Սոկչո (կոր. 속초시, 束草市, Sokcho-si), քաղաք հարավային Կորեայի Գանգվոն նահանգում։ Գտնվում է երկրի հյուսիս-արևելյան մասում` Արևելյան ծովի ափին։

Բնակավայր
Սոկչո
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Մակերես105,25 կմ²
ԲԾՄ2 մետր
Բնակչություն79 846 մարդ (2015)
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքsokcho.gangwon.kr/foreign/eng/html/main.html
Սոկչո (Հարավային Կորեա)##
Սոկչո (Հարավային Կորեա)

Պատմություն խմբագրել

Քաղաքի ներսում մարդկանց ամենավաղ բնակավայրերը թվագրվում են բրոնզի դարից։ Հնում ժամանակակից Սոկչոյի տարածքը պատկանել է վաղ կորեական Գոգուրեո նահանգին, իսկ VI դարում անցել է Սիլլա նահանգի վերահսկողության տակ։ 757 թվականի վարչական բարեփոխումից հետո այստեղ ձևավորվել է Իննյոնգյուն (Ինյոնգ շրջան) վարչական միավորը։ 1221 թվականին (Գորյոյի դինաստիա) տարածքը մտավ Յանջուի կազմի մեջ։

Սոկչոյի ամենահին հիշատակումը թվագրվում է 1760 թվականին. քաղաքը քարտեզագրվել է Չոսոն նահանգին։

1945 թվականի օգոստոսի 24-ից մինչև 1951 թվականի հունվարի 8-ը Սոկչոն ղեկավարվում էր հյուսիսային կոմունիստական կառավարության կողմից, որից հետո այն վերագրավվեց հարավկորեական զորքերի կողմից։

1963 թվականին Սոկչոյին տրվել է քաղաքի կարգավիճակ[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Սոկչոն տեղակայված է Ճապոնական ծովի ափին` Ապառազմականացված գոտուց 62 կմ դեպի հարավ և համարվում է Սորաքսան ազգային պարկի դարպասը։ Սոկչոն Պրիմորիեի երկրամասի հետ կապող լաստանավային անցում կա։

Սոկչոյի կլիման փոքր-ինչ տարբերվում է Կորեայի մայրցամաքային մասի կլիմայից։ Քաղաքը արևմուտքից շրջապատված է լեռներով և գտնվում է ծովի ափին, այդ իսկ պատճառով դրա կլիման գտնվում է օվկիանոսի ազդեցության տակ։ Տարվա միջին ջերմաստիճանը 11.8 °C է, տարվա միջին տեղումների քանակը` 1300 մմ, քամու միջին արագությունը 3.1 մ/վ[2]։

Բնակչություն խմբագրել

Բնակչության դինամիկան ըստ տարիների.

1970 1975 1980 1985 1990 1995 2000 2005 2010
73 024 71 351 65 759 69 430 73 758 81 979 87 880 84 706 80 505

Վարչական բաժանում խմբագրել

Սոկչոն վարչականորեն բաժանվում է 8 տոնի (դոնի)[3]։

Անվանում Հանգըլ Տարածք, կմ² Բնակչություն, մարդ
Իյոնանդոն 영랑동 7,60 6217
Կյոդոն 교동 0,75 13 066
Կիմհոդոն 금호동 1,43 7976
Նահակդոն 노학동 22,29 23 412
Տոնմյոնդոն 동명동 0,78 4360
Տեպհոդոն 대포동 65,89 3933
Չոյանդոն 조양동 5,62 20 915
Չոնհոդոն 청호동 0,94 4720

Տնտեսություն խմբագրել

Տնտեսության բյուջետային ոլորտը զբոսաշրջությունն է։ Լողափերի շերտը և հայտնի Սորաքսան լեռների շրջակայքը քաղաք են կանչում բազմաթիվ այցելուների ինչպես Հարավային Կորեայից, այնպես էլ արտերկրից։

Քաղաքի բյուջեն 2003 թվականին կազմում էր 160.700 մլրդ վոն (մոտավորապես 150 մլն դոլար)[4]։

Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր խմբագրել

Պատմական.

  • Սինհինսա բուդդայական վանքը` կառուցված 1750 թվականին։ Համարվում է երկրի ամենամեծ բուդդայական տաճարներից մեկը։
  • Հյանսոնսաջիի եռահարկ նստավայրը (VIII դար)` Սիլլայի թագավորության օրոք

Բնական.

  • Սորաքսան ազգային պարկը։ Ազգային պարկի մոտակայքում, Սորաքսան լեռան վրա կան բազմաթիվ տուրիստական ուղիներ և հնագույն հուշարձաններ։
  • Բիրյոն և Տովանսոն ջրվեժներ։
  • Չոկսան տաք ջրեր։ Հիմա այդ տաք ջրերի տեղում տեղակայված է մեծ բուժիչ հանգստավայր։
  • Յոնգարանհո լիճ, որի մակերեսը կազմում է 1140 կմ²։ Ափամերձ մասում կան բազմաթիվ հյուրանոցներ ու ռեստորաններ[5]։

Փառատոններ.

  • Կորեական ազգային մշակույթի փառատոն։ Անցկացվում է ամեն տարի 3 օրվա ընթացքում` սեպտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին։
  • Ձյան փաթիլների փառատոն Սորաքսան լեռան վրա.
  • Արևածագը դիմավորելու ամանորյա փառատոն (Սոկչոյում ածխարհագրական դիրքի պատճառով արևը ավելի շուտ է դուրս գալիս, քան Կորեայի այլ շրջաններում)[6]։

Խորհրդանիշներ խմբագրել

Ինչպես երկրի մյուս քաղաքներն ու շրջանները, Սոկչոն ևս ունի մի շարք խորհրդանիշներ[7].

  • Ծաղիկ. քրիզանթեմ` խորհրդանշում է քաղաքաբնակների հարստությունն ու բարեկեցությունը։
  • Ծառ. գինկգո` խորհրդանշում է շարունակական առաջընթացը։
  • Թռչուն. աղավնի`խորհրդանշում է քաղաքի բնակիչների բարեկամությունը և նրանց խաղաղ տրամադրվածությունը։

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «История Сокчхо» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. «География Сокчхо» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. «Административное деление Сокчхо» (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. «Экономика Сокчхо» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. «Достопримечательности Сокчхо» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. «Туризм в Сокчхо» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. «Символы Сокчхо». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. https://www.taitung.gov.tw/en//cp.aspx?n=13305
  9. http://www.jeongeup.go.kr/eng/index.jeongeup?menuCd=DOM_000000302004000000

Արտաքին հղումներ խմբագրել