Սոլոմոն Աշ
Սոլոմոն Էլիոտ Աշ (անգլ.՝ Solomon Eliot Asch, սեպտեմբերի 14, 1907[1][2][3], Վարշավա, Ռուսական կայսրություն[4] - փետրվարի 20, 1996[1][2][3], Haverford[5]), լեհական ծագմամբ ամերիկացի հոգեբան[9][10][11], կոնֆորմիզմին նվիրված հայտնի գիտափորձերի հեղինակ։
Սոլոմոն Աշ լեհ.՝ Solomon Asch | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1907[1][2][3] Վարշավա, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | փետրվարի 20, 1996[1][2][3] (88 տարեկան) Haverford[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Լեհաստան |
Մասնագիտություն | հոգեբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ռատգերսի համալսարան, Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Բրուքլինի քոլեջ[6], Փենսիլվանիայի համալսարան և Սուորթմոր քոլեջ |
Գործունեության ոլորտ | Սոցիալական հոգեբանություն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան[6], Նյու Յորք քաղաքի քոլեջ[6] և Նյու Յորքի քաղաքային համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[4] |
Տիրապետում է լեզուներին | լեհերեն և անգլերեն[7] |
Գիտական ղեկավար | Մաքս Վերտհայմեր |
Պարգևներ | |
Solomon Asch Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍոլոմոն Աշը ծնվել է Վարշավայում և 1920 թվականին արտագաղթել ԱՄՆ, որտեղ 1928 թվականին Նյու Յորքի քաղաքային քոլեջում ստացել է բակալավրի աստիճան։ Ստացել է Կոլումբիայի համալսարանի մագիստրոսի և դոկտորի աստիճան` Գեշտալտ հոգեբանության հիմնադիր Մաքս Վերտհայմերի ղեկավարությամբ։ Դասախոսական գործունեության մեծ մասն (19 տարի) անցկացրել է Սուորթմոր քոլեջում, Վոլֆգանգ Կյոլերի հետ նույն թիմում։
1943 թվականին Աշը փոխարինել է Մաքս Վերտհայմերին՝ Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցի հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնում։
Հերման Վիթքինի հետ համագործակցել է կոգնիտիվ ոճերի տեսության մշակման հարցում։
1951 թվականի մայիսի 14-ին Հարոլդ Գյուցքովի «Խմբեր, առաջնորդություն և մարդիկ» (անգլ.՝ Groups, Leadership and Men) հավաքածուի մեջ ընդգրկվել է Սոլոմոն Աշի կողմից գրված «Խմբակային ճնշումների ազդեցությունը դատողությունների այլակերպման և աղավաղման վրա» (անգլ.՝ Effects of Group Pressure on the Modification and Distortion of Judgments) գլուխը։ Այդ գիտափորձի համար սենյակ են հրավիրվում փորձին մասնակցող ութ հոգի։ Բոլոր մասնակիցները, բացի մեկից, դերասաններ էին և գիտափորձի դիտակետում մնացած մասնակցի արձագանքն էր առ դերասանների վարքը։ Դերասանները տեղյակ էին, թե որն է գիտափորձի նպատակը, բայց գիտափորձի արդյունքում դա որևէ կերպ չէր արտահայտվում։ Գիտափորձի ընթացքում ուսումնասիրվող ուսանողներին ցուցադրվում էր քարտ, որի վրա պատկերված էր ուղղահայաց գիծ։ Դրանից հետո ուսումնասիրվողին ցուցադրվում էր մեկ այլ քարտ, որի վրա պատկերված էին երեք ուղղահայաց գծեր, որոնցից մեկը հավասար էր առաջին քարտի գծին, մյուս երկուսը` դրանից արտահայտված կարճ և երկար էին։ Աշի գիտափորձի բոլոր մասնակիցները առաջին երկու հարցերին տալիս էին միանման և ճիշտ պատասխաններ։ Սակայն երրորդ փուլում դերասանները տալիս էին միանման և սխալ պատասխաններ, ինչից ուսումնասիրվողը շփոթվում էր։ Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ ուսումնասիրվողների 75 %-ը համաձայնվել է մեծամասնության արտահայտած սխալ կարծիքի հետ[12][13][14][15]։
1966 թվականին Աշը հիմնել է Ռաթգերսի համալսարանի Կոգնիտիվ ուսումնասիրությունների ինստիտուտը[16]։
Աշի աշակերտներից առավել հայտնի է Սթենլի Միլգրեմը, որը նրա ղեկավարությամբ Հարվարդի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Նա նաև հայտնի է իր վարքաբանական գիտափորձով։
Մրցանակներ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Deutsche Nationalbibliothek Record #118951610 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 https://www.gf.org/fellows/all-fellows/solomon-e-asch/
- ↑ CONOR.Sl
- ↑ https://www.apa.org/about/awards/scientific-contributions?tab=3
- ↑ Nasher, Jack (2018 թ․ նոյեմբերի 13). Convinced!: How to Prove Your Competence & Win People Over. Berrett-Koehler Publishers. ISBN 9781523095605. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին – via Google Books.
- ↑ «Who is Solomon Asch?». Study.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Grasset, Léo (2016 թ․ հոկտեմբերի 27). How the Zebra Got its Stripes: Tales from the Weird and Wonderful World of Evolution. Profile. ISBN 9781782832430. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին – via Google Books.
- ↑ Asch, S.E. (1951). Effects of group pressure on the modification and distortion of judgments. In H. Guetzkow (Ed.), Groups, leadership and men(pp. 177–190). Pittsburgh, PA:Carnegie Press.
- ↑ Asch, S.E. (1952b). "Social psychology". Englewood Cliffs, NJ:Prentice Hall.
- ↑ Asch, S.E. (1955). «Opinions and social pressure». Scientific American. 193 (5): 31–35. doi:10.1038/scientificamerican1155-31.
- ↑ Asch, S.E. (1956). «Studies of independence and conformity. A minority of one against a unanimous majority». Psychological Monographs. 70 (9): 1–70. doi:10.1037/h0093718.
- ↑ Rock, Irvin. The Legacy of Solomon Asch: Essays in Cognition and Social Psychology, Lawrence Erlbaum, 1990.
- ↑ John Simon Guggenheim Foundation | Solomon E. Asch
Արտաքին հղումներ
խմբագրել- Solomon Asch: Forming Impressions of Personality Full text of the classic journal article that introduced the concept of central versus peripheral traits and the "halo effect".
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլոմոն Աշ» հոդվածին։ |