Ունո Ուլբերգ

ֆինն ճարտարապետ

Ունո Վերներ Ուլբերգ (շվեդերեն՝ Uno Werner Ullberg, հունվարի 15, 1879(1879-01-15) կամ փետրվարի 15, 1879(1879-02-15)[1], Վիբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 12, 1944(1944-01-12)[1], Հելսինկի, Ֆինլանդիա[1]), ֆինն ճարտարապետ, ով հիմնականում ապրել և ստեղծագործել է Վիբորգում։

Ունո Ուլբերգ
շվեդերեն՝ Uno Werner Ullberg
Ullberguno.jpg
Ի ծնեֆին.՝ Uno Werner Ullberg
Ծնվել էհունվարի 15, 1879(1879-01-15) կամ փետրվարի 15, 1879(1879-02-15)[1]
ԾննդավայրՎիբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 12, 1944(1944-01-12)[1] (64 տարեկան)
Վախճանի վայրՀելսինկի, Ֆինլանդիա[1]
Ոճ(եր)ֆունկցիոնալիզմ, Հյուսիսեվրոպական նեոկլասիցիզմ և Հյուսիսային մոդեռն ոճ
ԿրթությունՀելսինկիի պոլիտեխնիկական համալսարան
Uno Ullberg Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ունո Ուլբերգը ծնվել է 1879 թվականի փետրվարի 15-ին, Վիբորգում։ 1898 թվականին ավարտել է Վիբորգի լիցեյը, 1903 թվականին՝ Հելսինգֆորսի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով ճարտարապետության դիպլոմ։ Մինչև 1906 թվականն աշխատել է «Ուսկո-Նյուստրյոմ-Պետրելիուս-Պենտտիլիա» ճարտարապետական բյուրոյում, իսկ 1906 թվականին վերադարձել է Վիբորգ, որտեղ ճարտարապետ Կլասս Ակսել Գյուլդենի հետ միասին բացել է «Գյուլդեն-Ուլբերգ» (Gyldén & Ullberg) մասնավոր ճարտարապետական բյուրոն, որը գոյատևել է մինչև 1909 թվականը։ Փակվելուց հետո բյուրոն սկսել է ինքնուրույն գործունեություն իրականացնել։ 1927 թվականին Ուլբերգը եղել է Ֆինլանդիայի գրական ընկերության հատուկ տեղանունային հանձնաժողովի տեղական բաժնի համանախագահ (Օ. Մեուրմանի հետ միասին)[2][3]։

1926 թվականին Վիբորգում կայացած Սկանդինավիայի ճարտարապետների համագումարում բարձր են գնահատվել Ուլբերգի նախագծած շենքերը։ 1932-1936 թվականներին նա զբաղեցրել է Վիբորգի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վիբորգում կառուցել է մի շարք շենքեր, իսկ 1922 թվականին մասնակցել է Վիբորգի Կլոր աշտարակի վերականգնմանը։ Բացի այդ, Ուլբերգի կառուցած շենքերը կարելի է հանդիպել Հելսինկիում, Օուլուում, Պրիոզերսկում, Իմատրայում և Սորտավալայում։

ԿառույցներԽմբագրել

 
Էրմիտաժ-Վիբորգ» կենտրոն (Viipurin taidemuseo)
 
