Սոբորնայա հրապարակ (Վիբորգ)
Սոբորնայա հրապարակ, հրապարակ Վիբորգի կենտրոնում, որը սահմանակից է Կրեպոստնայա փողոցին, Լադանովի փողոցին, Դիտարանի փողոցին և Թատերական փողոցին։ Այն համարվում է քաղաքաշինական համալիրի հազվադեպ հանդիպող տարր` Երեք հրապարակների «կասկադ», որոնք տեղակայված են նույն տարածական անկյունագծով (Սոբորնայա, Թատերական և Շուկայի)։
Սոբորնայա հրապարակ | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Վիբորգ |
Վայր | Հին քաղաք (Վիբորգ) |
Կազմված է | Vyborg Hofgericht President's House? և Vyborg Hofgericht House? |
Անվանվել է | Transfiguration Cathedral, Vyborg? |
Մակերես | |
Պատմություն
խմբագրելՇվեդիայի արքա Յուհան III-ի (1537-1592) հրամանագրով նախագծված քաղաքային գլխավոր հրապարակը, որը գտնվում էր Վիբորգի քաղաքային պատի կենտրոնում և որին միացել է քաղաքի ամրությունների հետ, ձևավորվել էր նոր քաղաքային շրջան, որը կոչվում էր ամրապատնեշ։ Հրապարակը շրջապատող շինությունները, որոնք կոչվում էին Մեծ ամրապատնեշի հրապարակ (կամ պարզապես Ամրապատնեշի հրապարակ), երկար ժամանակ մացել է աննկատ։ Միայն կայսրուհի Եկատերինա II-ի օրոք, որը 1794 թվականին հաստատեց Վիբորգի նոր պլանը, սկսվեց կլասիցիզմի ոճով հասարակական շենքերի համալիրի շինարարությունը` քաղաքի մայր տաճարը, փոխարքայի պալատը, քաղաքապետարանի շենքը (մագիստրատ կամ նոր ռատուշա), պայտաձև քարվանսարայի շենքը և այլ պետական հիմնարկների շենքեր[1]։ Որոշ ժամանակ հրապարակը կոչվել է Եկատերինյան, բայց կայսրուհու մահից հետո այս անունը փոխարինվել է դրան զուգահեռ օգտագործված ևս երկուսով՝ Սոբորնայա և Նոր Ռատուշայի հրապարակ։
Ճարտարապետական համալիրի կենտրոնն է դարձել ուղղափառ Սպասո-Պրեոբրաժենսկի Սոբորնայա շենքը, որը Վիբորգի պատմության ողջ ժամանակաշրջանում օգտագործվել է իր նպատակային նշանակությամբ (հատակագծում նշված է A տառով)։ Հրապարակը ձևավորող մյուս շենքերը ժամանակի ընթացքում փոխել են իրենց նպատակային նշանակությունը, պետական շենքերի փոխարեն (հատակագծում նշված է 2 թվով), Պավել I-ի (1796-1801) օրոք կառուցվել են զորանոցներ, փոխարքայի պալատը (գլխավոր նահանգապետի տունը, որը հատակագծում նշված է B տառով) 1839 թվականին զբաղեցվել է Վիբորգի դատարանի կողմից, իսկ Ջակոմո Կվարենգիի նախագծած քարվանսարայի շենքի (հատակագծում նշված է 3 թվով) կառուցումը չի ավարտվել (միայն կառուցվել է նրա արևելյան թևը, որն ապամոնտաժվել է 1913 թվականին)։ Դրա տեղը զբաղեցրել է շենքերի ընդլայնված համալիր` ներառյալ Վիբորգի ռատուշան, որը կառուցվել է 1795-1797 թվականներին (հատակագծում նշված է 4 համարով), ինչպես նաև քաղաքային թատրոնը և քաղաքային ժողովի (Societe) շենքը` հյուրանոցով, ռեստորանով և հանդիսադահլիճով, որոնք կառուցվել են 1832-1843 թվականներին Անդրես Գրանշտեդտի նախագծով։ Այս տիպի հասարակական հավաքույթների շենքերը (Societetshus կամ Seurahuone) 