Սոմյուրի ամրոց (ֆր.՝ Château de Saumur), ամրոց Ֆրանսիայի Սոմյուր քաղաքում, Մեն և Լուար դեպարտամենտում։ Կառուցվել է 10-րդ դարում[2]՝ Տիբո I դե Բլուայի կողմից, որպես պաշտպանական կառույց ի պաշտպանություն նորմանների հարձակումների։ Նրանից բացվում է տեսարաան դեպի Լուար և Տուե գետերը։ 1026 թվականին այն անցավ Ֆուլկ III Ներրայի ձեռքը, ով կտակեց ամրոցը իր պլանտագենետյան ժառանգներին։ 1067 թվականին ավերվելուց հետո, 12-րդ դարի վերջին ամրոցը վերակառուցվել է Անգլիայի թագավոր Հենրի II Պլանտագենետի կողմից։

Սոմյուրի ամրոց
Château de Saumur
Նկարագրություն
Տեսակամրոց
ՏեղագրությունՍոմյուր, Մեն և Լուար
Վարչական միավորՍոմյուր[1]
Գտնվում է ափինԼուար
ԵրկիրՖրանսիա
Ընթացիկ
սեփականատեր
Counts of Blois?
Քարտեզ
Քարտեզ
 Château de Saumur Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

13-րդ դարի առաջին կեսին Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը Սոմյուրը միացրեց իր արքայական տիրույթին։ Tres Riches Heures du Duc de Berry նկարազարդ ձեռագրերում ամրոցը պատկերված էր այնպես, ինչպես 1410 թվականին։

1621 թվականին ամրոցը վերածվեց բանակային զորանոցների։ Մոտ երկու դար անց Նապոլեոն Բոնապարտը այն դարձրեց պետական բանտ։

20-րդ դարի առաջին կեսին Սոմյուր քաղաքը ձեռք բերեց ամրոցը և սկսեց վերակառուցման ծրագիր՝ դեկորատիվ արվեստի թանգարան բացելու համար։ Քանի որ Սոմյուրի տարածքը հայտնի է հեծյալների ավանդույթով և ձիարշավային Cadre Noir դպրոցով, ամրոցը ծառայում է նաև որպես Ձիերի թանգարան։ Ամրոցն ունի նաև զնդան և պահակադիտանոց։ Այստեղ է տեղակայված նաև Musée de la Figurine-Jouet թանգարանը, որում ներկայացված է շատ հին խաղալիքների, զինվորների, Ֆրանսիայի թագավորների և ծաղրածուների պատկերազարդումների հավաքածու։

Սոմյուրի ամրոցը 1862 թվականից ընդգրկվել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության պատմական հուշարձանների ցանկում։ 2008 թվականից ի վեր, Սոմյուրում կան 46 շենքեր և կառույցներ, որոնք համարվում են պատմական հուշարձաններ[3]։ Կոթողների մեծ մասը կառուցված է տեղական քարով` տուֆով։ Ամենակարևոր հուշարձաններից են Սոմյուրի և մոտակա Բյուլիի ամրոցները։ Վերջինս կառուցված է Լուար գետի հարավային ափից 200 մետր հեռավորության վրա, հայտնի է իր նրբագեղ ճարտարապետության համար։ Ամրոցի ճարտարապետն է Ժան Դրոպաուն։ Այլ պատմական հուշարձաններից են Սենտ Պիերը եկեղեցին՝ Սոմյուրի կենտրոնում և Բրիաս ամրոցը, որն էլ գտնվում է գետի հյուսիսային կողմում։ Սոմյուրի ճարտարապետությունը լավ նկարագրված է Մարի Ջեյ Դյուրանդի Promenade D'architectures գրքում։ Այն հրատարակվել է Սոմյուրի զբոսաշրջության գրասենյակի կողմից։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմյուրի ամրոց» հոդվածին։