Լեանդեր Իկոնեն

ֆինն քաղաքական գործիչ և ճարտարապետ

Կարլ Լեանդեր Իկոնեն (ֆիններեն՝ Karl Leander Ikonen, հոկտեմբերի 14, 1860(1860-10-14), Joroinen, Հարավային Սավո, Ֆինլանդիա - ապրիլի 27, 1918(1918-04-27), Վիբորգ, Ֆինլանդիա), Ֆինն մանկավարժ և հասարակական գործիչ, ճարտարապետ, էկլեկտիկական ուղղության ներկայացուցիչ[1][2]։

Լեանդեր Իկոնեն
ֆիններեն՝ Leander Ikonen
Ծնվել էհոկտեմբերի 14, 1860(1860-10-14)
ԾննդավայրJoroinen, Հարավային Սավո, Ֆինլանդիա
Մահացել էապրիլի 27, 1918(1918-04-27) (57 տարեկան)
Վախճանի վայրՎիբորգ, Ֆինլանդիա
 Leander Ikonen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լեանդեր Իկոնենը ծնվել է փոստատարի ընտանիքում։ Սովորել է Կուոպիոյի ռեալական ուսումնարանում, 1883 թվականից աշխատել է որպես ճարտարապետ։ 1886-1898 թվականներին դասավանդել է Կուոպիոսկի արդյունաբերական ուսումնարանում։ Ամուսնանալով վիբորգցի գործարար Անդրեաս Վիկլունդի դստեր հետ, տեղափոխվել է Վիբորգ, որտեղ 1898-1918 թվականներին զբաղեցրել է Վիբորգի արդյունաբերական ուսումնարանի ռեկտորի պաշտոնը։ Նախագծել է տարբեր նշանակության շենքեր, այդ թվում՝ դպրոցներ, ձեռնարկություններ, բնակելի շենքեր։ Իկոնենը ճարտարապետական և մանկավարժական աշխատանքը համատեղել է Վիկլունդի շինարարական ձեռնարկություններում ձեռնարկատիրական գործունեության, ինչպես նաև լրագրողական աշխատանքի հետ (1896–1898 թվականներին եղել է «Savo-Karjala» թերթի խմբագրի տեղակալ, իսկ 1899-1900 թվականներին «Wiipuri» թերթի գլխավոր խմբագիր)։

Ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքական և հասարակական գործունեությանը։ Ֆիննական կուսակցությունից ընտրվել է Ֆինլանդիայի Սեյմի պատգամավոր, աշխատել է Վիբորգի քաղաքային խորհրդում և գանձապետական պալատում, ղեկավարել է 1917 թվականին ստեղծված Կարելական քաղաքացիական միությունը։ 1918 թվականին՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ, ձերբակալվել է Ֆինլանդիայի կարմիրգվարդիականների կողմից և գնդակահարվել Վիբորգի նահանգային բանտում։

Ճարտարապետի դուստրը՝ Էլլի Ինկերի Իկոնենը, ամուսնացել է ֆինն զորավար Աարնե Սիհվոյի հետ, որդին՝ Լաուրի Իկոնենը, կոմպոզիտոր է։

Կառույցներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Riksdagen - riksdagsledamöter
  2. «Krigsdöda i Finland 1914-22». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.