Դիտարանի փողոց (ֆիններեն՝ Vahtitorninkatu), փողոց Վիբորգի պատմական հատվածում, քաղաքի ամենահին փողոցներից մեկը։ Անցնում է Հարավային պատվարի փողոցից դեպի Պյոտր Լադանովի փողոց։

Դիտարանի փողոց
շվեդ.՝ Waktklocksgatan
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՎիբորգ
ՏեղանքՀին քաղաք (Վիբորգ)
Փոստային ինդեքս188800

Պատմություն խմբագրել

Վիբորգի կառուցապատումը, որ սկսվել էր 15-րդ դարում, քաոսային էր՝ ոլորուն նեղլիկ փողոցների երկայնքով կառուցվել էին բուրգերյան տներ, հիմնականում` փայտյա։ 1640 թվականին ինժեներ Անդերս Տորստենսոնը հողաշինարար Ա. Ստրենգի օգնությամբ կազմեց շվեդական Վիբորգի առաջին կանոնավոր հատակագիծը, համաձայն որի քաղաքը բաժանված էր սովորական երկրաչափական ուղղանկյունաձև թաղամասերի՝ ուղիղ փողոցներով, որոնց լայնությունը ընդհանուր առմամբ, 8,5 մետր էր։ Չորս ամենակարևոր քաղաքային մայրուղիներից մեկը նոր կառուցված Սուրբ Անդրեասի փողոցն էր (շվեդերեն՝ Sankt Andreas gatan)՝ կողմնորոշված դեպի քաղաքի պաշտպանական պատի համանուն աշտարակը, որը կապված է Վիբորգ ամպրոպի լեգենդի հետ[1] (աշտարակը գտնվում էր Գերման Տիտովի փողոցում գտնվող ներկայիս թիվ 6 շենքի բակում)[2][3]։

 

Քանի որ 1640 թվականի քաղաքի հատակագծում հաշվի չէին առնվել ռելիեֆի առանձնահատկությունները, քաղաքի տաճարից կտրուկ վերելք էր առաջացել ժայռի լանջի երկայնքով, որի վրա գտնվում էր Պահնորդական աշտարակը (ժամանակակից թիվ 10 ա տան տարածքում[3]) և դարձել էր փողոցի բնորոշ հատկանիշը։ Այն իրականում սկսեց կասեցնել փողոցի հեռանկարը, որն ունեցավ երկրորդ անվանումը` «Դիտարանի փողոց» (շվեդ.՝ Wakttornsgatan, շվեդ.՝ Waktklocksgatan): Սկզբնական անվանումը գործածությունից դուրս էր եկել 18-րդ դարում։ Հատակագծի համաձայն՝ Հողե քաղաքի (Պատվար) տարածքում կառուցվեց փողոցի շարունակությունը, սակայն Քարե քաղաքը և Եղջյուրավոր ամրոցը բաժանող քաղաքի պատը քանդվեց միայն 1740-ականներին։

1710 թվականին, ռուսական զորքերի կողմից Վիբորգը գրավելուց հետո, փողոցը ռուսական քարտեզների վրա կոչվում էր Պոդզորնայա։ Այն կառուցապատվել էր ռուսական կլասիցիզմի ոճի տներով։ 18-րդ և 19-րդ դարերի սկզբին, համաձայն Վիբորգի գլխավոր հատակագծի, որը հաստատվել է ռուս կայսրուհի Եկատերինա II-ի կողմից 1794 թվականին, Սոբորնայա հրապարակի հարևանությամբ կառուցապատվեց քաղաքի նոր կենտրոնը, որտեղ տեղակայված էին ուղղափառ Սպասո Պրեոբրաժենսկի տաճարը, նահանգապետի տունը և Վիբորգի թատրոնը։

1860-ական թվականներին Ֆինլանդիայի մեծ դքսության պաշտոնական գրագրության մեջ ֆիններեն լեզվի մտնելուց հետո, լայն տարածում գտան Վիբորգի ֆիններեն քարտեզները, որոնց վրա փողոցը կոչվում էր Վահտիտորինինկատու (ֆիններեն՝ Vahtitorninkatu), Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո անվան ֆիննական տարբերակը դարձավ պաշտոնական։

Խորհրդա-ֆիննական պատերազմների արդյունքում (1939-1944) փողոցի շենքը մեծապես վնասվել էր, որից հետո այն կոչվեց ժամանակակից անվանումով (1940 թվականից)։

Փողոցին կից այսպես կոչված Սոլբերգի թաղամասը (որը ձևավորվել էր Ամրոցային, Կրասնոարմեյսկայա, Դիտարանի աշտարակի և Կրասինի փողոցներով) նախատեսվում էր կազմավորել թատերական և ժամանցի համալիր՝ վերականգնելով հին ճակատները[4]։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Թիվ 3 շենք - 18-րդ դարի դաստակերտ,
  • Թիվ 6 շենք – Հին մայր տաճարի ավերակները և նրա նախկին զանգակատունը,
  • Թիվ 11 շենք - բնակելի շենք (ճարտարապետական հուշարձան, 19-րդ դարի սկիզբ, 19-րդ դարի 2-րդ կես, ճարտարապետ՝ Ֆ. Օդենվալ),
  • Թիվ 12 շենք - բնակելի շենք (1906, ճարտարապետ՝ Կառլ Սեգերստադ),
  • Թիվ 18 շենք - Կլուբերգի բնակելի տունը (19-րդ դարի սկիզբ, 1905, ճարտարապետ՝ Կարլ Սեգերստադ),
  • Թիվ 27 շենք - փոխարքայի պալատը[5] (1784, ճարտարապետ Կ. Ի. Շպեկլե),
  • Սպասո-Պրեոբրաժենսկի տաճար։

Փողոցում տեղակայված շենքերի մեծ մասն ընդգրկված են մշակութային ժառանգության օբյեկտների գրանցամատյանում` որպես ճարտարապետական հուշարձաններ։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Кауппи У.-Р., Мильчик М. Выборг. Столица Старой Финляндии / Ред. М. Инбар. — Хельсинки, 1993. — 200 с. — ISBN 951-717-743-7
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «История Выборга: от карельских поселений до наших дней». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. Титова, 6: здесь стояла башня святого Андреаса
  3. 3,0 3,1 УЛИЦА ГЛАЗАМИ АРХИТЕКТОРА …И ЕЁ ЖИТЕЛЯ
  4. Бесконечная история: власти не спешат с восстановлением Выборга
  5. До основанья, а затем: можно ли спасти Выборг от разрушения