Հին քաղաք (Վիբորգ), պատմական շրջան Վիբորգ քաղաքի Կենտրոնական միկրոշրջանի կազմում։ Վիբորգի պատմական մասի եզակի ճարտարապետական տեսքը ձևավորվել է ավելի քան յոթ դար առաջ` մի շարք ազգային մշակույթների (շվեդական, ֆիննական, գերմանական, ռուսական) ազդեցության ներքո։ Այն ներկայացված է տարբեր դարաշրջանների ճարտարապետական հուշարձաններով՝ միջնադարի հնագույն շինություններից մինչև 20-րդ դարի վերջի 21-րդ դարի սկզբի շենքեր[1]։


Քարտեզ
Քարտեզ

Բացի ամրոցից, երկու աշտարակներից և նախկին Վիբորգի ամրոցապարսպի մեկ աշտարակից, Ժամացույցի աշտարակից և երկու փլուզված միջնադարյան տաճարներից, Վիբորգում դեռևս պահպանվել են շվեդական ժամանակաշրջանի 7 շինություններ (մինչև 18-րդ դարի)՝ Տունը ժայռի վրա, վաճառական Վեկրուտի տունը և հարուստ քաղաքացու տունը (Եպիսկոպոսական տուն) Պոդգորնայա փողոցում, Հիացինատի տաճարը Վոդնայա ուղեկալի փողոցում, քաղաքացու տունը Ամրոցային փողոցի բակի խորքում, ինչպես նաև երկու միջնադարյան տներ Վիբորգյան փողոցում. Սուրբ Հոգու առևտրական գիլդիայի տունը և արհեստավորների գիլդիայի տունը։ Այս շենքերից գրեթե բոլորը կառուցվել են նախքան քաղաքի առաջին գլխավոր հատակագծի հաստատվելը՝ 1639 թվականին, և առանձնանում են նրանով, որ դրանք գտնվում են ժամանակակից փողոցային ցանցի անկյան տակ։

Սուրբ Հոգու առևտրականների գիլդիայի տուն

Այն բանից հետո, երբ 1710 թվականին Ռուսաստանի կայազորը մտավ Վիբորգ քաղաք, այնտեղ կառուցվում էին միայն պաշտպանական կառույցներ և զորանոցներ։ 18-րդ դարի երկրորդ կեսից սկսեցին կառուցվել նաև քաղաքացիական շինություններ, այնուհետև կառուցվել է Կաթողիկե հրապարակի ճարտարապետական անսամբլը դասական ոճով, Պողոս Պետրոսի և Սպասո-Պրոբրաժենսկու տաճարները, նահանգապետի պալատը և կայսերական դատարանի շենքը, ինչպես նաև մինչև մեր օրերը պահպանված հյուրատունն ու քաղաքապետարանի նոր շենքը։

19-րդ դարի երկրորդ կեսից Վիբորգը սկսեց կառուցապատվել էկլեկտիկական ուղղությամբ, ձևավորվեց Հին քաղաքապետարանի հրապարակի ժամանակակից համայնապատկերը (Բրյունոլֆ Բլումկվիստ, Էդուարդ Դիպպել), կառուցվեցին բազմաթիվ հասարակական հաստատություններ ժամանակակից Ամրոցային փողոցի և Լենինգրադյան պողոտայի խաչմերուկում. Նահանգապետի տունը, նահանգի կառավարչության շենքը, մի շարք կրթական հաստատություններ (Ֆիննական ժողովրդական դպրոց, կանանց շվեդական գիմնազիա, կանանց ռուսական գիմնազիա, ֆիննական դասական լիցեյ, ֆիննական ռեալական լիցեյ, ռուսական ռեալական ուսումնարան, ֆիննական համատեղ ուսումնարան), փոստային բաժանմունքը։ 1893 թվականին, Կարլ Էդուարդ Դիպպելի նախագծով նոր գոթական ոճով կառուցվում է քաղաքի ամենամեծ եկեղեցին՝ Նոր մայր տաճարը։ Նրա գմբեթի 75 մետր բարձրությամբ սրաձողը գերիշխող դիրք էր գրավում քաղաքում։ Կառուցվում են նաև պատկառելի եկամտային տներ, ինչպիսին է վաճառական Բուտենհոֆֆի տունը։