Քաղաքային հիվանդանոց Օուլուում

Կառույցներ ՎիբորգումԽմբագրել

  • Հակման և Կօ ընկերության շենքը, «Գրանիտե պալատ»։ Հյուսիսային պատվար փողոց (Pohjoisvalli), 5 / Պոդգորնայա փողոց (Piispankatu), 14 (1908, Ա. Գյուլդենի հետ համատեղ),
  • «Ֆր. Շալիենի զովացուցիչ ըմպելիքների և հանքային ջրերի ֆաբրիկայի» գրասենյակ և խանութ, Խաղաղության փողոց (Pellervonkatu), 8 (1908 թվական, Ա. Գյուլդենի հետ համատեղ),
  • «Կուլմահալլ», առևտրային շինություն կինոթատրոնով, որը երկու կողմից ավարտվում է բարձր գլխանիստ ճակտոնապատով։ Լենինի պողոտայի (Torkkelinkatu) և Կարմիր հրապարակի (Punaisenlahteentori) հատման կետում, 1908 թվական, Ա. Գյուլդենի հետ համատեղ։ (Քանդվել է 1937 թվականին),
  • Փայտյա տաղավար Պապուլա լեռան վրա գտնվող զբոսայգում (1909 թվական, Ա. Գյուլդենի հետ համատեղ),
  • Միացյալ բանկ և ռեստորան «Լեհտովաարա», Ամրոցային փողոց (Linnankatu), 24 (1911),
  • Բնակելի տուն Լենինգրադյան պողոտա (Karjalankatu), 10, Ֆինլանդական առևտրական բանկ և բնակելի տուն «Կարելիա» ԲԸ, Լենինի պողոտա (Torkkelinkatu), 12 (1911-1915, այլ տվյալներով` 1914 թվական),
  • Ե. Վ. Սելլգրենի առանձնատունը (Venajansaari), 1913,
  • Կրեպոստնոյ և Նովոյ Զաստավի փողոցների անկյունում վերականգնված տուն (Linnankatu, Uusiportinkatu), 1916 (Չի պահպանվել։ Տան տեղում այժմ գրաֆիտիներով ավտոկանգառ է),
  • Ռիխարդի գործարար և բնակելի տներ, Կրեպոստնայա փողոց 14 (Linnankatu, 1918),
  • Դիպպելի տուն, Կրասնոֆլոտսկայա փողոց 1 (Harmaidenveljestenkatu, 1921),
  • Վիբորգի թատրոնը վերակառուցվել է 1922 թվականին, ինտերիերը նույնպես վերակառուցվել է Ուլբերգի ձևավորմամբ (Նոր ռատուշայի շենքերի համալիր),
  • Բնակելի տուն, Յուժնիյ վալ 18, 20 (Etelävalli, 1923),
  • «Համկան և Կո» ընկերության շաքարի պահեստ, Պրոգոննայա փողոց 8 (Karjaportinkatu, 1925),
  • Կլոր աշտարակի վերակառուցում՝ որպես պատմական ռեստորան, Ռինոչնայա հրապարակ (1925),
  • Varjo («Ստվեր») ընկերության բնակելի տուն, Յուժնի վալ 26 (Etelävalli, հատվում է Կրասինի փողոցի հետ (Pamppalankatu), 1927,
  • Քաղաքային հիվանդանոցի կանանց բաժանմունք, Սբորնայա փողոց 2 (Sepänkatu, 1928-1937, այլ տվյալներով` 1935),
  • «Карьяла» թերթի խմբագրություն, այժմ` «Վիբորգ» հյուրանոց, Լենինգրադսկի պողոտա 19 (Karjalankatu, 1929),
  • Գթության քույրերի վիբորգյան հիվանդանոց, Օկտյաբրսկայա փողոց 2 (1930),
  • Պանցերլակս բաստիոնում գեղարվեստի դպրոց և գեղարվեստական թանգարան, Պյոտր Լադանովի փողոց 1 (Hovioikeudenkatu, 1931),
  • Քաղաքային գրավատուն, Վիբորգսկայա փողոց (Luostarinkatu), 4 (1931),
  • Շվեդ-գերմանական եկամտաբեր տուն, Վիբորգսկայա փողոց (Luostarinkatu), 21 (1932),
  • Մարզադաշտ (այժմ` «Ավանգարդ» մարզադաշտ) (1932),
  • Ամառային «Կանաչ թատրոն» (1932),
  • Շրջանային արխիվ, Շտուրմա փողոց 1 (Tervaniemenranta, 1933),
  • 1934 թվականին կառուցել է Seurahuone հյուրանոցը, քաղաքային դահլիճով, 150 հոգու համար նախատեսված թատրոն և ռեստորան (Ներառվել է Նոր ռատուշայի շենքերի համալիրում։ Պատերազմից հետո ապամոնտաժվել է),
  • Հրդեհից հետո «Էսպիլյա» ռեստորանի և Էսպլանդե զբոսայգում հանդիսություների բեմի վերականգնում (Torkkelinpuisto, 1934),
  • Viipuri Gas gasworks-ի գրասենյակ և խանութ, Տեատրալնայա փողոց (Kaarle Knuutinpojankatu), 1935,
  • Ավտոբուսի կայարանի ընդլայնում (1936 կամ 1937),
  • Բոլոր սրբերի եկեղեցի Ռիստիմյակում` նովգորոդյան ոճով (1936, Ա. Նիկուլինի հետ համատեղ)։

Կառույցներ ՍորտավալայումԽմբագրել

  • Հյուսիսային երկրների Միացյալ բանկի մասնաճյուղ, Կարելսկայա փողոց 19 (1913),
  • Ֆինլանդիայի բանկի մասնաճյուղ Վյաինյաեյնենա փողոց 4 (1915),
  • Բնակելի տուն, Վյաինյաեյնենա փողոց 2/2,
  • «Յուհտոն Ռաուտտա» ընկերության առևտրային տուն (1915),
  • Վարչական շենք Լենինի փողոց 7 հասեցում (1920-ական թվականներ),
  • Բնակելի շենք հասարակական տարածքներով, Կոմսոմոլսկայա փողոց 8 (1930),
  • Ավտոբուսի կանգառ, Կիրովի փողոց 1 (1935)։

Կառույցներ ՊրիոզերսկումԽմբագրել

  • Հյուսիսային երկրների Միացյալ բանկի մասնաճյուղ, Լենինի փողոց 18 (1925)։

Կառույցներ ՖինլանդիայումԽմբագրել

  • Քաղաքային հիվանդանոց Օուլուում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել