Ալեքսանդր Վոեյկով
Ալեքսանդր Իվանովիչ Վոեյկով (ռուս.՝ Александр Иванович Воейков, մայիսի 8 (20), 1842[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 27 (փետրվարի 9), 1916[1], Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[2]), ռուս աշխարհագրագետ և կլիմայագետ, Ռուսաստանում կլիմայագիտության հիմնադիրը։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1910)։
Ալեքսանդր Վոեյկով Александр Воейков | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 8 (20), 1842[1] Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հունվարի 27 (փետրվարի 9), 1916[1] (73 տարեկան) Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[2] |
Գերեզման | Նիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | օդերևութաբան, աշխարհագրագետ և կլիմայաբան |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան |
Գործունեության ոլորտ | Օդերևութաբանություն, Կլիմայագիտություն և աշխարհագրություն |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Գյոթինգենի համալսարանը, ստացել փիլյան դոկտորի աստիճան (1865), 1880 թվականին Մոսկվայի համալսարանում՝ ֆիզիկական աշխարհագրության պատվավոր դոկտորի աստիճան, 1885 թվականից՝ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։
Գիտական գործունեությունը
խմբագրելԿատարել է ուղևորություններ ու ճանապարհորդություններ Ռուսաստանում, Կովկասում, Ղրիմում, Միջին և Առաջավոր Ասիայում, Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային, Կենտրոնում ու Հարավային Ամերիկայում, Չինաստանում, Ճապոնիայում։ Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների։ Հիմնական աշխատությունները վերաբերում են կլիմայական բազմաթիվ պրոցեսների գիտական վերլուծություններին։ Նրա կապիտալ աշխատության («Երկրագնդի և հատկապես Ռուսաստանի կլիմաները», 1884 թվական) մեջ վերլուծված է կլիմայագոյացնող գործոնների ոլորտը և կլիմայի փոխներգործությունը բնության մյուս բաղադրիչների հետ։ Աշխատության մեջ համառոտակի վերլուծված է նաև Հայկական լեռնաշխարհի կլիմայական հիմնական առանձնահատկությունները։ Վոեյկովն առաջին անգամ կիրառել է կլիմայական և աշխարհագրական երևույթների ուսումնասիրության հաշվեկշռի մեթոդը, տվել ձյան մասին ուսմունքի և հնակլիմայագիտության հիմունքների մշակումը, գետերի ըստ ջրաբանական ռեժիմի դասակարգման սխեման։ Վոեկովին անդրադարձել է նաև կլիմայագիտության կիրառական շատ հարցերի՝ կուրորտային վայրերի կլիման (Բորժոմ, Սև ծովի ափ), թեյի և ցիտրուսայինների մշակման հնարավորություններն Անդրկովկասում, մշակել հողերի մելիորացիայի գիտության հիմունքները։ Ռուսական աշխարհագրական ընկերության օդերևութաբանական հանձնաժողովի կազմակերպիչն էր, նրա անփոփոխ նախագահը։ Հիմնադրել է առաջին օդերևութաբանական ամսագիրը՝ «Մետեորոլոգիչեսկի վեստնիկ», 1891-1935 թվականներին։ Վոեկովի անունով է կոչվել գլխավոր գեոֆիզիկական դիտարանը, նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 WorldCat Entities — OCLC, Inc., 2022.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Воейков Александр Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Վոեյկով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 483)։ |