20-րդ դարի սկզբին էկլեկտիկիզմը փոխարինվում է ազգային ռոմանտիզմով։ Այդ ժամանակ էլ կառուցվեցին այն շենքերի մեծ մասը, որոնք ներկայումս համարվում են քաղաքի ճարտարապետական հուշարձանները։ Վիբորգի ճարտարապետական տեսքի ձևավորման գործում զգալի ներդրում են ունեցել տեղացի ճարտարապետները` Ունո Ուլբերգը, Ալլան Շուլմանը, Պաավո Ուոտիլան և Աքսել Գյուլդենը։ Մի քանի հետաքրքիր շինություններ էլ կառուցվել են Հելսինկիի ճարտարապետներ` Էլիել Սաարինենի, Արմաս Լինդգրենի, Կարլ Հորդ աֆ Սեգերստադի, Ուսկո Նյուստրյոմի և մյուսների նախագծերով։ Այդ ժամանակաշրջանի պահպանված ամենակարևոր շենքերից են` «Հակման և Կո» ընկերության («Գրանիտե պալատ») շենքը և Հովինգի տունը Հին քաղաքում, Վոկզալնայա հրապարակի հարևանությամբ գտնվող Պիետինենի տունը, «Հյակլի, Լալուկկա և Կո» ընկերության շենքը, Կարմիր հրապարակում գտնվող առևտրական Մոսվվինի տունը, բանկային շենքեր Լենինի պողոտայի սկզբում (Ֆինլանդիայի բանկ, Ազգային բաժնետիրական բանկ, Ֆինլանդիայի առևտրային բանկ

Հին ռատուշա
Փոստատան շենք
Դագերմանի տուն

1930-ական թվականներին քաղաքային ճարտարապետության վրա նոր ազդեցություն ունեցավ ֆունկցիոնալիզմը։ Բացի բնակելի և առևտրային շենքերից, հասարակական հաստատությունները կառուցվել են այդ ոճով` Արվեստի դպրոցը թանգարանով, թաղային արխիվով և գրավատնով, բոլորը` Ուլբերգի նախագծերով։ Վիբորգում ֆունկցիոնալիզմի դարաշրջանի ամենակարևոր հուշարձանը քաղաքային գրադարանն է, որը կառուցվել է 1935 թվականին՝ աշխարհահռչակ ճարտարապետ Ալվար Աալտոյի նախագծով։

1939-1944 թվականներին քաղաքում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում շենքերի մեծ մասը լուրջ վնասներ էին կրել, ոմանք համարյա ամբողջովին ավերվել էին՝ հին երկաթուղային կայարանը (այժմ՝ քաղաքի հյուրերին դիմավորում են հետպատերազմյան շենքով՝ Ստալինյան ճարտարապետության ոճով), քաղաքային թատրոնը և հեռախոսային կայանի շենքերը։ Վիբորգի փայտե շինությունները գրեթե ամբողջությամբ այրվել էին, նախապատերազմական փայտե տները պահպանվել են հիմնականում արևմտյան արվարձաններում։ Սակայն պատերազմից հետո քաղաքի կենտրոնում գտնվող քարե շենքերի մեծ մասը վերականգնվել են, չնայած երբեմն բնօրինակ տեսքից շեղումներով։ Վնասված Նոր մայր տաճարը վերջապես քանդվեց 1953 թվականին։ Այնուհետև, Վիբորգը, ինչպես խորհրդային բոլոր քաղաքները, զանգվածաբար կառուցապատվեց տիպային պանելային շենքերով, որոնց ամենամեծ քանակը կառուցվեց Լենինի անվան ավանում (ներկայիս Հարավային պայմանական շրջան)՝ ավերված փայտե շենքերի տեղում։ Քաղաքի կենտրոնական մասում շինարարությունը՝ 1970-ականներից, իրականացվում էր հիմնականում անհատական նախագծերի հիման վրա։

Վտանգված հուշարձաններ

խմբագրել

Վիբորգի կենտրոնում գտնվող մի շարք պատմական շենքերի ներկայիս վիճակը անհանգստություն է առաջացնում, առանց պատշաճ խնամքի, դրանց ոչնչացման գործընթաց է ընթանում։ Վիբորգի քաղաքային իշխանությունները քանդում են հին քաղաքի կենտրոնում գտնվող թաղամասերը՝ բարբարոսաբար ոչնչացնելով նաև պահպանվող պատմական հուշարձանները։

 
 
 
 
Փողոց Հին քաղաքում Հովինգի «Դոմուս» Говинга (ավերված) «Հյակլի, Լալլուկկա և К°» ընկերության նախկին եկամտաբեր տուն (ճարտարապետ՝ Ալլան Շուլման, 1906) Ալվար Աալտոյի անվան գրադարան (1935)

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել