Լուար (գետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուար (այլ կիրառումներ)
Լուար կամ Լուարա[1] (ֆր.՝ Loire), Ֆրանսիայի ամենաերկար գետն է (1012 կմ)[2]։ Սկիզբ է առնում Սեվեններից։ Մինչև Ալեի գետաբերանը ունի լեռնային բնույթ, ապա հոսում է Լուարայի դաշտով, թափվում Բիսկայան ծոցը։ Հիմնական վտակներն են Շերը, Վիենը, Սարտը։ Նավարկելի է մինչև Ռուան քաղաքը, մատչելի է ծովային նավերի համար (գետաբերանից 543 կմ) մինչև Նանտ քաղաքը։
Ջրանցքներով միացած է Սեն, Սոն և Հռենոս գետերին։ Լուարայի ափին են Ռուան, Նեվեր, Օռլեան, Տուր, Նանտ քաղաքները։
Անվանում
խմբագրելՄեր թվարկության սահմանագծում կոչվել է Liger․ հնդեվրոպական Lig «հոսել, վազել» հիմքից։ Անվանման ժամանակակից՝ Լուար ձևը հնչյունափոխությունների արդյունք է[3]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 52. ISBN 99941-56-03-9.
- ↑ Ֆրանսիայի ամենաերկար գետը Լուարն է։ Արխիվացված 2012-06-20 Wayback Machine (ռուս.)
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուար (գետ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 675)։ |