Ադըղեներ (ռուս.՝ Адыге́йцы, ադըղ. Адыгэ), հյուսիսկովկասյան չերքեզական էթնիկ խումբ, որը նաև պատկանում է աբխազա-ադըղեական ժողովուրդներին։ Բնակվում են Ադըղեայի Հանրապետությունում, Կրասնոդարի երկրամասում և հարևան շրջաններում։ Ընդհանուր թիվը՝ 128 հազար մարդ (2010), լեզուն ադըղեերենն (արևմտա-չերքեզերեն) է[1], իսկ հավատքը իսլամը։

Ադըղեներ
Ընդհանուր քանակ

128 000

Բնակեցում
Ռուսաստան Ռուսաստան: 124 835
Ադըղեայի Հանրապետություն Ադըղեայի Հանրապետություն: 107 048
Կրասնոդարի երկրամաս Կրասնոդարի երկրամաս: 13 834
Լեզու(ներ)
ադըղեերեն, կաբարդա-չերքեզերեն
Հավատք(ներ)
իսլամ
Բարեկամական էթնիկ խմբեր
չերքեզներ, կաբարդացիներ

Պատմություն

խմբագրել

Ադըղեները ազգակից են կաբարդացիներին և չերքեզներին, անցյալում այդ երեք ժողովուրդները մի ազգ էին եղել հայտնի էին «չերքեզներ» ընդհանուր անվամբ։ Չնայած դրան, խորհրդային դասակարգումը բաժանում էր չերքեզներին հետևյալ կերպով՝ ադըղեները (չերքեզներ Ադըղեայում), չերքեզներ (չերքեզներ Կարաչայ-Չերքեզիայում), կաբարդացիներ (Կաբարդա-Բալկարիայում), և շապսուգներ (Կրասնոդարի երկրամասում)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Hewitt, George (2005). «North West Caucasian». Lingua. 115 (1–2): 17. doi:10.1016/j.lingua.2003.06.003. Արխիվացված օրիգինալից 24 September 2017-ին. Վերցված է 16 April 2017-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադըղեներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 73