Սոլոնիկի
Սոլոնիկի (ռուս.՝ Солоники), նախկինում հայաբնակ գյուղ, այժմ միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 8 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 64 կմ հյուսիս-արևմուտք, Ցուսկվաջ գետի ափին, ծովի մակարդակից 45 մ բարձրության վրա։
Միկրոշրջան | |||
---|---|---|---|
Սոլոնիկի | |||
Солоники | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Շրջան | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Համայնք | Լազերևի շրջան | ||
Հիմնադրված է | 1867 թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1961 թվականից | ||
ԲԾՄ | 45 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ, հույներ | ||
Հեռախոսային կոդ | +7 862 | ||
Փոստային ինդեքս | 354 233 | ||
Փոստային դասիչ | 354233 | ||
| |||
Պատմական ակնարկ
խմբագրելՄինչ Կովկասյան պատերազմի ավարտը (1864 թ.), գյուղի տարածքում ապրել է ադըղեների Ցուս տոհմը, իսկ գյուղը կոչվել է Ցուսկվաջ (ադըղեերեն` Цускъуадж), որը նշանակում է «Ցուս տոհմի գյուղ»։ 1864 թվականին, տեղի ողջ բնակչությունը աքսորվել է Օսմանյան կայսրություն, քանի որ չէին ցանկանում հպատակվել Ռուսական կայսրությանը։ Աստիճանաբար, լքված գյուղի տարածքում սկսել են բնակություն հաստատել ռուսներ և Օսմանյան կայսրությունից գաղթած հույներ և հայեր։
Ըստ ռուսական աղբյուրների, գյուղի տարածքում ապրել է ռուսական բանակի ավագ, կալվածատեր Սելյանիկ-Կրասը, որի անունից էլ գյուղն ստացել է իր անվանումը, սակայն հետագայում, այստեղ տեղափոխված հույների կողմից, այն դարձել է Սոլոնիկի, որը նրանց հիշեցնում էր իրենց հարազատ հունական Սալոնիկ քաղաքի մասին։ Սև ծովի ափին գտնվող «Սոլենիկ-Կրասի կալվածքի» մասին, 1896-1897 թվականներին նշել է ռուս աշխարհագրագետ Ալեքսանդր Վոեյկովը։
1961 թվականին գյուղն ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և ստացել ներքաղաքային միկրոշրջանի կարգավիճակ։ Բնակիչներն զբաղվում են բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։ Սոլոնիկիում կա միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկայան և բազմաթիվ մասնավոր հյուրանոցներ ու հոսթելներ։
Հայերի հիմնական զանգվածը եկել է 1936 թվականին։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 491)։ |