19-րդ դարում կառուցվել են Շվեդիայի և Ֆինլանդիայի շատ քաղաքներում` պաշտոնական միջոցառումների, տոնակատարությունների, հանդիսավոր ընթրիքների և հասարակության բարձր խավի պարահանդեսների համար։ Հրապարակի կառուցապատումն հիմնականում ավարտվել է 1847 թվականին Վիբորգի դատարանի նախագահի պալատի կառուցմամբ, իսկ 19-րդ դարի վերջին` ռուսական տարրական և ռեալական ուսումնարանների շենքերի կառուցմամբ։ «Նոր» բառը հրապարակի անունից հանվել է այն բանից հետո, երբ Հին ռատուշայի հրապարակը 1929 թվականին վերանվանվել է Տորգիլս Կնուտսսոնի հրապարակ։ 1934 թվականին, Ունո Ուլբերգի նախագծով վերակառուցվել է հասարակական շենքերի համալիրը` հյուրանոցի տարածքները հարմարեցնելով քաղաքապետարանի կարիքների համար։
1940 թվականից հրապարակը կորցրել է իր նշանակությունը որպես քաղաքի գլխավոր հրապարակ և վերանվանվել Թատերական։ Այդ անունը մնացել է երկար ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ խորհրդա-ֆիննական պատերազմների (1941-1944) ընթացքում այրվել են քաղաքային թատրոնի, քաղաքապետարանի և հյուրանոցի շենքերը[2]։ 1962 թվականին վերակառուցված քաղաքապետարանի շենքը հարմարեցվել է կինոթատրոնի համար («Վիբորգ», ապա «Վիբորգ-Պալաս»)։ 2004 թվականից հրապարակը կրկին կոչվել է Սոբորնայա։ 2014 թվականից փոխարքայի նախկին պալատը հատկացվել է Ռուսական ուղղափառ եկեղեցու թեմական հաստատություններին[3]։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Սպասո-Պրեոբրաժենսկու տաճար (Սոբորնայա հրապարակ, շենք 1), ճարտարապետ` Նիկոլայ Լվով, 1795-1889
- Թեմական կենտրոն (Փոխարքայի նախկին պալատը, Դիտաշտարակի փողոց, 29), ճարտարապետ` Կարլ Շպեկլե, 1784։
- Մանկապարտեզ (Վիբորգի դատարանի նախագահի նախկին պալատ, Դիտաշտարակի փողոց, 27), ճարտարապետ` Էրնստ Լորման, 1847։
- «Ալեքսանդրովսկի» պոլիտեխնիկական քոլեջ, նախկին ռուսական ռեալական ուսումնարան, ճարտարապետ` Ն. Ա. Կուրվոազե, 1884։
- N 1 դպրոց, ռուսական նախկին տարրական ուսումնարան, ճարտարապետ` Լեանդեր Իկոնեն, 1896։
-
Սպասո-Պրեոբրաժենսկու տաճար
-
Թեմական վարչական շենք (փոխարքայի նախկին պալատ)
-
Մանկապարտեզ (Վիբորգի գոֆգերիխտի նախագահի նախկին պալատ)
-
«Ալեքսանդրովսկի» պոլիտեխնիկական ուսումնարան (նախկին ռուսական ռեալական դպրոց)
-
Դպրոցի շենք (նախկին ռուսական հիմնական դպրոց)
-
Հյուրանոցի և քաղաքապետարանի շենքերը (չեն պահպանվել)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ю.И.Китнер. Новое о Переображенском соборе в Выборге
- ↑ Выборг
- ↑ «Новая жизнь старого особняка». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
Գրականություն
խմբագրել- Волкова Л.Г. Площади Выборга / Ред. Л.И. Амирханов. — СПб: «Остров», 2011. — 96 с.
- Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8.
- Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սոբորնայա հրապարակ (Վիբորգ) կատեգորիայում։ |