Լադանովի փողոց, փողոց Վիբորգի պատմական մասում։ Համարվում է Հարավային պատվար փողոցի շարունակությունը՝ Թատերական փողոցից մինչև Ամրոցային փողոց։

Լադանովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՎիբորգ
ՏեղանքՀին քաղաք (Վիբորգ)
Անվանվել էՊյոտր Լադանով
Փոստային ինդեքս188800

Պատմություն

խմբագրել
 
Ա. Տորստենսոնի հատակագիծը

Փողոցն անցնում էր հին քաղաքային պատի գծի երկայնքով, որը ապամոնտաժվել էր 19-րդ դարի կեսերին։ Հոֆգերիխտյան կամ Հոֆգերիխտի փողոց (շվեդ.՝ Hovrättsgatan) պատմական անունը կոչվել է կայսերական Վիբորգյան Հոֆգերիխտի անունով (Ֆինլանդիայի Մեծ դքսության երկրորդ ատյանի երեք դատարաններից մեկը, որը գտնվում է թիվ 27 հասցեում, այժմ՝ Դիտարանի փողոց)[1]։

Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո պաշտոնական դարձավ անվան ֆիննական տարբերակը՝ Hovioikeudenkatu[1] (Դատարանի փողոց, ֆիններեն՝ Hovioikeus - դատարան)։ 1930-ական թվականներին, Պանցերլաքս ամրոցի վերակառուցման, թանգարանի և արվեստի դպրոցի շենքի, ինչպես նաև ֆունկցիոնալիզմի ոճով շվեդա-գերմանական լյութերական համայնքի շենքի կառուցման ընթացքում ձևավորվեց փողոցների ժամանակակից կառուցապատումը։ Խորհրդային Վիբորգում փողոցը վերանվանվեց Լուժսկայա[1]։

Ժամանակակից անվանումը փողոցը ստացել է 2004 թվականին՝ ի պատիվ խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Վիբորգի պատվավոր քաղաքացի Պյոտր Լադանովի (1904-1989)[2]։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Փողոցում տեղակայված բոլոր շենքերը, որպես ճարտարապետական հուշարձաններ, ներառված են մշակութային ժառանգության օբյեկտների գրանցամատյանում։

Ծանոթագրություններ

խմբագրել