle (1859 թվական) և այլ հայտնի ապրանքանիշերի[4] փրփրուն գինիների տներ։ Բիզնեսի հաջող զարգացմանը նպաստեցին այն սպառողները, ովքեր բանակի սպաների կազմից էին։ Այդ նույն բանակային ավանդույթի համաձայն՝ այստեղ սկսեցին արտադրվել նաև լիկյորի տեսքով ավելի թունդ խմիչքներ։ Զբոսաշրջությունը զարգանում է հենց քաղաքում գտնվող ամրոցի և դրանից ոչ շատ հեռու գտնվող Բրեզայի ստորգետնյա ամրության շնորհիվ։ Զրահատանկային տեխնիկայի թանգարանը մտնում է աշխարհի լավագույն թանգարանների տասնյակի մեջ, ինչպես նաև նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։

ՊատմությունԽմբագրել

845 թվականին Սոմյուրը թալանվել է Ռագնար Լոդբրոկի որդու՝ դանիացի վիկինգ Հասթեյնի (ֆր.՝ Hasting; մոտ. 810—893) կողմից։

1599 թվականի մարտից մինչ Նանտի Էդիկտի չեղարկումը ներառյալ, որը տեղի ունեցավ 1685 թվականին, Սոմյուրում գոյություն է ունեցել Ֆրանսիայում առաջին՝ Հուգենոտների աստվածաբանական ակադեմիան (ֆր.՝ Académie de Saumur), որը հիմնվել է Ֆիլիպ Դյուպլեսի Մորնեի կողմից և հասել իր ծաղկմանը, դրա հետ միաժամանակ ակադեմիայի պրոֆեսոր Մոիզ Ամիրոյի օրոք՝ 1633-1634 թվականներին[5], հերետիկոսության օրրանի կողմից հռչակ է ձեռք բերել։

Չնայած մարշալ Պետենի՝ հաշտեցման մասին հայտարարությանը՝ 1940 թվականի հունիսին Սոմյուրական հեծելազորային դպրոցի կուրսանտները հրաժարվում են դադարեցնել գերմանացիների հետ պայքարը։ Երեք օրվա ընթացքում այդ երիտասարդ զինվորները հարվածներ են հասցնում թշնամուն։

Տեսարժան վայրերԽմբագրել

  • Սոմյուրի ամրոց XI - XVI դարեր
  • Եկեղեցիներ՝ Սեն-Պիեր, Նոտր-Դամ դե Նանտիլի, Սեն-Նիկոլյա (XII դար), Նոտր-Դամ դեզ Արդիլիեր
  • Գոթիկա ոճով ռատուշա (XVI դար
  • 448 մ երկարությամբ քարե կամուրջ (XVIII դարի կես), որը կղզիով՝ Լուար գետի վրայով, քաղաքը միացնում է Կրուա-Վերտ արվարձանին
  • Ձիագնացության պետական դպրոց, որը հիմնվել է Լյուդովիկոս XVIII-ի հրամանով
  • Զրահատեխնիկայի թանգարան
  • Հեծելազորային դպրոցի թանգարան։

Հայտնի տեղացիներԽմբագրել

Քույր քաղաքներԽմբագրել

Փաստագրական ֆիլմերԽմբագրել

  • 2017 - Այն նույն տղաները։ Սոմյուրական կադետների մարտը / Ces gamins-là, la bataille des cadets de Saumur (ռեժիսոր՝ Ժան Պոլ Ֆարժիե / Jean-Paul Fargier), փաստագրական։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2018The National Institute of Statistics and Economic Studies, 2020.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Гид-путеводитель по Франции»։ Русский Париж։ paris1814.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-19-ին։ Վերցված է 2016-05-03 
  5. «Амюральд, Моиз Амиро»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  6. «Saumur (Frankreich)»։ havelberg.de 
  7. «Ruşeţu – satul de pe domeniul Coroanei României»։ gazetalubuzoianu 
  8. «TWINNING»։ warwicktowncouncil 

Արտաքին հղումներԽմբագրել